Տիգրան Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Տիգրան Սարգսյան (այլ կիրառումներ)
Տիգրան Սուրենի Սարգսյան
Tigran Sargsyan.jpg
Տիգրան Սարգսյանը
Ծնվել է հունվարի 29, 1960
Ծննդավայր Կիրովական, ՀՍՍՀ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրոն քրիստոնեություն
Կրթություն Q2165080?
Մասնագիտություն ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
(2014թ. հունիսի 26-ից)
Քաղաքական կուսակցություն Հայաստանի հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ

«Հայրենիքին մատուցած
ծառայությունների համար»

1-ին աստիճանի Անանիա Շիրակացու մեդալ
Tigran Sargsyan Վիքիպահեստում

Տիգրան Սուրենի Սարգսյան (ծնվել է 1960թ. հունվարի 29, Կիրովական, այժմ՝ Վանաձոր), հայ քաղաքական և պետական գործիչ, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Հայաստանի նախկին վարչապետ (2008 թ. ապրիլի 9-ից մինչև 2014թ. Ապրիլի 3-ը)։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ 1998թ. մարտի 3-ից (վերանշանակվել է 2005թ. մարտի 2-ին) մինչև 2008թ. ապրիլի 9[1])։ Մասնագիտությամբ՝ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։

Կրթությունը[խմբագրել]

1977-1978 թթ.՝ Երևան, տեխնիկական թիվ 14 ուսումնարան

1978-1980 թթ.՝ Երևան, Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Պլանավորման և տնտեսության ֆակուլտետ

1980-1983 թթ.՝ Լենինգրադ, Ռուսաստան, Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտ, գերազանցության դիպլոմ

1983-1987 թթ.՝ Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու

1994 թ.՝ Վաշինգտոն, ԱՄՆ, «Օրինաստեղծ գործունեություն», Իրավունքի միջազգային ինստիտուտ

1996-1997 թթ.՝ Վաշինգտոն, ԱՄՆ, Համաշխարհային բանկ, «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել]

  • 1987-1990 թթ.՝ Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար
  • 1988-1993 թթ.՝ Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ
  • 1990-1991 թթ.՝ տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր
  • 1990-1995 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ
  • 1993-1994 թթ.՝ Երևանի պետական համալսարան՝ բանկային գործի դասավանդում
  • 1995-1998 թթ.՝ Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ
  • 1995-2008 թթ.՝ Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն
  • 1998-2005 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
  • 2005-2008 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում)
  • 2005-2007 թթ.՝ Միջպետական բանկի խորհրդի նախագահ
  • 2008թ. ապրիլի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչապետ [2]:
  • 2012թ. հունիսի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում[3]:
  • 2013թ. ապրիլի 19-ին վերանշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում։
  • 2014թ. հունիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2011 թ. ընտրվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ

Այլ տվյալներ[խմբագրել]

  • Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
  • Ունի պահեստի սպայի զինվորական կոչում
  • Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է
  • Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է
  • Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի

Հրաժարական[խմբագրել]

2014թ. ապրիլի 3-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Տիգրան Սարգսյանը ներկայացնում է հրաժարականի դիմում, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է։ 2014թ. ապրիլի 3-ից 13-ը ՀՀ վարչապետի պաշտոնակատարն էր։

Օֆշորային սկանդալ[խմբագրել]

2013 թ. մայիսի 29-ին «Հետք» հետաքննող լրագրողներ» կայքում հայտնվեց տեղեկություն «WLISPERA HOLDINGS LIMITED» անունով կազմակերպության մասին, որը գրանցված է Կիպրոսում, ու որի բաժնետոմսերը բաշխված էին երեք անձանց անվանումների միջև՝ Աշոտ Սուքիասյան, Տիգրան Սարգսյան ու Սամվել Կճոյան, որոնցից վերջին երկուսը, ըստ թերթի եզրահանգումների, այդ օրերին գործող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է ու Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը (աշխարհիկ անունը՝ Սամվել Կճոյան)։ Ընկերության բաժնետոմսմերից 334-ը պատկանում էին Սուքիասյանին, իսկ Տիգրան Սարգսյան ու Սամվել Կճոյան անունով անձանց պատկանում էր 333-ական բաժնետոմս։ Նշված ընկերությանը Աշոտ Սուքիասյանի կողմից փոխանցվել է 350 հազար դոլար՝ Ամերիաբանկից ստացած 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկից։ Աշոտ Սուքիասյանը նշված վարկը ստացել էր Հայաստանում ադամանդագործության զարգացման ծրագիր իրականացնելու համար [5]։

Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ինքը կապ չունի Կիպրոսում գրանցված ընկերության հետ և դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ով և ինչպես է գրանցել ընկերությունը [6]։ Նավասարդ Կճոյանը նույնպես հայտարարել է, որ ինքը կապ չունի օֆշորում գրանցված այդ ընկերության հետ [7]։ Ոստիկանությունը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում [8]։ Հունիսի 18-ին Աշոտ Սուքիասյանը ՀՀ գլխավոր դատախազի անունով իր նամակում հայտարարեց, որ որպես «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության հիմնադիր բաժնեմասեր է գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով՝ «առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության»՝ դա անելով նրա համար, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի «տարբեր ոտնձգություններից»[9]։

Oֆշորային սկանդալի հիման վրա հարուցված քրեական գործը քննում է ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունը։ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության (Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներ օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար [10]:

2013թ. հուլիսի 1-ին Կիպրոսի դատախազ Պետրոս Կլերիդեսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իր երկրում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության [11]։ Սակայն Երկիր Մեդիա լրատվականը գրում է 2013 թվականին Կիպրոսում գրանցված մեկ այլ՝ «Մկների ժողով լիմիթեդ» ընկերության մասին, որի գրանցման ընթացքում օգտագործվել են կեղծ անձանց անուններ ու բնակության հասցեներ, ինչը փաստորեն հակասում է Կլերիդիսի խոսքերին [12]։

Աշխատանքը որպես ԱՄՆ դեսպան[խմբագրել]

2014 թվականի հունիսի 26-ին Տիգրան Սարգսյանը նշանակվում է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան [13]։ Հուլիսի 15-ին նա ԱՄՆ-ում հանձնում է հավատարմագրերը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու ստանձնում դեսպանի պաշտոնը [14]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հայաստանի վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը
  2. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին
  3. Հանրապետության վարչապետ նշանակելու մասին
  4. Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  5. Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը
  6. Վարչապետը դիմել է դատախազություն
  7. Կճոյանը հերքում է ամեն ինչ
  8. Աշոտ Սուքիասյանը հետախուզվում է
  9. Աշոտ Սուքիասյանի նամակը գլխավոր դատախազին եւ «Հետքին»
  10. Կճոյանի և Տիգրան Սարգսյանի անունները գրել է, որ իրեն հովանավորեն. Փայլակ Հայրապետյանն ու Սուքիասյանն առերեսվել են
  11. Կիպրոսի դատախազը բացառում է ՀՀ վարչապետի բացատրությունը
  12. Օֆշորային նոր սկանդալ. ո՞ւմ է պատկանում "Մկների ժողով լիմիթեդը
  13. Ex-PM Tigran Sargsyan appointed ambassador to U.S.
  14. «Sargsyan Begins Ambassadorship in US». Asbarez. http://asbarez.com/124974/sargsyan-begins-ambassadorship-in-us/։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 16. 

Աղբյուր[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նախորդող
Թաթուլ Մարգարյան
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Տիգրան Սարգսյան

26 հունիսի 2014թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Տիգրան Սարգսյան

2008 թ. ապրիլի 9- 3 ապրիլի 2014թ.
Հաջորդող
Հովիկ Աբրահամյան
Նախորդող
Բագրատ Ասատրյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ
Տիգրան Սարգսյան

1998 - 2008 թ. ապրիլի 9-ից
Հաջորդող
Արթուր Ջավադյան