Բողոքի ակցիաներ Երևանում (2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Merge-arrow 2.svg    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «Մարտի մեկի իրադարձություններ»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվամափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Ոստիկանական ստորաբաժանումը հետապնդում է իշխանափոխություն պահանջող ցուցարարների բազմությանը

2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրությունների բողոքարկում, իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 2008 թ. Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Երևանում։ Մի շարք բողոքի ակցիաներ և հանրահավաքներ, որոնք սկսվել են 2008 թ. Փետրվարի 19-ից հետո։ Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեց 10-30 և վիրավորվեց մոտ 300 մարդ։

Human Rights Watch-ը դատապարտել է հայկական իշխանություններին խաղաղ ցուցարարների դեմ ուժի և բռնության օգտագործման համար[1], ովքեր գտնվում էին վրանային ճամբարում, Ազատության հրապարակում։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ակցիաներն սկսվեցին փետրվարի 20-ին՝ համախմբելով ընդդիմության շուրջ 25000 համակիրների։ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ բանակը դուրս չի գա ժողովուրդի դեմ՝ վկայակոչելով այն փաստը, որ ինքն աջակցություն է ստանում պաշտպանության երկու փոխնախարարներից։ Փետրվարի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու ընդդիմադիր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ իրենք չեն ընդունում արդյունքները։ Մեկ օր անց իր հրաժարականը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը` իր որոշումը հիմնավորելով ընտրական գործընթացի հանդեպ անվստահությամբ և նշելով, որ կեղծարարությունների մեխանիզմը ներդրվել է դեռևս 1996 թ.-ին` Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք։ Բողոքի ակցիաները շարունակվեցին փետրվարի 22-ին։ Գագիկ Ջհանգիրյանը, ով այն ժամանակ գլխավոր դատախազի տեղակալ էր, դատապարտեց ընտրությունները՝ կոչ անելով ժողովրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել իր քվեները պաշտպանելու համար։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսնակն այնուհետև դիմեց նախագահի լիազորությունները դեռևս վայր չդրած Ռոբերտ Քոչարյաինին Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու կոչով՝ վկայակոչելով օրենսդրական այն պահանջը, որ դատախազներին արգելում է անդամակցել քաղաքական կուսակցությունների կամ որևէ այլ կերպ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին։ Պաշտպանության նախարարությունը հերքեց Տեր-Պետրոսյանի պնդումն առ այն, որ երկու փոխնախարարները խոստացել են թույլ չտալ բանակի միջամտությունը բողոքի ցույցերին, սակայն Երկրապահ կամավորների միությունը շարունակում էր վիճարկել այդ հարցը։ Ցույցերը շարունակվում էին առանց պաշտոնական թույլտվության։ Ընդդիմությունը շարունակում էր պնդել, որ ընտրություններն անցկացվել են զանգվածային խախտումներով։ Հայաստանի հանրային հեռուստատեսությանը (Հ1) քննադատում էին բողոքի ցույցերն ամբողջապես չլուսաբանելու համար։

Փետրվարի 22[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ցույցերի երրորդ օրը հրապարակում ներկա էր 30,000 մարդ։ Սերժիկ Սարգսյանը բողոքի ակցիաները համարում էր շանտաժ՝ սպառնալով կիրառել ուժ բոլոր նրանց հանդեպ, ովքեր կխախտեն օրենքը։ Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով այն ժամանակ ներկայացնում էր ընդդիմադիր ճամբարը, պնդում էր, որ իշխանությունները բավականաչափ համարձակություն չունեն՝ ցույցերը ցրելու համար։ Փետրվարի 23-ին ցուցարարների թիվը հասավ 50,000-ի։ Քոչարյանն ընդդիմությանը մեղադրում էր իշխանությունը զավթելու փորձերի մեջ և կոչ անում գործող կառավարությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կարգուկանոն պահպանելու համար։ Ոստիկանությունը միևնույն ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ՝ իր պատրաստակամությունը հայտնելով "ձեռնարկել վճռական գործողություններ հասարակական կարգուկանոնը խախտելու և իրավիճակը ապակայունացնելու բոլոր փորձերի դեմ և կանխել ծայրահեղական ցանկացած դրսևորում` մարդկանց սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար"։ Հայտարարությունում հերքվում էին ոստիկանապես Ալիկ Սարգսյանի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը։

Փետրվարի 23[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Քոչարյանի հրամանով պաշտոնից ազատվեց գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։ Փետրվարի 27-ին նրան ձերբակալեցին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեղադրանքների հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Փետրվարի 25[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 25-ին 40-ից 50 հազարանոց մարդկանց բազմությունը շարժվեց դեպի Ազատության հրապարակ, ուր մի քանի անգամ խաղաղ հանրահավաք կազմակերպելու հրապարակային կոչերոով հանդես եկավ Լ. Տեր-Պետրոսյանը։ Վերջինս իր ելույթներում վկայակոչում էր 1980-ականների վերջերը, երբ խորհրդային իշխանությունները ձերբակալեցին իր գլխավորած Ղարաբաղ կոմիտեի անդամներին։ Առաջին նախագահն ասում էր, որ չի վախենում ձերբակալությունից կամ քաղաքական սպանությունից, և եթե իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության պատվերով իրեն ոչնչացնեն, դա միայն կնպաստի տվյալ քաղաքական կառույցի արագ ոչնչացմանը։ Նույն օրը երկու անգամ ելույթ ունեցավ ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչ Սարգիս Հացպանյանը, որն իր խոսքում անդրադարձավ հայերի մասնակցությանը Ֆրանսիայում և Գերմանիայում տեղի ունեցած հեղափոխական շարժումներին։ Կեսգիշերին մոտ ցուցարարների թիվը հասել էր 10-ից 15 հազարի. նրանցից ոմանք գիշերն անցկացրին վրաններում։

Փետրվարի 26[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 26-ին լուրեր տարածվեցին, որ հանրակրթակրթական դպրոցների տնօրեններն իշխող կուսակցությունից հրահանգ են ստացել մասնակցել նորընտիր նախագահի թիմակիցների կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք ցույցին։ Առավոտյան արդեն արգելափակված էին էլեկտրոնային փոստեր սպասարկող մի շարք կայքեր (այդ թվում՝Hotmail, Gmail ևն)։ Նույն օրը ձերբակալվեցին Տեր-Պետրոսյանի մի շարք կողմնակիցներ, ովքեր վայելում էին հասարակական լայն ճանաչում։ Ըստ հաղորդվող տվյալների՝ իշխանամետ ճամբարի կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցել է շուրջ 100.000 մարդ։ Առաջին նախագահի պնդմամբ՝ իր հանրահավաքին մասնակցողների թիվը կրկնապատկվել էր, քանի Հանրապետականի հանրահավաքի շատ մասնակիցներ հեռացել են այնտեղից՝ ներկա գտնվելու իր կազմակերպած միջոցառմանը։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այդ ընթացքում պնդում էր, որ կարողացել է կանխել ընդդիմության կողմից Երևանի հեռուստատեսային աշտարակը գրավելու փորձերը։ Ըստ նրա՝ նման դավադրության նպատակն է եղել Տեր-Պետրոսյանին ուղիղ եթեր տրամադրելը։ Սակայն այդ տեղեկությունները հետագայում հերքվեցին ընդդիմության մամուլի քարտուղարի կողմից, որն արված հայտարարությունը որակեց որպես հոգեբանական ճնշում։ Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ օրն ակնարկեց, որ իր կառավարության համբերության բաժակը կարող է լցվել և կոչ արեց ցուցարարներին խելքի գալ։

Փետրվարի 27[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 27-ին Երևանի կենտրոնական փողոցներում հայտնվել էին ավելի մեծ թվով ցուցարարներ։ Երեկոյան նրանց թիվը նորից հասել էր տասնյակ հազարների. շատացել էին նաև վրանները։ Բազմությունը լի էր բնակչության ամենատարբեր շերտերը ներկայացնող մարդկանցով՝ գյուղացիներով, ուսանողներով, երեխա ունեցող ընտանիքներով, պետական համակարգում աշխատող անձանցով, ինչպես նաև՝ ընդդիմադիր ուժերի առաջնորդերով։ Առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում ցուցարարները ներխուժեցին Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող "Կարապի լիճ" սրճարան։ ԱԱԾ-ն հետագայում խոստովանեց, որ ընդդիմադիր առաջնորդներին բռնությունների հրահրողներն եղել են իր աշխատակիցները։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները (որոնց թիվը 1։3-ի հարաբերակցությամբ գերազանցում էր համազգեստ կրող ոստիկաններին և զինվորականներին) թույլ չէին տալիս, որ լրագրողները լուսանկարեն տարածքը։ Սակայն ի հեճուկս դիմադրությունների (անձնական անվտանգության հասցեին հնչեցված և տեսախցիկները կոտրելու սպառնալիքներին), վերջիններից ոմանք կարողացան հասնել իրենց նպատակին։ Ցույցն այնուհետև շարունակվեց առանց միջադեպերի։

Փետրվարի 28[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 28-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցները շրջափակված էին ոստիկանության մեքենաներով, որն անհնարին էր դարձնում մեքենաներ կայանելը, ինչպես նաև ուղևորներ վերցնելը և իջեցնելը։

Փետրվարի 29[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 29-ի գիշերը Ազատության հրապարակի վրանների թիվը հասել էր 132-ի. շուրջօրյա ցույցերը շարունակվում էին։ Ցերեկը կազմակերպված երթին մասնակցել էր շուրջ 100 հազար մարդ։

Մարտի 1[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ արտադրության ԲՄՊ զրահամեքենա, որը Ռ․Քոչարյանի հրամանով Երևան է մտել ցուցարարներին ցրելու համար[2]
Իշխանափոխություն պահանջող ցուցարարների բազմությունը Ս․Շահումյանի հրապարակում

Մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ՀՀ ՆԳՆ և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Ականատեսների վկայությամբ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների արանքում, իսկ հետո պնդելով, որ կանխում են պետական հեղաշրջման փորձ, գրոհել էին ժողովուրդի վրա։ Ոստիկանությունն անցել էր մահակների ու էլեկտրական հարված հասցնող սարքերի կիրառման։ Ցուցարարներից ոմանք ոստիկանների հարձակման պահին կարողացան փախչել։ Տասնկյակ անձինք ստացան ծանր վնասվածքներ. ավելի քան 100-ը ձերբակալվեցին։ Վկաներից մեկը Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել էր, որ հրապարակում իրենց երկու կողմից մոտեցել են սաղավարտներով, պլաստիկ վահաններով և ռետինե մահակներով զինված ոստիկանության հատուկ ջոկատներ։ Վերջիններս, ըստ ականատեսների, առանց նախազգուշացման սկսել են ցանել ջուր ու իրենց ռետինե մահակներով ու էլեկտրական հարված հասցնող սարքերով հարձակվել ցուցարարների վրա։ Արդեն ժամը 11։00-ին մոտ Ազատության հրապարակն ամբողջությամբ շրջափակված էր ոստիկանների կողմից. տարածքը թափոններից ու արյան հետքերից մաքրելու համար օգտագործվում էին ջրի մեծ տակառներ (միևնույն ժամանակ, ոստիկանության հատուկ զորրքերը անում էին ամեն ինչ՝ անցորդներին տարածքը լուսանկարել թույլ չտալու համար)։ Կարապի լճի սրճարանը չորս կողմից փակել էին վրանի քաթանով, որպեսզի տեսանելի չլինի՝ ինչ է կատարվում ներսում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ցուցարարներին ֆիզիկական բռնության ենթարկելու համար Հայաստան էին բերվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորքեր, քանի որ Երևանի ոստիկանությունը դժկամություն էր հայտնել նման գործողությունների դիմելու հրահանգին։ Ժամը 11։30-ի սահմաններում Ազատության հրապարակից մինչև Հյուսիսային պողոտա, այնուհետև՝ դեպի Ֆրանսիայի դեսպանատուն շարժվեցին շուրջ 1000 խաղաղ ցուցարարներ։ Ցուցարարներից Հրազդան Քաղաքի բնակիչ Սարո Վահանի Կոստանյանն շրջանառվող լուրերի համաձայն Ոստիկաների դաժան ծեծից կորցրել է աչքի տեսողություն։ 1։30-ին մոտ տարածք բերվեց ոստիկանության զրահապատված անվասայլակը, որի շուրջ հավաքվեց ահագնացող ժողովուրդը։ Ժամը 2-ին մոտ հրապարակում հավաքված բազմությունը շուրջ 150,000-ով գերեզանցում էր նախորդ օրերին հավաքված բազմությանը։ Ոստիկանության հատուկ ծառայողների թիվը գերազանցել էր 3000-ը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ամենալավ ֆիլմը մարտի 1-ի մասին» փաստավավերագրական ֆիլմ (մաս 1), (մաս 2):
  • Մարտի 1, 2008, լուսանկարներ (մաս 1), (մաս 2):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]