Ակադեմիայի պատկերասրահ (Վենետիկ)
Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ (իտալ.՝ Gallerie dell'Accademia), գեղարվեստի պատկերասրահ, որտեղ ներկայացված է 16-18-րդ դարերի վենետիկյան գեղարվեստի ամենամեծ հավաքածուն։ Տեղակայված է Scuola della Carità շենքում, Մեծ ջրանցքի հարավային ափին։ Ի սկզբանե եղել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահ։ Ակադեմիայից առանձնացել է 1879 թվականին։ Ակադեմիայի պատկերասրահի անունով է կոչվում Մեծ ջրանցքի կամուրջներից մեկը։ Երկու կառույցներն էլ տեղակայված են եղել նույն շենքում մինչև 2004 թվականը, երբ գեղարվեստի դպրոցը տեղափոխվել է Ospedale degli Incurabili շենք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենետիկի գեղարվեստի ակադեմիան հիմնադրվել է 1750 թվականի սեպտեմբերի 24-ին, ակադեմիայի կարգավիճակ ստացել է 1756 թվականին[7]։ Ակադեմիայի առաջին տնօրենն է եղել Ջովաննի Բատիստա Պյացետտան, իսկ Վյուրցբուրգից վերադառնալուց հետո ակադեմիայի առաջին նախագահ է դարձել Ջովաննի Բատիստա Տիեպոլոն[8]։
Ակադեմիան առաջին հաստատություններից մեկն էր, որտեղ 1777 թվականից Պիետրո Էդվարդսը դասավանդում էր ռեստավրացիա, իսկ 1819 թվականից ձևակերպվել է որպես դասընթաց։
1807 թվականին Նապոլեոնի հրամանագրով ակադեմիան վերահիմնադրվել է։ Ակադեմիայի անունը փոխվել է՝ Veneta Academia di Pittura, Scultura e Architettura-ից (Վենետիկի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ակադեմիա) դառնալով Accademia Reale di Belle Arti (Գեղարվեստի թագավորական ակադեմիա) և տեղափոխվել է պալադիան ճարտարապետական համալիր հանդիսացող Վենետիկի ակադեմիայի պատկերասրահի շենք, որտեղ էլ ներկայումս տեղակայված է պատկերասրահը։ Ակադեմիայի հավաքածուն հանրության համար հասանելի է եղել 1817 թվականի օգոստոսի 10-ից[7][9]։
Ակադեմիայի պատկերասրահը Վենետիկի գեղարվեստի ակադեմիայից անկախացել է 1879 թվականին։ Այն գտնվում է Իտալիայի մշակույթի նախարարության ենթակայության ներքո։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նապոլեոնյան ղեկավարությունը Վենետիկում լուծարել է բազմաթիվ հաստատություններ, այդ թվում որոշ եկեղեցիներ, վանքեր ու դպրոցներ։ Ակադեմիան հանգրվանել է Scuola della Carità, Convento dei Canonici Lateranensi և Santa Maria della Carità շենքում։ Scuola della Carità Scuole Grandi-ի վեց կառույցներից ամենահինն էր, թվագրվում է 1343 թվական, թեև դպրոցը (Scuole Grandi of Venice) կազմավորվել է 1260 թվականին։ Convento dei Canonici Lateranensi կառույցը նախագծել է Անդրեա Պալլադիոն 1561 թվականին, թեև ավարտին չի հասցրել։ 1441 թվականին Santa Maria della Carità-ի ճակատային հատվածն ավարտել է Բարտոլոմեո Բոն։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիայի պատկերասրահն ունի Վենետիկի գեղանկարչության մինչև 18-րդ դարի գլուխգործոցներ, որոնք ներկայացված են ժամանակագրական և թեմատիկ դրսևորումներով։
Ներկայացված արվեստագետներից են՝
- Անտոնելլո դա Մեսինա
- Լացարո Բաստիանի
- Ջենտիլե Բելլինի
- Ջովաննի Բելլինի
- Բեռնարդո Բելլոտտո
- Պացինո դե Բոնագուիդա[10]
- Ջովաննի Անտոնիո Կանալետտո
- Վիտորե Կարպաչչո
- Ջուլիո Կարպիոնի
- Ռոզալբա Կառերա
- Չիմա դա Կոնելյանո
- Դոմենիկո Ֆետտի
- Պիետրո Գասպարի
- Միկելե Ջամբոնո
- Լուկա Ջորդանո
- Ֆրանչեսկո Գվարդի
- Ջորջոնե
- Յոհան Լիս
- Շառլ լը Բրեն
- Պիետրո Լոնգի
- Լորենցո Լոտտո
- Անդրեա Մանտենյա
- Ռոկկո Մարկոնի
- Միկելե Մարիեսկի
- Ջովանի Բատիստա Պյացետա
- Ջամբատիստա Պիտոնի
- Մատիա Պրետի
- Ջովաննի Բատիստա Տիեպոլո
- Տինտորետտո
- Տիցիան
- Պաոլո Վերոնեզե
- Ջորջո Վազարի
- Լեոնարդո դա Վինչի (Վիտրուվյան մարդ նկարը)
- Ալվիզե Վիվարինի
- Ջուզեպպե Ձեիզ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիերոնիմոս Բոսխ
Խաչված նահատակ Triptych-ը, 104 x 119 սմ - Հիերոնիմոս Բոսխ
Hermit Saints Triptych, 86 x 120 սմ - Յակապո Բասանո
Հովիվների երկրպագությունը, 97 x 142 սմ - Ջովաննի Բելլինի
Հոգևոր զրույց, 58 x 107 սմ - Ջովաննի Բելլինի
Martinengo Pieta, 65 x 90 սմ - Ջովաննի Բելլինի
San Giobbe Altarpiece, 371 x 258 սմ - Ջովաննի Բելլինի
Հոգևոր զրույց, 54 x 76 սմ - Պարիս Բորդոնե
Presentation of the Ring, 370 x 301 սմ - Ջովաննի Անտոնիո Կանալետտո
Հեռանկար, տեսարան սյունասրահից, 131 x 93 սմ - Վիտորե Կարպաչչո
Cycle of St. Ursula, 297 x 527սմ - Ջորջոնե
Տարեց կինը, 68 x 59 սմ - Լերոնցո Լոտտո
Տղամարդն իր աշխատասենյակում, 98 x 116 սմ - Անդրեա Մանտենյա
Սուրբ Գևորգ, 66 x 32 սմ - Պիեռա Դելլա Ֆրանչեսկա
St. Jerome and Donor, 49 x 42սմ - Ջամբատիստա Պիտոնի
Մեղավոր Մագդաղենացին, 48 x 38 սմ - Տինտորետտո
Ողբ, 227 x 294 սմ - Տինտորետտո
Հարություն - Տինտորետտո
Սուրբ Մարկոսն ազատում է ստրուկներին, 415 x 541 սմ - Տինտորետտո
Սուրբ Մարկոսի մարմնի կողոպուտ, 421 x 306 սմ - Տինտորետտո
Կենդանիների ստեղծումը, 151 x 258 սմ - Տիցիան
Պիետա, 353 x 348 սմ - Տիցիան
Մարիամն ու մանուկ Հիսուսը, 124 x 96սմ - Տիցիան
Սուրբ Հովհաննես Մկրտիչ, 201 x 134 սմ - Տիցիան
Կույս Մարիամին տաճարին ներկայացնելը, 345 x 775 սմ - Պաոլո Վերոնեզե
Լեպանտոյի ճակատամարտը, 169 x 137սմ - Պաոլո Վերոնեզե
Տոն Լևի պալատում, 555 x 1280 սմ
Սուրբ Կատարինեի առեղծվածային ամուսնությունը, 337 x 241 սմ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- 1 2 3 4 dati.beniculturali.it — 2014.
- 1 2 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- 1 2 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
- ↑ https://www.gallerieaccademia.it/en/museum-complex
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- 1 2 Accademia di belle arti di Venezia, 1750–2010. Cenni storici Արխիվացված 2014-10-21 Wayback Machine (in Italian). Accademia di belle arti di Venezia. Accessed July 2013.
- ↑ Elisa Viola (2005). L'Accademia di Venezia: i maestri, le collezioni, le sedi (in Italian). Venezia: Marsilio. ISBN 9788831786553. p. 17.
- ↑ Gallerie dell'Accademia: Storia delle collezioni Արխիվացված 2014-10-19 Wayback Machine (in Italian). Soprintendenza Speciale per il Patrimonio storico, artistico ed etnoantropologico e per il Polo Museale della città di Venezia e dei comuni della Gronda lagunare, 7 October 2009. Accessed July 2013.
- ↑ Pacino di Bonaguida, J. Paul Getty Museum, USA.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակադեմիայի պատկերասրահ (Վենետիկ)» հոդվածին։ |
| ||||||||||||

