Բադալ Մուրադյան
Բադալ Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1915 |
Ծննդավայր | Վարդանաշեն, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1991 (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Բադալ Հմայակի Մուրադյան (հունվարի 8, 1915, Վարդանաշեն, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 30, 1991, Երևան, Հայաստան), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բադալ Մուրադյանը ծնվել է 1915 թվականին ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Չիբուխչի (այժմ՝ Վարդաշեն) գյուղում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1949-1955 թվականներին աշխատել է Երևանի Կիրովի անվան քիմիական գործարանում (հերթափոխի պետ, բաժանմունքի պետ, արտադրամասի պետ, կուսակցական կոմիտեի առաջին քարտուղար)։ 1955 թվականի դեկտեմբերից՝ ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար[1]։ 1957-1961 թվականներին եղել է Կիրովի անվան գործարանի տնօրենը, 1961-1966 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղարը։ 1966-1972 թվականին Մուրադյանն ՀՍՍՀ նախարարների խորհրդի նախագահն էր, 1976-1981 թվականներին 4 «Նաիրիտ» գիտա-արտադրական միավորման գլխավոր տնօրենը։ 1981 թվականից ՀՍՍՀ պետպլանի նախագահի տեղակալն է։ Եղել է ՍՄԿԿ կենտկոմի անդամության թեկնածու (1966-1976), ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ (1961-1972), ԽՄԿԿ 22-24-րդ համագումարների պատգամավոր և ՍՍՀՄ 6-7-րդ գումարումների գերագույն սովետի դեպուտատ[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բադալ Մուրադյանի անունով փողոց կա Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
- Բադալ Մուրադյանի հուշատախտակը գտնվում է Երևանի Մոսկովյան փողոցում, այն շենքի դիմաց, որտեղ ապրել է հասարակական գործիչը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գարուն» ամսագրին պատասխանում է Հանրապետության Մինիստրների Սովետի նախագահը։ «Գարուն», 1967, № 1։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Պատմական ակնարկ - Նախկին վարչապետեր - Հայաստանի Կառավարություն»։ gov.am։ Վերցված է 2017-04-26
- ↑ «Բադալ Մուրադյան. մոռացված մեծություն»։ hraparak.am։ Վերցված է 2017-04-26
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 94)։ ![]() |
- Հունվարի 8 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 30 մահեր
- 1991 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանի վարչապետներ
- Հայ կոմունիստներ
- Հայ պետական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ