Լիլիթ Մակունց
| Լիլիթ Մակունց | ||||
| ||||
|---|---|---|---|---|
| 2019 հունվարի 10 - 2021 օգոստոսի 2 | ||||
| Նախագահ | Արմեն Սարգսյան | |||
| Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
| Ազգային ժողովի նախագահ | Արարատ Միրզոյան | |||
| ||||
| 2018 մայիս 12 - 2019 հունվարի 10 | ||||
| Նախագահ | Արմեն Սարգսյան | |||
| Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
| Նախորդող | Արմեն Ամիրյան | |||
| Հաջորդող | Պաշտոնը վերացվել է | |||
| ||||
| 2021 օգոստոսի 2 - 2025 օգոստոսի 27 | ||||
| Նախագահ | Արմեն Սարգսյան Վահագն Խաչատուրյան | |||
| Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
| Նախորդող | Վարուժան Ներսեսյան | |||
| Հաջորդող | Նարեկ Մկրտչյան | |||
| ||||
| 2025 օգոստոսի 29-ից | ||||
| Նախագահ | Վահագն Խաչատուրյան | |||
| Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
| Նախորդող | Համբարձում Մաթևոսյան | |||
| Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
| Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |||
| Գիտական աստիճան՝ | բանասիրական գիտությունների թեկնածու | |||
| Մասնագիտություն՝ | բանասեր և քաղաքական գործիչ | |||
| Ծննդյան օր | նոյեմբերի 7, 1983 (42 տարեկան) | |||
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
| Քաղաքացիություն | ||||
Լիլիթ Կամոյի Մակունց (նոյեմբերի 7, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանասեր, գերմաներենի մասնագետ, դասախոս, Հայաստանի մշակույթի նախարար (2018 մայիս-2019 հունվար)։ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան (02.08.2021-27.08.2025)[1]: Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-1999 թվականներին սովորել է Երևանի 195 միջնակարգ դպրոցում։
1999-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։
Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում։
2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում (թեմա՝ ««Ճշմարտություն» և «կեղծիք» հասկացույթները ճանաչողական և գործաբանական լեզվաբանության դիտանկյունից (անգլերեն և հայերեն քաղաքական դիսկուրսների զուգադրությամբ»)[2]։
2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում[3]։
2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում։
2016 թվականից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում։ Հանդիսանում է ICNC ծրագրի դասախոս (2016-17)։
2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Լիբերալ կուսակցության անդամ է, ութ տարի կուսակցության խորհրդի անդամ և երիտասարդական կազմակերպության ղեկավար է եղել (2004-2012)[4], Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 59-րդ համարն է եղել[5]։
2018 թվականի մայիսի 12-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին նշանակել է Հայաստանի մշակույթի նախարար[6]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղին ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Իմ Քայլը դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։
2019 թվականի հունվարի 14-ից հանդիսանում է Իմ Քայլը դաշինքի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարը։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[7][8][9][10][11][12]։
2021 թվականի հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ համարը։
2021 թվականի հուլիսի 22-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։
2021 թվականի օգոստսի 2-ին նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)։
2021 թվականի օգոստոսի 3-ին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
2025 թվականի օգոստոսի 27-ին հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
2025 թվականի օգոստոսի 29-ի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած չէ[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
- ↑ «Աշխատանքի սեղմագիր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Linkedin(չաշխատող հղում)
- ↑ «Lilit Makunts». ICNC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «ՀԱԿ-ի համամասնական ցուցակը». A1Plus. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․». ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ https://myHost.am; http://myHost.com. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը». www.civilcontract.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|last2=and|last= - ↑ «Ով է մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
| ||||||||||||||
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի հայ քաղաքական գործիչներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- Հայ բանասերներ
- Հայաստանի կին նախարարներ
- ԱՄՆ-ում ՀՀ դեսպաններ









