Վենետիկի բիենալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վենետիկի բիենալե (/ˌbiːɛˈnɑːleɪ, -li/; Իտալերեն՝ La Biennale di Venezia [la bi.enˈnaːle di veˈnɛttsja]; անգլերենում կոչվում է նաև "Venice Biennial"), արվեստի կազմակերպություն, որը հիմնվել է Վենետիկում։ Կազմակերպությունը ներկայացնում է հիմնական և գլխավոր երկամյա ցուցահանդեսի անվանումը։ 2009 թ-ին այն փոխել է իր անունը և դարձել Բիենալե հիմնադրամ, մինչդեռ ցուցահանդեսն այժմ կոչվում է Արվեստի բիենալե՝ այն տարբերելու կազմակերպությունից և հիմնադրամի կողմից կազմակերպվող այլ ցուցահանդեսներից։

Վենետիկի 65-րդ միջազգային կինոփառատոնը։ «Ոսկե առյուծը» շնորհվում է փառատոնի մրցույթում ցուցադրված լավագույն կինոնկարին:

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի բիենալեն, ժամանակակից վիզուալ արվեստի ցուցահանդես՝ այսպես է կոչված, քանի որ այն անցկացվում է տարին երկու անգամ (անհայտ ժամանակներում), այն հիմնական բիենալեն է, որի վրա մոդելավորվել են աշխարհում այլոց գործերը։ Բիենալե հիմնադրամն ունի շարունակական գոյություն `աջակցելով արվեստին, ինչպես նաև կազմակերպելով հետևյալ առանձին միջոցառումները.

Ցուցահանդեսից հատված
Ոչ պաշտոնական անուն Պաշտոնական անվանում Հիմնադրման տարեթիվը Հաճախելիություն
Արվեստի Բիենալե Արվեստի միջազգային ցուցահանդես 1895 Անհայտ ժամանակներ
Վենետիկի Ճարատապետության Բիենալե Ճարտարապետության միջազգային ցուցահանդես 1980 2000-ականներից սկսած
Բիենալե Մուզիկա Ժամանակակից երաժշտության միջազգային փառատոն 1930 Ամենամյա սեպտեմբեր-հոկտեմբեր
Բիենալե Տեատրո Թատերական միջազգային փառատոն 1934 Ամենամյա հուլիս-օգոստոս
Վենետիկի Կինոփառատոն Վենետիկի միջազգային կինոփառատոն 1932 Ամենամյա օգոստոս -սեպտեմբեր
Դենս Բիենալե Ժամանակակից պարերի միջազգային փառատոն 2004 Ամենամյա հունիս տ․2 անգամ 2010-16
Երեխաների միջազգային Կառնավալ 2009 Ամենամյա (Վենետիկի կառնավալ)

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895–1947[խմբագրել | խմբագրել կոդը]

Biennalist Giardini՝ գլխավոր մուտք

1893-ի ապրիլի 19-ին Վենետիկի քաղաքային խորհուրդը բանաձև ընդունեց՝ տարեկան երկու անգամ անցկացվող իտալական արվեստի ցուցահանդես հիմնելու («Esposizione biennale artistica nazionale») ` Ումբերտո I-ի կնոջ՝ Մարգարիտա Ջիովանիի արծաթե տարեդարձը նշելու համար[1]։

Մեկ տարի անց, խորհուրդը ընդունեց ցուցահանդեսը «հրավերով» դարձնելու որոշումը։ ինչպես նաև որոշում կայացրեց ցուցահանդեսի մի մասը հատկացնել արտասահմանցի նկարիչներին, ընդունել ժյուրիի կողմից ընտրված անհայտ իտալացի նկարիչների գործերը։"[2]

Առաջին Բիենալեն ՝ «I Esposizione Internazionale d'Arte della Città di Venezia» (1-ին միջազգային արվեստի ցուցահանդես Վենետիկ քաղաքում) բացվել է 1895-ի ապրիլի 30-ին ՝ Իտալիայի թագավոր՝Ումբերտո I-ինի և նրա կնոջ ՝ թագուհի Մարգարիտայի Ջիովանիի կողմից, չնայած ի սկզբանե նախատեսված էր 1894-ի ապրիլի 22-ին։ Առաջին ցուցահանդեսը դիտել են 224,000 այցելուներ։

Դիտում «Փամփ Րում», հունգարացի արվեստագետ Բալց Կիկսինիի ստեղծագործությունը՝ Վենետիկ Բիենալե 2005 թ.

Միջոցառումը աստիճանաբար ավելի միջազգային դարձավ 20-րդ դարի առաջին տասնամյակների ընթացքում՝ 1907 թվականից ի վեր մի շարք երկրներ ցուցահանդեսում տեղադրեցին ազգային տաղավարներ, որոնցից առաջինը Բելգիայից էր։ 1910 -ին առաջին անգամ ցուցադրվեցին միջազգայնորեն ճանաչում ունեցող արվեստագետների գործեր՝ նվիրված Գուստավ Կլիմտին, անհատական ցուցադրություն նվիրված Օգյուստ Ռենուարի, և Գյուստավ Կուրբեի հետադարձ հայացքը։ Պիկասոյի ստեղծագործությունը հեռացվել էր իսպանական սրահից ՝ կենտրոնական Պալացցոյի, քանի որ վախենում էին, որ դրա նորույթը կարող է ցնցել հանրությանը։ 1914-ին հիմնադրվել են յոթ տաղավարներ ՝ Բելգիա (1907), Հունգարիա (1909), Գերմանիա (1909), Մեծ Բրիտանիա (1909), Ֆրանսիա (1912) և Ռուսաստան (1914)։

Առաջին աշխարհամարտի տարիներին 1916 և 1918 թվականներին կայանալիք իրադարձությունները չեղյալ հայտարարվեցին։ 1920-ին պառակտվեց Վենետիկի քաղաքապետի և Բիենալեի նախագահի պաշտոնը։ Նոր գլխավոր քարտուղար Վիտտորիո Պիկան բերեց ավանգարդիզմ արվեստի առաջին ներկայությունը, մասնավորապես իմպրեսիոնիստներն ու փոստ-իմպրեսիոնիստներն։

Աշխատանքներ՝ Վենետիկի 54-րդ Բիենալե, հատուկ հրատարակություն ՝ իտալական միավորման 150-ամյակին, 2011–12թթ

1922 թվական ` աֆրիկացի արվեստագտների քանդակների ցուցահանդես։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում շատ կարևոր ժամանակակից նկարիչներ այնտեղ ցուցադրեցին իրենց գործերը։ 1928-ին բացվեց Istituto Storico d'Arte Contemporanea- ն (Ժամանակակից Արվեստի Պատմական ինստիտուտ), որը Բիենալեի արխիվային հավաքածուների առաջին նմուշն էր։

1930-ին Ինստիտուտը անվանափոխվեց դառնալով Ժամանակակից Արվեստի Պատմական արխիվ։ 1930-ին Բիենալեն թագավորական հրամանագրով վերափոխվեց Ente Autonomo- ի (Ինքնավար Խորհրդի)` համաձայն 1930-ին ընդունված օրենքի։ Այնուհետև, Բիենալեի վերահսկողությունը Վենետիկի քաղաքային խորհրդից անցավ Բենիտո Մուսոլինիի վերահսկաղության ներքո գտնվող ազգային ֆաշիստական կառավարությանը։ Սա հանգեցրեց վերակազմավորման, համապատասխան ֆինանսական խթանման, ինչպես նաև ՝ կոմս Ջուզեպպե Վոլպի դի Միսուրատային նախագահ դառնալուն։ Կազմակերպվեցին բոլորովին նոր երեք միջոցառումներ, այդ թվում`1930-ին «Բիենալե Մուզիկա», որը կոչվեց նաև « Ժամանակակից երաժշտության միջազգային փառատոն»։ 1932-ին Վենետիկի կինոփառատոն, որը նրանք անվանում են պատմության մեջ առաջին կինոփառատոնը[3], նաև կոչվեց Վենետիկի միջազգային կինոփառատոն և 1934 -ին Բիենալե Տեատրո, որը հայտնի է որպես Միջազգային թատերական փառատոն։

1933-ին Բիենալեն արտերկրում կազմակերպեց իտալական արվեստի ցուցահանդես։ 1938 թվականից Գրանտ մրցանակներ են շնորհվել արվեստի ցուցահանդեսների անվանակարգում։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բիենալեի գործունեությունն ընդհատվեց։ 1942 թվականը նշանավորվեց վերջին մի քանի միջոցառումների ավարտով։ 1946-ին վերսկսվեց կինոփառատոնը, 1947-ին վերսկսվեցին երաժշտական և թատրոնի փառատոնները, իսկ արվեստի ցուցահանդեսը՝ 1948-ին[4]։

1948–73[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արվեստի Բիենալեն» վերսկսվել է իր աշխատանքները 1948-ին `ռեցեպտուլյատիվ բնույթի խոշոր ցուցահանդեսով։ Գլխավոր քարտուղարը և արվեստի պատմաբան Ռոդոլֆո Պալուչչինին սկսեց իմպրեսիոնիստների և ժամանակակից արվեստի շատ նշանավոր դեմքերի ներառյալ՝ Չագալը, Կլեը, Բրեյքը, Դելվաքսը, Էնսորը և Մագրիտը, ինչպես նաև հետհայացք գցեց Պիկասոյի աշխատանքներին։ Փեգի Գուգենհայմին հրավիրվել է ցուցադրելու իր հավաքածուն, հետագայում մշտական մասնակցություն հաստատելու Ca 'Venier dei Leoni- ում։

1949-ից սկսված ավանգարդ շարժումները հայտնվեցի ուշադրության կենտրոնում սկզբում եվրոպական ժամանակակից արվեստում, այնուհետև ամբողջ աշխարհում։ Աբստրակտ էքսպրեսիոնիզմը ներկայացվեց 1950-ական թվականներին, և Բիենալեին է վերագրվում Փոփ-Արտի ներմուծումը արվեստի պատմության մեջ` 1964 -ին գլխավոր մրցանակը շնորհելով Ռոբերտ Ռաուշենբերգին[5]։ 1948 - 1972 թվականներին իտալացի ճարտարապետ Կառլո Սկարպան իրականացրեց մի շարք ուշագրավ միջամտություններ Բիենալեի ցուցահանդեսային տարածքներում։

1954-ին Սան Ջորջիո Մագգիորե կղզին տեղ հատկացրեց Եվրոպայում առաջին ճապոնական Նո թատրոնի ցուցադրությունների համար։ 1956-ից ֆիլմերի ընտրությունը ըստ գեղարվեստական ընտրության այլևս չեն հիմնվում մասնակից երկրի նշանակման վրա։ 1957-ին «Ոսկե առյուծը» անցավ Սատյաջիտ Ռեյ Ապարահիտոյին, որը հնդկական կինոն ներկայացրեց Արևմուտքին։

1962-ին Արտե Ինֆորմալե-ն՝ Ժան Ֆոտերիի, Հանս Հարթունգի, Էմիլիո Վեդովայի և Պիետրո Կոնսագրայի հետ ընդգրկվեցին Արվեստի ցուցահանդեսում։ 1964 -ի Արվեստի Ցուցահանդեսը մայրցամաքային Եվրոպան ներկայացրեց Փոփ Արտին (Անկախ խումբը հիմնադրվել է Բրիտանիայում 1952 թ.-ին)։ Ամերիկացի Ռոբերտ Ռաուշենբերգը առաջին ամերիկացի նկարիչն էր, ով շահեց «Գրան Պրեմիո», և մինչ օրս համարվում է ամենաերիտասարդ դափնեկիրը։

1968-ի ուսանողական բողոքի ցույցերը ճգնաժամ առաջացրին Բիենալեի համար։ Այդ բողոքի ցույցերը խոչընդոտեցին Բիենալեի բացմանը։ Ինստիտուցիոնալ փոփոխությունների շրջանի ավարտը ազդարարաեց 1973 թվականի նոր կանոնադրության ստեղծմամբ։ 1969-ին, բողոքի ցույցերից հետո, Գրանտ մրցանակների շնորհումը չեղյալ հայտարարվեց։ Այնուհետև վերսկսվեց 1980-ին `Մոստրա դել Սինեմայի և 1986-ին` Գեղարվեստական ցուցահանդեսի համար[6]։

1972 թ.-ին առաջին անգամ Բիենալեի կողմից ընդունվեց մի թեմա, որը կոչվում էր «Opera o comportamento» («Գործ կամ վարք»)։

1973 թվականից երաժշտական փառատոնն այլևս ամեն տարի չէր անցկացվում։ Այն տարին, երբ չկայացավ Mostra del Cinema- ն, Վենետիկի Սանտա Մարգերիտա քաղաքում ճամբարային ոլորտի մարմինների կողմից իտալական կինոյի մի շարք օրեր են կազմակերպվել (Իտալական կինոյի օրեր)[7]։

1974–98[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականը Կարլո Ռիպա դի Մայանայի քառամյա նախագահության սկիզբն էր։ Արվեստի միջազգային ցուցահանդեսը չկայացավ (և վերսկսվեց 1976 թ.): Թատրոնի և կինոյի իրադարձությունները անց են կացվել 1974 և 1975-ի հոկտեմբերին ՝ Libertà per il Cile անվան տակ (Ազատություն Չիլիի համար)- խոշոր մշակութային բողոք ընդդեմ Աուգուստո Պինոչետի բռնապետության։

1977-ի նոյեմբերի 15-ին բացվեց այսպես կոչված Դիսենտենտ Բիենալեն (նկատի ունենալով ԽՍՀՄ-ում այլախոհական շարժումը)։ Իտալական ձախ թևի կուսակցություններում տեղի ունեցած հակասությունների պատճառով, նախագահ Ռիպա դի Մայան հրաժարական է տվել տարեվերջին[8]։

1979-ին սկսվեց Ջուզեպպե Գալասսոյի նախագահությունը (1979-1982)։ Հաստատվեց սկզբունք, ըստ որի գեղարվեստական ոլորտի ցանկացած ներկայացուցիչ պետք է ունենար իր մշտական գործունեությունը ղեկավարող կազմակերպություն։

1980-ին ստեղծվեց Բիենալեի ճարտարապետության բաժինը։ Ռեժիսոր Պաոլո Պորտոգեզին առաջին անգամ հանրության առջև ներկայացրեց Corderie dell'Arsenale- ը։ Mostra del կինոթատրոնում մրցանակները հետ են բերվել (1969 - 1979 թվականների ընթացքում, հրատարակությունները ոչ մրցակցային էին)։ 1980 -ին Ակիլլե Բոնիտո Օլիվան և Հարալդ Զեեմաննը ներկայացրին «Aperto»՝ ցուցահանդեսի մի հատված, որը նախագծված է զարգացող արվեստը ուսումնասիրելու համար։ Իտալացի արվեստի պատմաբան Ջովաննի Կարանդենտեն ղեկավարել է 1988 և 1990 թվականների հրատարակությունները։ Դրանից հետո մնաց երեք տարվա բացը `համոզվելու, որ 1995 թ. հրատարակությունը համընկնում է Բիենալեի 100-ամյակի հետ։

1993-ի հրատարակությունը ղեկավարվել է ռեժիսոր Ակիլլե Բոնիտո Օլիվանի կողմից։ 1995-ին Ժան Կլերը նշանակվեց Բիենալեի առաջին վիզուալ արվեստի ոչ-իտալական ռեժիսոր[9], մինչդեռ Ջերմանո Չելանտը 1997-ին դարձավ ռեժիսոր։

1995-ին հարյուրամյակի համար Բիենալեն միջոցառումներ էր կազմակերպում իր գործունեության բոլոր ոլորտներում. 34-րդ Ֆեստիվակ դել Տեատրոն, 46-րդ արվեստի ցուցահանդես, 46-րդ դի Մուզիկա փառատոն, 52-րդ Մոստրա դել Սինեմա[10]։

1999-ից առ այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 և 2001 թվականներին Հարալդ Զեեմանը կազմակերպեց 2 անընդմեջ ցուցահանդես(48-րդ և 49-րդ)` բերելով ավելի շատ ներկայացուցիչներ Ասիայի և Արևելյան Եվրոպայի արվեստագետների և սովորականից ավելի երիտասարդ նկարիչների կողմից և ընդլայնվեց ցուցադրությունը Արսենալի մի քանի նոր վերականգնված տարածքներում։

1999-ին կենդանի ներկայացումների համար ստեղծվեց նոր ոլորտ ՝ DMT (Dance Music Theater (պարի երաժշտական թատրոն))։

50-րդ միջոցառումը՝ 2003 թ., բեմադրվեց Ռեժիսոր Ֆրանչեսկո Բոնամիի կողմից, ներառում էր ռեկորդային թվով յոթ համահեղինակների, այդ թվում՝ Հանս Ուլրիխ Օրբիստ, Քեթրին Դեյվիդ, Իգոր Զաբել, Հո Հանրու և Մասիմիլիանո Գիոնի։

Բիենալեի 51-րդ միջոցառումը, որը բացվեց 2005-ի հունիսին, առաջին անգամ ղեկավարում էին երկու կին ՝ Մարիա դե Կորալը և Ռոզա Մարտինեսը։ Դե Կորալը կազմակերպել էր «Արվեստի փորձը», որում ընդգրկված էին 41 նկարիչ ՝ անցյալի վարպետներից մինչև երիտասարդ գործիչներ։ Ռոզա Մարտինեսը ստանձնեց «Արսենալը» «Միշտ էլ մի փոքր ավելի հեռու»-ով։

Նկարելով «Ռոմանտիկ ճանապարհորդի առասպելը»՝ նրա ցուցահանդեսում ներգրավված էին 49 արվեստագետներ ՝ սկսած նրբագեղներից մինչև անօրեններ։ 2007 թ.-ին Ռոբերտ Սթորը դարձավ Միացյալ Նահանգներից առաջին ռեժիսորը, որը ղեկավարեց (52-րդ) Բիենալեն , և ցուցադրվեց «Մտածիր զգայարաններով։ Զգա մտքով» վերնագրով։ Արվեստը ներկա ժամանակում։ 2009-ի հրատարակության գեղարվեստական ղեկավարն էր շվեդական ռեժիսոր Դանիել Բիրնբաումը, որին հաջորդեց 2011-ին շվեյցարացի Բայս Կուրիգերը։

2013-ին կայացած Բիենալեն ղեկավարում էր իտալացի Մասիմիլիանո Ջիոնին։ Նրա վերնագիրն ու թեման ՝ Palazzo Enciclopedico / Հանրագիտարանային պալատը, վերցվել է ինքնուս իտալա-ամերիկացի արվեստագետի՝ Մարինո Աուրիտիի ճարտարապետական մոդելից։ Աուրիտիի ՝ «Աշխարհի հանրագիտարանային պալատը» աշխատությունը վարձակալվեց Ամերիկյան ժողովրդական արվեստի թանգարանի կողմից և ցուցադրվեց Արսենալի առաջին սենյակում ՝Բիենալեի ընթացքում։ Ջիոնիի համար Աուրիտիի գործը, «նշանակում էր տեղավորել աշխարհիկ բոլոր գիտելիքները, համախմբելով մարդկության ամենամեծ հայտնագործությունները ՝ անիվից մինչև արբանյակ», նմանատիպ պատկեր տրամադրեց «բիենալեի մոդելի ինքնին»… հիմնված անհնարին ցանկության վրա․ ժամանակակից արվեստի անսահման աշխարհները կենտրոնացնել մեկ վայրում՝ առաջադրանք, որն այժմ կարծես գլխապտույտ անհեթեթություն է թվում, ինչպես Աուրիտիի երազանքը »[11]։

Կուրատոր Օկվուի Էնվեզորը պատասխանատու էր 2015-ի հրատարակոըթյան համար[12]։ Նա Բիենալեի ծնունդով աֆրիկացի առաջին կուրատորն էր։ Որպես բազմակի ցանկությունների և գալիք քայլերի տարբեր եղանակներ պատկերացնելու կատալիզատոր ՝ Էնվեզորը հանձնարարեց հատուկ ծրագրեր և նախագծեր իրականացնել ամբողջ Բիենալե Գարդինի-ում։ Այն ներառում էր «Creative Time» գագաթնաժողով-ը, «e-flux» ամսագրի SUPERCOMMUNITY-ին, «Gulf Labor» կոալիցիան, Անտեսանելի սահմաններ տրանսաֆրիկյան նախագիծը և Աբունադդարա-ն[13][14]։

Բիենալեին այսօր հաճախում է ավելի քան 500,000 այցելու[15][16][17]։

Արվեստի շուկայի դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ ստեղծվեց Վենետիկի Բիենալեն 1895 թվականին, նրա հիմնական նպատակներից մեկը ժամանակակից արվեստի նոր շուկա հիմնելն էր։ 1942-1968 թվականների ընթացքում վաճառքի գրասենյակը աջակցում էր նկարիչներին հաճաղորդներ գտնելու և իրենց աշխատանքը վաճառելու հարցում[18], այդ ծառայության դիմաց գանձվում էր 10% միջնորդավճար։ Վաճառքները մնացին Բիենալեի բաղկացուցիչ մասը մինչև 1968 թվականը, երբ վաճառքի արգելք սահմանվեց։ Կարևոր գործնական պատճառը, որով Վենետիկը չկարողացավ շուկայից առանձնացնել ոչ-ռեսուրսների, այն է, որ Բիաննելեն ինքնին բավարար միջոցներ չուներ այդ լայնածավալ աշխատանքները արտադրելու, առաքելու և տեղադրելու համար։ Հետևաբար դիլերների ֆինանսական ներգրավվածությունը լայնորեն անփողարինելի էր դիտարկվում[5], քանի որ նրանք պարբերաբար գլխավորում են հավակնոտ նախագծերի արտադրության ֆինանսավորումը[19]։ Ավելին, Վենետիկի Բիենելաեն ամեն հաջորդող տարում համընկնում է հարևան՝ արդի և ժամանակաից արվեստի աշխարհի առաջնային առևտրային տոնավաճառի՝ Արտ Բեյզելի հետ։ Վենետիկի ցուցադրության ժամանակ բազմաթիվ նկարիչներ և պատկերասրահներ սովորաբար նույն արվեստագետի գործերն են բերում Բեյզել[20]։

Կենտրոնական տաղավար և Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական Բիենալեն գտնվում է Ջարդինի այգում։ Այն իր մեջ ներառում է մի մեծ ցուցասրահ, որը բիենալեի համադրողի կողմից պատրաստված թեմատիկ ցուցահանդես է։

Մեկնարկել է 1980 թվականին Ապերտոն՝ որպես կարևոր իրադարձություն ազգային երիտասարդ նկարիչների և ազգային սկսնակ արվեստագետների համար, ովքեր ներկայացված չէին ազգային մշտական տաղավարներում։ Սա սովորաբար բեմադրվում է «Արսենալում» և դարձել է Բիենալեի պաշտոնական ծրագրի մի մասը։ 1995 թվականին չկար Ապերտոն, և մի շարք մասնակից երկրներ վարձեցին մի վայր՝ ցուցադրելու սկսնակ նկարիչների աշխատանքները։ 1999 թվականից միջազգային ցուցահանդեսը և Ապերտոն անցկացվեցին որպես մեկ ցուցահանդես, որն էլ տեղի ունեցավ ինչպես կենտրոնական տաղավարում այնպես էլ «Արսենալում»։ Նաև 1999 թ.-ին 1 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգումը Արսենալի տարածքը վերածեց վերակառուցված նավախցիկների, թափոնների և պահեստների հավաքածուի ՝ ավելի քան կրկնապատկելով նախորդ տարիների Արսենալի ցուցահանդեսային տարածքը[21]։ 54-րդ Բիենալեի հատուկ հրատարակություն անցկացվեց Տորինո Եսպոսիզիոնի - Սալա Ներվիի Պադիգլիոն Իտալիայում (դեկտեմբեր 2011 - փետրվար 2012) `իտալական միավորման 150-ամյակի կապակցությամբ։ Միջոցառումը ղեկավարում էր Վիտտորիո Սգարբին[22]։

Ազգային տաղավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջարդինիում 30 մշտական ազգային տաղավար կա։ Կենտրոնական տաղավարի երկայնքով, որը կառուցվել է 1894-ին և այնուհետև մի քանի անգամ վերակառուցվել և երկարաձգվել, Ջարդինիում տեղակայված է Բիենալեիում մասնակցող բազում երկրների կողմից տարբեր ժամանակաշրջաններում կառուցված 29 տաղավարներ։ Տաղավարները առանձին երկրների սեփականությունն են և ղեկավարվում են իրենց մշակույթի նախարարությունների կողմից[23]։

Գարդինիում տաղավար չունեցող երկրները ցուցադրվում են Վենետիկի այլ վայրերում։ Ներկայացված երկրների թիվը դեռ աճում է։ 2005-ին առաջին անգամ ցուցադրում էր Չինաստանը, որին հաջորդում էին Աֆրիկյան տաղավարը և Մեքսիկան (2007), Արաբական Միացյալ Էմիրությունները (2009) և Հնդկաստանը (2011)[24]։

Մշտական տաղավարների նշանակումը հիմնականում թելադրված էր 1930-ականների միջազգային քաղաքականությամբ և Սառը պատերազմով։ Ոչ մի ձևաչափ չկա, թե ինչպես է յուրաքանչյուր երկիր կառավարում իր տաղավարը, Բիենալում ներկայացված կայացած և զարգացող երկրները տարբեր ձևերով են պահպանում և ֆինանսավորում իրենց տաղավարները[23]։ Տաղավարները սովորաբար ֆինանսավորվում են կառավարության կողմից, մասնավոր փողերը գնալով մեծ դեր են խաղում։ 2015-ին Իրաքի, Ուկրաինայի և Սիրիայի տաղավարները ամբողջությամբ մասնավոր ֆինանսավորվեցին[25]։ Մեծ Բրիտանիայի տաղավարը միշտ ղեկավարվում է Բրիտանական խորհրդի կողմից, մինչդեռ Միացյալ Նահանգները պատասխանատվությունը հանձնում է Պետդեպարտամենտի կողմից ընտրված հանրային պատկերասրահին, որը 1985 թվականից ի վեր հանդիսանում է «Peggy Guggenheim» հավաքածուն[26]։ Արսենալեի այն երկրները, որոնք ժամանակավոր ցուցահանդեսային տարածք են պահանջում, վարձ են վճարում մեկ քառակուսի մետրի համար[23]։

2011 թվականին երկրներն էին՝ Ալբանիա, Անդորրա, Արգենտինա, Ավստրալիա, Ավստրիա, Բանգլադեշ, Բելառուս, Բելգիա, Բրազիլիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Չինաստան, Կոնգո, Կոստա Ռիկա, Խորվաթիա, Կուբա, Կիպրոս, Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններ, Դանիա, Եգիպտոս, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հաիթի, Հունգարիա, Իսլանդիա, Հնդկաստան, Իրան, Իրաք, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Կորեա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մեքսիկա, Մոլդովա, Չեռնոգորիա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սաուդյան Արաբիա, Սերբիա, Սինգապուր, Սլովենիա, Հարավային Աֆրիկա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սիրիայի Արաբական Հանրապետություն, Թայվան, Թաիլանդ, Թուրքիա, Ուկրաինա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ուրուգվայ, Վենեսուելա, Ուելս և Զիմբաբվե։ Դրանից բացի կան երկու հավաքական տաղավարներ ՝ Կենտրոնական Ասիայի տաղավար և «Istituto Italo-Latino Americano»։ 2013-ին տասնմեկ նոր մասնակից երկրներ ազգային տաղավարներ մշակեցին Բիենալեի համար՝ Անգոլա, Բոսնիա և Հերցեգովինա, Բահամներ, Բահրեյն, Կոտ դ'Իվուար, Կոսովո, Քուվեյթ, Մալդիվներ, Պարագվայ, Տուվալու և Սուրբ Աթոռ։ 2015-ին հինգ մասնակից նոր պետություններ Բիենալեի համար տաղավարներ մշակեցին՝ Գրենադա , Մոզամբիկի հանրապետություն, Սեյշելյան կղզիներ, Մավրիկիոս և Մոնղոլիա։ 2017 թվականին երեք երկրներ առաջին անգամ մասնակցեցին Արվեստի Բիենալեին ՝ Անտիգուա և Բարբուդա, Կիրիբատի և Նիգերիա[27]։ 2017-ին չորս երկրներ առաջին անգամ մասնակցեցին Արվեստի Բիենալեին ՝ Գանա, Մադագասկար, Մալայզիա և Պակիստան[28]։ Ինչպես ազգային տաղավարները կան նաև անհամար «ոչ պաշտոնական տաղավարներ»[29], որոնք ամեն տարի գարնան են տեղի ունենում։ 2009-ին կային տաղավարներ, ինչպիսիք են Գաբոնի տաղավարը և Պեքհեմի տաղավարը։ Նոր մեդիայի ապագա արվեստագետները 2011-ին առցանց տաղավարում ցուցադրեցին իրենց աշխատանքները։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսին մասնակցող արվեստագետներին Վենետիկի Բիենալեն մրցանակներ շնորհեց առաջին հրատարակությունից ի վեր՝ 1895 թվականից։ Գլխավոր մրցանակները հաստատվել է 1938 թվականին և գործ մինչև 1968 թվականը, երբ դրանք վերացվեցին բողոքի շարժման պատճառով։ Մրցանակները կրկին հանձնվեցին 1986 թ.-ին։ Ընտրությունները կատարում է «la Biennale di Venezia» - ի խորհուրդը ՝ Միջազգային ցուցահանդեսի կուրատորական առաջարկի համաձայն։

Նաև Կուրատորի առաջարկությամբ Բիենալեն նշում է իր միջազգային ժյուրիի հինգ անդամներին, որոնք մեղադրվում են ազգային տաղավարներին մրցանակներ շնորհելու համար[30]։ Միջազգային ժյուրին պարգևատրում է «Ոսկե առյուծ» `ազգային լավագույն մասնակցության համար, «Ոսկե առյուծ» միջազգային ցուցահանդեսում լավագույն մասնակցի համար և «Արծաթե առյուծ»՝ շոուի «խոստումնալից երիտասարդ մասնակցի» համար։ Այն կարող է նաև առանձնահատուկ նշել ազգային մասնակիցներին, իսկ միջազգային ցուցահանդեսում նշել առավելագույնը երկու հատուկ արվեստագետներին[31]։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թ.-ի հուլիսի 26-ին, Խորհրդարանը հաստատեց կազմակերպության Բիենnալեի նոր կանոնադրությունը։ Ստեղծվեց «ժողովրդավարական» խորհուրդ։ Այն ներառում էր 19 անդամներ, որոնք բաղկացած էին Կառավարության ներկայացուցիչներից, տեղական ամենակարևոր կազմակերպություններից, խոշոր արհմիություններից և աշխատակազմի ներկայացուցիչներից։ Խորհուրդը պետք է ընտրեր Նախագահին և առաջադրեր ոլորտի ռեժիսորների` մեկական անձ` տեսողական արվեստի, կինոյի, երաժշտության և թատրոնի։

1998-ին Բիենալեն վերածվեց մասնավոր իրավունքի իրավաբանական սուբյեկտի և վերանվանվեց "Società di Cultura La Biennale di Venezia": Ընկերության կառուցվածքը` Ղեկավարների խորհուրդ, Գիտական հանձնաժողով, աուդիտորների խորհուրդ և մասնավոր աջակցողների ժողով` չորս տարի տևողությամբ։ Գործունեության ոլորտները դարձան վեցը (ճարտարապետություն, վիզուալ արվեստ, կինո, թատրոն, երաժշտություն, պար) ՝ ASAC- ի (Պատմական արխիվներ) հետ համագործակցության արդյունքում։ Նախագահը առաջադրվում է մշակութային գործերի նախարարի կողմից։ Ղեկավարների խորհուրդը բաղկացած է Նախագահից, Վենետիկի քաղաքապետից և երեք անդամից, որոնք առաջադրվել են համապատասխանաբար «Regione Veneto»-ի, «Consiglio Provinciale di Venezia» - ի և մասնավոր աջակիցների կողմից։ Պարն ավելացավ մյուսներին։

2004 թվականի հունվարի 15-ին Բիենալեն վերածվեց հիմնադրամի։

2013 թվականի հրատարակության համար հիմնական ցուցահանդեսի բյուջեն կազմել է մոտ 2,3 միլիոն դոլար, բացի այդ, ավելի քան 2 միլիոն դոլար է հավաքվել հիմնականում՝ մասնավոր անձանցից, հիմնադրամներից և բարերարներից[32]։ 2015-ին միջազգային ցուցահանդեսի համար նախատեսված բյուջեն կազմում էր 13 միլիոն եվրո (մոտ 14,2 միլիոն դոլար)[33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «La Biennale di Venezia – The origin». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. «La Biennale di Venezia – From the beginnings until the Second World War». labiennale.org. 2014. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. «122 Years of History». La Biennale di Venezia. La Biennale di Venezia. 2017. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  4. «La Biennale di Venezia – From the beginnings until the Second World War». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. 5,0 5,1 Velthuis, Olav (2011 թ․ հունիսի 3). «The Venice Effect». The Art Newspaper. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. Michele Robecchi, "Lost in Translation: The 34th Venice Biennale", Manifesta Journal, no. 2, Winter 2003/Spring 2004. https://zs.thulb.uni-jena.de/rsc/viewer/jportal_derivate_00233809/Manifesta_journal_2_2003_04_0043.TIF
  7. «La Biennale di Venezia - From the post-war period to the reforms of 1973». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. Fabio Isopo, La Biennale del Dissenso: uno scontro a Sinistra, http://www.unclosed.eu/rubriche/amnesia/amnesia-artisti-memorie-cancellazioni/60-la-biennale-del-dissenso-uno-scontro-a-sinistra.html
  9. Riding, Alan (1995 թ․ հունիսի 10). «Past Upstages Present at Venice Biennale». The New York Times. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  10. «La Biennale di Venezia - From the '70s to the reforms of 1998». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. Massiliano Gioni, Introductory Statement, Il Palazzo Enciclopedico/The Encyclopedic Palace: Short Guide. Venice: Marsilio, 2013: pp. 18 and 21.
  12. Javier Pes (December 4, 2013), Okwui Enwezor named director of the 2015 Venice Biennale The Art Newspaper.
  13. «Addendum -Okwui Enwezor» (Press release). Italy: La Biennale di Venezia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  14. «e-flux journal at the 56th Venice Biennale» (Press release). New York: e-flux. 2015 թ․ ապրիլի 23. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  15. «The British Council and the Venice Biennale». UK at the Venice Biennale. British Council. 2013. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  16. «La Biennale di Venezia – Recent years». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  17. Gareth Harris (November 24, 2015), Venice Biennale bows out with more than half a million visitors Արխիվացված 2015-11-25 Wayback Machine The Art Newspaper.
  18. Adam, Georgina (2009 թ․ հունիսի 6). «Trading places». Financial Times. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  19. Kate Brown and Javier Pes (March 21, 2019), Biennials Are Proliferating Worldwide. There’s Just One Problem: Nobody Wants to Pay For Them artnet.
  20. Cristina Ruiz (June 13, 2013), Venice makes the art world go round Արխիվացված 2013-08-10 Wayback Machine The Art Newspaper.
  21. Carol Vogel (June 14, 1999), At the Venice Biennale, Art Is Turning Into an Interactive Sport New York Times.
  22. «54° Edizione della Biennale di Venezia – Sala Nervi di Torino Esposizioni». Beniculturali.it. 2011 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  23. 23,0 23,1 23,2 Gareth Harris (May 15, 2013), Down but not out, European countries invest in Venice Biennale pavilions The Art Newspaper.
  24. Vogel, Carol (2009 թ․ հունիսի 7). «A More Serene Biennale». The New York Times. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  25. Farah Nayeri (May 10, 2015), Venice Biennale Pavilions for Iraq, Ukraine and Syria Reflect Strife at Home New York Times.
  26. National Pavilions Արխիվացված 2013-05-24 Wayback Machine La Biennale di Venezia.
  27. Bianchini, Riccardo. «Venice Art Biennale 2017 - info, program, exhibitions, and events». Inexhibit. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  28. «58th International Art Exhibition May You Live In Interesting Times». Venice Biennale. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 8-ին.
  29. Horan, Tom (2009 թ․ հունիսի 8). «Venice Biennale: finding out about the now». The Telegraph. London. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  30. Andrew Russeth (April 23, 2015), Venice Biennale Awards Golden Lions to El Anatsui, Susanne Ghez, Names Jury ARTnews.
  31. Claire Selvin (April 11, 2019), [Venice Biennale Appoints International Jury for 2019 Awards] ARTnews.
  32. Carol Vogel (May 23, 2013), New Guide in Venice New York Times.
  33. Rachel Donadio (May 7, 2017), A Venice Biennale About Art, With the Politics Muted New York Times.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենետիկի բիենալե» հոդվածին։