Սինոփսիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սինոփսիս Արմենիաից)
Jump to navigation Jump to search
Սինոփսիս
Synopsys Logo.svg
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1986
ՀիմնադիրAart de Geus? և Alberto Sangiovanni-Vincentelli?
ՎայրՄաունթին Վյու, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Արդյունաբերությունծրագրային ապահովման ընկերություն
Դուստր ընկերություններSynopsys? և Synopsys?
ՆախկինC Level Design?
Կայքsynopsys.com
Մասնակից էԼինուքս հիմնադրամ[1]
ԲորսաՆԱՍԴԱՔ

Սինոփիս ԲԲԸ-ն NASDAQ: SNPS էլեկտրոնային ավտոմատացված նախագծման արդյունաբերության ամենամեծ ընկերություններից է, որը ինտեգրալ սխեմաների նախագծման ժամանակ կիրառվող գործիքներ է ծրագրավորում և մշակում։ Սինոփսիսի առաջին և ամենահայտնի արտադրյալը Design Compiler-ն (նախագծման կոմպիլյատոր) է, մի տրամաբանական-սինթեզի գործիք։ Սինոփսիսը ունի նաև այլ արտադրանքներ, որոնք օգտագործվում են կիրառման-առանձնահատուկ ինտեգրալ սխեմայի նախագծման մեջ։ Արտադրանքները պարունակում են տրամաբանական սինթեզ, վարքային սինթեզ, վայր և երթուղի, ստատիկ ժամանակապլանավորման վերլուծություն, ֆորմալ ստուգում, HDL (SystemC, Systemverilog/Verilog, VHDL) ձևացնողներ ինչպես նաև տրանզիստորի-մակարդակի սխեմայի մոդելավորում։ Ձևացնողները պարունակում են զարգացնող և վրիպազերծման միջավայրեր, որոնք օժանդակում են չիփերի և համակարգչային համակարգերի տրամաբանության նախագծման մեջ։

Ընկերությունն ունի 5000 աշխատակիցներ, այդ թվում 4000-ից ավելի ճարտարագետներ, ովքեր աշխատում են աշխարհի 60-ից ավելի տեղակայված մասնաճյուղերում[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնվել է 1986 թվականին՝ Optimal Solutions անվամբ, Աարտ դե Գեուսի և մի խումբ Ջեներալ Էլեկտրիկի Միկրոէլեկտոնիկայի Կենտրոնի ճարտարագետների միջոցով՝ Հյուսիսային Կարոլինայի Research Triangle Park-ում։ Այդ ժամանակվանից, դա ունեցել է մի շարք ընկերությունների ձեռքբերումներ։ Ընկերությունն ունի ավելի քան 60 վաճառքի, աջակցության և գիտահետազոտության գրասենյակներ աշխարհում՝ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Խաղաղօվկիանոսյան Օղակում, Իսրայելում, Չիլիում, և Հայաստանում։

Սինոփսիսը իր առաջին գրասենյակը բացել է Հնդկաստանում՝ 1995 թվականին։ 2007 թվականին նրա խոշոր մրցակիցներն են եղել՝ Cadence Design Systems, Mentor Graphics, և Magma Design Automation-ը։

Սինոփսիս Արմենիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինոփսիսը Հայաստան մուտք է գործել 2004 թվականին՝ տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի գերակա ուղղություն հռչակելուց հետո և ձեռք բերելով Լեդան (Leda) և Մոնթերեյ Դիզայնը (Արսեթ) (Monterrey Design (ArSET))։ Մեկ տարի անց նա գնել է Էյջ-փի-էլ-էյ-ը (HPLA)։ Ընկերությունը 2007 թվականի մայիսին Երևանում կառուցել է գերժամանակակից գիտաարտադրական կենտրոն, Եվրոպայի և Սիլիկոնային Հովտում ունեցած մասնաշենքերի նույն չափանիշներով[3]: Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն 2009-ին ԱՄՆ-ի տարածքից դուրս գործող ամենամեծ ստորաբաժանումներից մեկն է, որը զբաղվում է գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման - կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում։ 2004 - 2008 թվականներին Սինոփսիս ընկերությունը Հայաստանում կատարել է 1.3 միլիարդ ԱՄՆ դոլարի արտադրական-կրթական տեխնոլոգիական ներդրումներ[2]:

Սինոփսիսը համագործակցում է Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, և Ռուս-հայկական պետական համալսարանի հետ։ ՀՊՃՀ-ն նրա սկզբնական և ամենաուժեղ գործընկերն, ում շրջանավարտները մատակարարում են Սինոփսիս Արմենիայի մոտ 35 աշխատակիցները։ Սինոփսիսը նաև կրթաթոշակներ է հատկացնում էլեկտրատեխնիկայի ոլորտի ուսանողներին, և 2008 թվականին նրա կրթական ծրագրով սովորել են 300 ուսանողներ[2]։ Ընկերությունը նաև աշխատում է Գյումրիի Իմֆորմացիոն Տեխնոլոգիաների Կենտրոնի հետ[3]:

ՀՊՃՀ-ի 75-ամյակի կապակցությամբ, Սինոփսիսը նրա հետ հիմնել է նոր մասնագիտություն միկրոէլեկտրոնիկայի ամբիոնում՝ «Կիսահաղորդչային ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա»՝ մի չորս-ամյա կրթական ծրագիր[3]:

2014-ին Սինոփսիս Արմենիայում աշխատել են մոտ 500 ինժեներներ, հանդիսանալով երկրի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկը։

Նաև, 2005 թվականին Սինոփսիսը Հայաստանում հիմնել է «Սինոփսիսը Հայաստանի համար» բարեգործական հիմնդարամը, որը սոցիալական - կրթական ծրագրեր է ֆինանսավորում[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.linuxfoundation.org/membership/members/
  2. 2,0 2,1 2,2 2,3 (Ձմեռ 2008-2009 թթ.)։ «Synopsis»։ Էկոնոմիա։ 3(9)
  3. 3,0 3,1 3,2 Ռիչ Գոլդմանի ելույթը (Ձմեռ 2008-2009 թթ.)։ «Հայաստանը՝ բարձր տեխնոլոգիաների խաչմերուկ. ձերբազատել Հայաստանի ներուժը կամ ձեռնաշղթաներ հագցնել օտարերկրյա ներդրողներին»։ Էկոնոմիա։ 3(9)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]