Կառլո Սկարպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլո Սկարպա
իտալ.՝ Carlo Scarpa
Carlo Scarpa 1954.jpg
Ծնվել է հունիսի 2, 1906({{padleft:1906|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Վենետիկ, Իտալիա
Մահացել է նոյեմբերի 28, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2][3] (72 տարեկանում)
Վախճանի վայր Սենդայ, Ճապոնիա
Ոճ(եր) մոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներ Castelvecchio Museum
Carlo Scarpa Վիքիպահեստում

Կառլո Սկարպա (իտալ.՝ Carlo Scarpa, հունիսի 2, 1906({{padleft:1906|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][3], Վենետիկ, Իտալիա - նոյեմբերի 28, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2][3], Սենդայ, Ճապոնիա), իտալացի ճարտարապետ, ում գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել վենետիկյան մշակույթի պատմությունն ու Ճապոնիան[4]: Պատմության, ռեգիոնալիզմի, գյուտարարության, արտիստական տեխնիկայի հանդեպ հետաքրքրություններն արտահայտել է ապակու և կահույքի դիզայնի մեջ[5][6][7]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկարպան ծնվել է Վենետիկում: Վաղ մանկությունն անցել է Վիչենցայում, որտեղ ընտանիքը տեղափոխվել էր, երբ նա երկու տարեկան էր: Տասներեք տարեկանում, կորցնելով մորը, հոր և եղբոր հետ տեղափոխվել է Վենետիկ: Սովորել է տեղի գեղարվեստի դպրոցում, որտեղ կենտրոնացել է ճարտարապետական ուսումնասիրությունների վրա, աշակերտել է ճարտարապետ Ֆրանչեսկո Ռինալդոյին և ամուսնացել նրա զարմուհու՝ Նինի Լացցարիի հետ (Օնորինա Լացցարի):

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սկարպան չի հանձնում Իտալական կառավարության կողմից սահմանված pro forma մասնագիտական քննությունները: Դատարանի առջև է կանգնել առանց լիցենզիայի ճարտարապետական պրակտիկայի համար, սակայն արդարացվել է: Սկարպայի հաճախորդները, համախոհները նրան անվանել են «պրոֆեսոր», և ոչ՝ «ճարտարապետ»:

Որպես դիզայներ առաջին պատվերն ստացել է դեռևս գեղարվեստի դպրոցում սովորելու տարիներին՝ համագործակցելով Վենետիկի ապակյա արտադրանքների գործարանի հետ: 1926 թվականին ավարտելով ակադեմիան՝ դասավանդել է Վենետիկի ճարտարապետության (Istituto universitario di architettura di Venezia) համալսարանում: Կահույքի առաջին գործերը արել է 1920-ական թվականներին, եղել է ինտելեկտուալ շրջանակներում, որտեղ հանդիպել է Ջուզեպպե Ունգարետտիին, Կառլո Կարային, Ֆելիչե Կազորտիին: 1933-1947 թվականներին աշխատել է Վենետիկի ապակյա արտադրանքների գործարանում: 1932 թվականին Վենետիկի Բիենալեի ժամանակ կազմակերպվել է նրա առաջին ցուցահանդեսը, որին մեկ տարի անց հաջորդել է Միլանի տրինալեն:

Թեև Սկարպայի կառուցած աշխատանքների մեծ մասը գտնվում է Վենետոյում, նա կատարել է նաև լանդշաֆտների, այգիների, շենքերի, նախագծեր Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի շրջանների համար: Նրա անունն ունի 11 տառերը, որոնք նա բազմիցս օգտագործել է իր ճարտարապետության մեջ[8]:

Սկարպայի վերջին նախագծերից մեկը մնացել է անավարտ նրա մահվան պատճառով: 2006 թվականի հոկտեմբերին նրա որդին Տոբիան փոփոխություններ է կատարել Մոնսելիչեի Villa Palazzetto կառույցում, որը Սկարպայի առավել հավակնոտ լանդշաֆտային, պարտեզային նախագծերից էր:

1978 թվականին Ճապոնիայի Սենդայ քաղաքում մահացել է դժբախտ պատահարի արդյունքում: Թաղված է Վենետոյի Բրիոն գերեզմանատանը:

Հայտնի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահ, Վենետիկ, Իտալիա
  • Padiglione del libro d'arte, Giardini di Castello, Վենետիկի Բիենալե, 1950-1952[9]
  • Palazzo Abatellis: La Galleria Di Sicilia,Պալերմո, 1953-1954[10]
  • Palazzo Ca'Foscari, Վենետիկ, Իտալիա, 1935 – 1956
  • Venezuelan Pavilion (1954–1956), Բիենալե, Վենետիկ, Իտալիա[11]
  • Veritti տուն, Ուդինե, Իտալիա 1955 - 1961[12]
  • Museo Canova di Possagno, Իտալիա, 1955 - 1957[13]
  • Կաստելվեկկոյի թանգարան, Վերոնա, Իտալիա, 1956 – 1964[14]
  • Negozio Olivetti, piazza S. Marco, Վենետիկ, Իտալիա, 1957 – 1958[15]
  • Քվերինի Ստամպալիայի հիմնադրամ, Վենետիկ 1961–1963[16][17]
  • Բրիոն գերեզմանատուն, San Vito d'Altivole, Իտալիա, 1969 – 1978[18]
  • Banca Popolare di Verona, Իտալիա, 1973 - 1978[19]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Francesco Dal Co; Giuseppe Mazzariol (1984). Carlo Scarpa : Opera Completa. Milan: Electa.[20]
  • Francesco Dal Co; Giuseppe Mazzariol (1985). Carlo Scarpa : The Complete Works. Milan: Electa; New York: Rizzoli.
  • Maria Antonietta Crippa, edited by Marina Loffi Randolin.(1986). Carlo Scarpa : Theory, Design, Projects. Cambridge, Mass : MIT Press[21]
  • Nicholas Olsberg, et al. (1999). Carlo Scarpa Architect: Intervening With History. Montréal, Quebec : Canadian Center for Architecture; New York : The Monacelli Press[22]
  • Sergio Los (1967). Carlo Scarpa : architetto poeta. London: RIBA.[23]
  • Sergio Los (1995). Carlo Scarpa, guida all’architettura.Venice: Arsenale.[24]
  • Sergio Los (2009). SCARPA. Taschen, Koln.[25]
  • Franca Semi (2010). A Lezione Con Carlo Scarpa. Venice : Cicero[26]
  • Carla Sonego (1995). Carlo Scarpa. Gli anni della formazione. Venice: IUAV, (unpublished thesis, Professor Marco De Michelis, Supervisor).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  4. Carlo Scarpa and Japan. The influence of Japanese art and architecture in the work of Carlo Scarpa. lincoln.ac.uk
  5. Albertini Bianca, Bagnoli Alessandro (1988)։ Carlo Scarpa: Architecture in Details.։ Cambridge, Mass: MIT Press։ ISBN 0262011077 
  6. Barovier Marina (1991)։ Carlo Scarpa: I Vetri Di Murano 1927-1947.։ Venezia : Il cardo 
  7. Smith Roberta։ «Clear, Opaque and Oh, So Delizioso ‘Venetian Glass by Carlo Scarpa’ at the Met»։ The New York Times 
  8. Frascari, Marco (June 1999)։ «Architectural Traces of an Admirable Cipher: Eleven in the Opus of Carlo Scarpa»։ Nexus Network Journal 1 (1–2): 7–22։ doi:10.1007/s00004-998-0002-4 
  9. Museo Nazionale della Arti Dell XXI Secolo (1950)։ «Collezioni XX secolo torna indietro Padiglione del libro d'arte, Giardini di Castello»։ MAXXI 
  10. Polano Sergio (1989)։ «Carlo Scarpa: Palazzo Abatellis : La Galleria della Sicilia, Palermo 1953-1954»։ Milan : Mondadori Electa 
  11. Scarpa Carlo։ «Venezuelan Pavilion (1954-1956), Venice Architecture Biennale 2014»։ La Biennale 
  12. Olsberg Nicholas, Ranalli George, Bedard Jean-Francios, Polano Sergio, Di Lieto Alba, Friedman Mildred (1999)։ «Carlo Scarpa, architect : Intervening With History»։ Getty Search Gateway։ Montreal, Quebec, Canada : Canadian Centre For Architecture New York : Monacelli Press 
  13. «L'ampliamento di Scarpa al Museo di Possagno»։ Museo Canova 
  14. Murphy Richard (1990)։ «Carlo Scarpa and the Castelvecchio»։ London ; Boston : Butterworth Architecture, 1990. 
  15. Camerlengo Lia (1984)։ «Negozio Olivetti, Procuratie vecchie, piazza S. Marco, Venezia, 1957 – 1958»։ Getty Search Gateway։ Milano : Electa։ էջ 120 
  16. «Carlo Scarpa»։ Fondazione Querini Stampalia 
  17. Murphy Richard (1993)։ «Querini Stampalia Foundation : Carlo Scarpa»։ Getty Search Gateway։ London : Phaidon 
  18. Duboy Phillipe, Noever Peter, Noever editor, Peter (1989)։ «Carlo Scarpa : the other city : the architect's working method as shown by the Brion cemetery in San Vito d'Altivole»։ Getty Search Gateway։ Berlin : Ernst & Sohn, 
  19. Olsberg Nicholas, Ranalli George, Bedard Jean-Francios, Polano Sergio, di Lieta Alba, Friedman Mildred (1999)։ «Carlo Scarpa, architect : intervening with history»։ Getty Search Gateway։ Montreal, Quebec, Canada : Canadian Centre For Architecture ; New York : Monacelli Press 
  20. Dal Co Francesco, Mazzariol Giuseppe (1984)։ «Carlo Scarpa : opera completa»։ Getty Search Gateway։ Milano : Electa 
  21. Crippa Maria Antonietta., Loffi Randolin Ed. Marina (1986)։ «Carlo Scarpa : theory, design, projects»։ Getty Search Gateway։ Cambridge, Mass. : MIT Press 
  22. Olsberg Nicholas, Ranalli George, Polano Sergio, Di Lietio Alba, Freidman Mildred, Bedard Jean-Francois, Guidi (photographer) Guido (May 1, 1999)։ Carlo Scarpa, Architect: Intervening with History (First ed.)։ Canadian Centre For Architecture;։ էջ 256։ ISBN 1580930352 
  23. Los Sergio (1994)։ «Carlo Scarpa, architteto poeta»։ Getty Search Gateway։ London : RIBA 
  24. Los Sergio (1995)։ «Carlo Scarpa : guida all'architettura»։ Venezia : Arsenale, 
  25. Los Sergio (2002)։ Carlo Scarpa։ Köln ; London Los Angeles Madrid Paris Tokyo : Taschen։ ISBN 3822821128 
  26. Semi Franca (2010)։ A Lezione con Carlo Scarpa։ Venezia : Cicero։ ISBN 9788889632260 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]