Կարինե Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարինե Պողոսյան
Կարինե Պողոսյան (ԲՀԿ).png
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կրթություն՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություն՝ ֆիզիկոս, մանկավարժ և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր մայիսի 27, 1973(1973-05-27) (46 տարեկան)
Ծննդավայր Մխչյան, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան

Կարինե Պողոսյան (մայիսի 27, 1973(1973-05-27), Մխչյան, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինե Պողոսյանը ծնվել է Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 1973 թվականի մայիսի 27-ին:

Մինչև 1995 թվականը սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում: Ֆիզիկոս և մանկավարժ է:

1994-2004 թվականներին աշխատել է Արտաշատի թիվ 6 միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցչուհի, իսկ 2004-2009 թվականներին` փոխտնօրեն: 2009-2012 թվականներին տնօրինել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

2011 թվականին պարգևատրվել է Արարատի մարզպետի «Լավագույն տնօրեն» պատվոգրով, 2012 թվականին՝ «Պարույր Սևակ» հուշամեդալով, 2016 թվականին պաշտպանության նախարարի կողմից՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2017 թվակններին եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք): Եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Անդամակցել է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցությանը և եղել է ՀՀԿ անդամ:

2017-2019 թվականներին՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): Անդամակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին և «Ծառուկյան» խմբակցությանը:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[2]:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է գիտամանկավարժական հոդվածներ:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինե Պողոսյանը ամուսնացած է և ունի երկու զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]