Արամ Զ. Սարգսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Զ. Սարգսյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
Ապրիլ 2, 2017 - 2019 | ||||
| ||||
2005 | ||||
Նախորդող | Ալբերտ Բազեյան | |||
| ||||
նոյեմբեր 2, 1999 - մայիս 2, 2000 | ||||
Նախորդող | Վազգեն Սարգսյան | |||
Հաջորդող | Անդրանիկ Մարգարյան | |||
Կուսակցություն՝ | Հանրապետություն | |||
Կրթություն՝ | ՀԱՊՀ | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հասարակական գործիչ | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | հունվարի 2, 1961 (63 տարեկան) | |||
Ծննդավայր | Արարատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | |||
Արամ Զավենի Սարգսյան (հունվարի 2, 1961, Արարատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ (1999-2000)[1], 2001 թվականին հիմնել է «Հանրապետություն» կուսակցությունը։ Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2], Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, Վազգեն Սարգսյանի եղբայրը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1979-1981 թվականներին սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1984-1989 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1981-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1989-1993 թվականներին «Արարատարդշին» տրեստում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 1993-1998 թվականներին՝ «Արարատցեմենտ» արտադրական միավորման գլխավոր տնօրենի օգնական, գլխավոր տնօրենի տեղակալ, կապիտալ շինարարության գծով և նոր տեխնոլոգիական գծով տնօրեն, 1998-1999 թվականներին՝ «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն, 1999-2000 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 2000 թվականին՝ կրկին «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն։ 2003 թվականին մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով[3]։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱԿ-ի համամասնական ընտրացուցակով, սակայն հրաժարվել է մանդատից[4]։ 2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի համապետական ցուցակով։ 2018 թվականին առաջադրվում է պատգամավորության թեկնածու «Մենք» դաշինք ցուցակով, սակայն դաշինքը չի հաղթահարում խորհրդարան անցնելու շեմը։
Արամ Սարգսյանի վարչապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ LLC, Helix Consulting. «Պատմական ակնարկ - Նախկին վարչապետեր - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Արամ Սարգսյանի կենսագրությունը ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում
- ↑ «Արամ Սարգսյանի կենսագրությունը ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Հովիկ Չարխչյանի «Տասներկու վարչապետ» հոդվածը «Ազգային գաղափար» ամսագրում(չաշխատող հղում)
Նախորդ | ՀՀ Վարչապետ | Հաջորդ |
Վազգեն Սարգսյան հունիսի 11, 1999 — հոկտեմբերի 27, 1999 |
Արամ Զ. Սարգսյան նոյեմբերի 2, 1999 — մայիսի 2, 2000 |
Անդրանիկ Մարգարյան մայիսի 12, 2000 — մարտի 25, 2007 |
Նախորդ | "Հանրապետություն" կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ | Հաջորդ |
Ալբերտ Բազեյան 2001 — 2005 |
Արամ Զ. Սարգսյան 2005 — |
— |
- «Հանրապետություն» կուսակցության անդամներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Հունվարի 2 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արարատ (Արարատի մարզ) գյուղում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանի վարչապետներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ պետական գործիչներ
- ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- «Ելք» դաշինքի անդամներ