Իսահակ Իսահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսահակ Իսահակյան (այլ կիրառումներ)
| Իսահակ Աբասի Իսահակյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 10, 1933 |
| Ծննդավայր | Կուրգան, Կետովսկի շրջան, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Մահացել է | փետրվարի 16, 2017[2] (83 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Տաշքենդի պետական տնտեսագիտական համալսարան |
| Մասնագիտություն | տնտեսագետ |
| Աշխատանք | Հայաստանի կենտրոնական բանկ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Իսահակ Աբասի Իսահակյան (օգոստոսի 10, 1933, Կուրգան, Կետովսկի շրջան, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 16, 2017[2], Երևան, Հայաստան)[3], հայ տնտեսագետ։ Հայաստանի կենտրոնական բանկի առաջին նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին ավարտել է Ղազախստանի ԽՍՀ Կանտագե բանվորական ավանի միջնակարգ դպրոցը։ 1957 թ. ավարտել է Տաշքենդի ֆինանսատնտեսական ինստիտուտի Ֆինանսական ֆակուլտետի վարկային բաժինը, և գործուղվել ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակ։
Աշխատել է որպես առևտրի վարկավորման բաժնի վարկային տեսուչ, հետո գյուղատնտեսության վարկավորման վարչությունում որպես տնտեսագետ, այնուհետև դրամաշրջանառության վարչությունում որպես ավագ տնտեսագետ։
1967-1969 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի կառավարչի օգնական, 1969-1970 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի Մյասնիկյանի շրջանի բանկի բաժանմունքի կառավարիչ, 1970-1976 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի գյուղատնտեսության վարկավորման վարչության պետ, 1976-1978 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի քաղաքային վարչության պետ, 1978-1988 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի կառավարչի տեղակալ, 1988-1991 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի կառավարիչ, 1991-1993 թթ.՝ Հայաստանի ազգային բանկի նախագահ, 1993-1994 թթ.՝ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ, 1994 թվականից՝ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի խորհրդական[4]։ 1997 թվականից եղել է Հայաստանի բանկերի Ճյուղային Արհմիության հոգաբարձուների խորհրդի նախագահ[5]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 Հայաստանի վարչապետի հուշամեդալ[6]
- 2013 Հայաստանի վարչապետի հուշանվեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Իսահակ Իսահակյան. Ուրիշի պահանջները Ձեզ չեն օգնի փոխվել
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.cba.am/hy/governors/21/
- ↑ «84 տարեկանում մահացել է ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Իսահակյանը». armenpress.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Իսահակ Իսահակյան. Ուրիշի պահանջները Ձեզ չեն օգնի փոխվել».
- ↑ Իսահակ Իսահակյան - ՃՀՄ Հոգաբարձուների Խորհրդի նախագահ
- ↑ Հուշամեդալ՝ Իսահակյանին
| ||||||
