Ֆրանչեսկո Բոնամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանչեսկո Բոնամի
FrancescoBonami.JPG
Ծնվել է1955[1][2]
ԾննդավայրՖլորանս, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմշակութային քննադատ
Francesco Bonami Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Բոնամի (իտալ.՝ Francesco Bonami, 1955[1][2], Ֆլորանս, Իտալիա), իտալացի արվեստի համադրող, գրող: Թուրինի Fondazione Sandretto Re Rebaudengo պատվավոր ղեկավար: Բնակվում է Միլանում և Մանհեթենում[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Ռեյի «Տղան և գորտը», Punta della dogana, Վենետիկ

Բոնամին ծնվել է Ֆլորենցիայում: 1991 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ նշանակվել է Flash Art ամսագրի խմբագիր: 1999-2008 թվականներին եղել է Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանի ավագ համադրող և Ֆլորենցիայի Fondazione Pitti Discovery գեղարվեստական տնօրեն[4]: 1997 թվականին ղեկավարել է SITE Santa Fe-ի 2-րդ հրատարակությունը, 2003 թվականին՝ Վենետիկի բիենալեի 50-րդ հրատարակությունը[5], ինչպես նաև եղել է Manifesta 3 (2000) և 2010 Ուիթնի բիենալեի համադրողներից մեկը[3]:

Բոնամին ցուցահանդեսներ է կազմակերպել նաև Լոնդոնի Ուայթչափել արվեստի պատկերասրահում, Լոնդոնի Հեյվորդ պատկերասրահում, Վենետիկի Պինոլտ հիմնադրամում, Մինեապոլիսի Walker Art կենտրոնում, Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարանում, Տոկիոյի Հարա ժամանակակից արվեստի թանգարանում, Դոհայի Qatar Museums Authority-ում:

2013 թվականին Թուրինում տպագրվող իտալական «La Stampa» օրաթերթում Բոնամին գրում է, որ Վենետիկի քաղաքային խորհրդի որոշմամբ Չարլզ Ռեյի «Տղայի և գորտի քանդակի» հեռացումը Punta della dogana-ից «վարչական վախկոտություն» է, իսկ քանդակին փոխարինող լապտերասյունը՝ «մշակութային խավարի ակնթարթ»[6]:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնամին հեղինակել է մի շարք մենագրություներ Դուգ Էյտկենի, Վանեսա Բիկրոֆտի, Մաուրիցիո Կատելանի, Թոմաս Դեմանդի, Դեմյան Հերստի, Ջեֆ Կունսի, Գաբրիել Օրոսկոյի, Ջեֆ Ուոլի աշխատանքների հիման վրա:

Աճուրդային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերին Լոնդոնի Ֆիլիպս աճուրդի կենտրոնում կազմակերպել է ժամանակակից քանդակի վաճառքի շոու: Հաջորդ տարի Նյու Յորքի Ֆիլիպս աճուրդի կենտրոնում կազմակերպել է իտալական արվեստի 50 աշխատանքների աճուրդ[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #120871335 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Servizio Bibliotecario Nazionale — 1985.
  3. 3,0 3,1 Rachel Wolff (February 14, 2010), 112 Minutes With Francesco Bonami New York Magazine.
  4. «Frieze Foundation | Biography | Francesco Bonami»։ friezefoundation.org։ Վերցված է 2015-09-20 
  5. Universes in Universe - Pat Binder, Gerhard Haupt։ «50th Venice Biennial, 2003»։ universes-in-universe.de։ Վերցված է 2015-09-20 
  6. «AFP: Venice removes controversial Boy with Frog statue»։ web.archive.org։ Վերցված է 2015-09-20 
  7. Anny Shaw (January 12, 2015), New York’s first Italian sale to look beyond Arte Povera The Art Newspaper.