Հռիփսիմե Գրիգորյան
Հռիփսիմե Աշոտի Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | 1988 թվականի սեպտեմբերի 18 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | միջազգայնագետ, քաղաքագետ |
Աշխատանք | պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով (Բաղրամյան 19 փողոց) |
Ամուսին | ամուսնացած է |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Հռիփսիմե Գրիգորյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, միջազգայնագետ, քաղաքագետ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռիփսիմե Գրիգորյանը ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 18-ին քաղաք Երևանում։
Մինչև 2009 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Ստացել է միջազգայնագետի որակավորում։ Իսկ 2011 թվականին Բուդապեշտում խորացրել է գիտելիքները և ավարտել Կենտրոնական Եվրոպական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը և ստացել քաղաքագիտության մագիստրոսի որակավորում։
«Ֆեդերալիզմ, ապակենտրոնացում և հակամարտության կարգավորում» (2010 թվական, Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա) և «Ժողովրդավարացման մարտահրավերներ» (2012 թվական, Երիտասարդ լիբերալների միջազգային ֆեդերացիա, Շվեդիա) դասընթացների մասնակից։
2009 թվականին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնում աշխատել է որպես հանրային կապերի բաժնի օգնական։ 2012 թվականին՝ Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի հետազոտողի օգնական։ 2012-2017 թվականներին՝ որպես Գոտենբուրգի համալսարանի «Ժողովրդավարության տեսակներ» ծրագրի հետազոտող։ 2013 թվականին աշխատել է «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությունում որպես կրթության մասնագետ։ 2013, 2015 և 2017 թվականներին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակում եղել է լրատվության մասնագետի ավագ օգնական։ 2014 թվականին գործարար զարգացման կառավարիչ է եղել «STDev ցանցի և հավելվածների զարգացման կազմակերպությունում»։ 2016 թվականին հիմնադրել է «Գրիգ թրեվլ» ՍՊԸ-ն և այն տնօրինել միչև 2015 թվականը։ 2016-2018 թվականներին համակարգել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերը, եղել է նաև մարկետինգի և խթանման վարչության խորհրդական։ 2018 թվականի հունիսի 11-ից միչև 2019 թվականի հունվարի 14-ը նախագահել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների կոմիտեն։
2008 թվականին անդամակցել է «Հիմա» երիտասարդական նախաձեռնությանը, 2011 թվականից՝ «Հիմա» հասարակական կազմակերպությանը։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է։