Վահագն Թևոսյան
Վահագն Թևոսյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10-ից | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող | ||
Ծննդյան օր | մարտի 22, 1978 (44 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() |
Վահագն Գոռի Թևոսյան (մարտի 22, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, լրագրող, Հայաստանի ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ Անկուսակցական է[1][2]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999-2001 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1998-2004 թվականներին որպես լրագրող աշխատել է նախ «Օրագիր», ապա «Հայկական ժամանակ» օրաթերթերում[3]։
2011-2015 թվականներին եղել է «Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդումների խմբագիր, իսկ 2015-2017 թվականներին նույն պաշտոնը զբաղեցրել է «Արարատ» հեռուստաընկերությունում։
2018 թվականի հուլիս-դեկտեմբեր ամսիներին աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում որպես լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն[4][5]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել Իմ քայլը դաշինքի համապետական ցուցակով[1]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը»
- ↑ «Վահագն Գոռի Թեւոսյան, ԱԺ պաշտոնական կայքում»
- ↑ Վահագն Թևոսյան
- ↑ «Հանրայինի լրատվական բաժնի նոր ղեկավարը պատրաստվում է լուրերը դարձնել ավելի դինամիկ ու նվազ պաշտոնական»
- ↑ «Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2019-04-21