Էջեր չգրանցված խմբագիրների համար իմանալ ավելին
Սենդայ, քաղաք և նավահանգիստ Ճապոնիայում, Հոնսյու կղզում։ Միյագի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն Է։ Բնակչությունը կազմում է ▼1 061 177 մարդ (ապրիլի 1, 2020)[1]։ Երկաթուղային հանգույց Է։ Կան նավթավերամշակման, Էլեկտրատեխնիակական, մետալուրգիական, մեքենաշինական, փայտամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, շրջակայքում՝ քարածխի արդյունահանում։ Ունի համալսարան։