Jump to content

Թաթուլ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաթուլ Մարգարյան
Ծնվել էապրիլի 16, 1964(1964-04-16) (60 տարեկան)
ԾննդավայրԿապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Պոլ Հ. Նիցեի առաջադեմ միջազգային հետազոտությունների դպրոցը և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[1]
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու և փիլիսոփայության դոկտոր[1]
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի դեսպան ԱՄՆ-ում և ambassador of Armenia to Belgium?
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Մխիթար Գոշի մեդալ
Կայքusa.mfa.am/en/

Թաթուլ Խիկարի Մարգարյան (ապրիլի 16, 1964(1964-04-16), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ։

Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան նույն Համալսարանից։

Միջազգային Հարաբերությունների և Քաղաքագիտության մագիստրոսի աստիճան է ստացել Ջոնս Հոփկինսի համալսարանից և գիտությունների թեկնածուի աստիճան՝ Լոնդոնի քաղաքագիտության և տնտեսագիտության համալսարանից։

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1990-1991 թթ. – ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի օգնական։
  • 1991-1992 թթ. – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։
  • 1991-1994 թթ. – ՀՀ փոխնախագահի օգնական, այնուհետև՝ խորհրդական։
  • 1994-1999 թթ. – ԱՄՆ-ում ՀՀ Առաքելության ղեկավարի տեղակալ, դեսպանորդ
  • 1999-2000 թթ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարի խորհրդական։
  • 2000-2005 թթ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ։
  • 2002-2003 թթ. – Լեռնային Ղարաբաղի բանակցություններում ՀՀ Նախագահի հատուկ ներկայացուցիչ։
  • 2005 թվականից – ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ
  • 2012 թ. ապրիլից - 2013 թ. դեկտեմբերի 26 - համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեքսիկական Միացյալ Նահանգներում։
  • 2013 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
  • 2014 թ. հունիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։
  • 2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[4]։
  • 2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար[5]։
  • 2015 թ. մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[6]։

Օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Նախորդող
Ավետ Ադոնց
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
Թաթուլ Մարգարյան

12 մարտի 2015 -
Հաջորդող
Տիգրան Բալայան
Նախորդող
Ավետ Ադոնց
Բելգիայի Թագավորությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
Թաթուլ Մարգարյան

5 օգոստոսի 2014 -
Հաջորդող
Աննա Աղաջանյան
Նախորդող
Ավետ Ադոնց
Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար
Թաթուլ Մարգարյան

5 օգոստոսի 2014 -
Հաջորդող
Աննա Աղաջանյան
Նախորդող
Արման Կիրակոսյան
ԱՄՆ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
Թաթուլ Մարգարյան

2004—26 հունիսի 2014
Հաջորդող
Տիգրան Սարգսյան
Նախորդող
Մեքսիկայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
Թաթուլ Մարգարյան

2010—28 դեկտեմբերի 2013
Հաջորդող
Գրիգոր Հովհաննիսյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]