Jump to content

Գևորգ Պապոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Պապոյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 - 2021
Նախագահ Արմեն Սարգսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
02.08.2021 - 04.03.2024
Նախագահ Արմեն Սարգսյան
Վահագն Խաչատուրյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
12.08.2021 - 04.03.2024
Նախագահ Արմեն Սարգսյան
Վահագն Խաչատուրյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Արկադի Խաչատրյան
Հաջորդող Ծովինար Վարդանյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ
 2022 թվականից
Դրոշ
Դրոշ
ՀՀ էկոնոմիկայի նախարար
Դրոշ
Դրոշ
 05.03.2024 թվականից
Նախագահ Վահագն Խաչատուրյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Վահան Քերոբյան
 
Կուսակցություն՝ ՔՊ (2018-ներկա)
ՀՀԿ (2005-2018)[1]
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 11, 1987(1987-02-11) (39 տարեկան)
Ծննդավայր Ուջան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Գևորգ Հարությունի Պապոյան (փետրվարի 11, 1987(1987-02-11), Ուջան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, ՀՀ ԱԺ 7-րդ[2][3] և 8-րդ գումարումների պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահն է 2022 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1987 թվականի փետրվարի 11-ին Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։

2008 թվականին ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ 2011 թվականին՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան։ Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ։ Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի և գիտական տասնյակ հոդվածների։

2008-2009 թվականներին աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում։ 2009-2013 թվականներին աշխատել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ում որպես մարկետինգային հետազոտությունների մասնագետ։ 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում։ 2015-2018 թվականներին եղել է «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար։ 2018-2019 թվականներին՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի փոխտնօրեն։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի հանրապետական կուսակցության տարածած հայտարարության՝ 2005-2018 թվականներին Գևորգ Պապոյանը անդամակցել է ՀՀԿ-ին։ ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության որոշման համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 3-ին վերջինս հեռացվել է կուսակցությունից՝ ներկուսակցական աշխատանքներին չմասնակցելու և կուսակցության կարգապահությունը խախտելու պատճառների ուժով[1]։

Անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ ինքը նշյալ կուսակցությանն անդամակցել է մինչև 2007 թվականի հոկտեմբեր ամիսը[4] և որ իր անդամակցությունը բացառապես կրել է ֆիկտիվ բնույթ[1]։

Հպարտությամբ եմ ասում, որ ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ բոլորը մտնում էին ՀՀԿ, չեմ էլ թաքցնում, որ մինչեւ 2012 թվականին համակրել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները։
- Գևորգ Պապոյան

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

2021 թվականի հունիսի 20-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2022 թվականից՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահն է։

2024 թվականի փետրվարի 26-ին վայր է դրել պատգամավորական մանդատը։ Լիազորությունները դադարեցվել են մարտի 4-ին։

2024 թվականի մարտի 5-ին նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի մարտի 7-ին Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցություն ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել է, որ 2019 օգոստոսի 2-ին «Gevorg papoyan parl» մականունով մասնակիցը, ապա՝ 2020 թվականի մարտի 6-ին «Gevorg Papoyan 87» մականունով մասնակիցը, փորձել են սրբագրել սույն՝ Գևորգ Պապոյան հոդվածը Հայերեն Վիքիպեդիայում, հանելով Պապոյանի կենսագրության այն հատվածը, որտեղ ասվում է վերջինիս 2005-2018 թվականներին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամակցելու մասին[5]։ Խաժակյանի պնդմամբ, մասնակիցների մականունները և կատարված խմբագրումների բովանադակությունը վկայուն են այն մասին, որ սրբագրումները կատարել է հենց Գևորգ Պապոյանը, փորձելով «սրբագրել» սեփական կենսագրությունը[5]։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը ռազմական ներխուժում իրականացրեց Արցախի Հանրապետության վրա, ամբողջությամբ բռնազավթեց այն և իրականացրեց հայերի էթնիկ զտում, Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ հենց այդ օրն է Հայաստանի իրական անկախության օրը[6][7]։

Ամուսնացած է, ունի 2 զավակ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Գևորգ Պապոյանը հեռացվել է կուսակցության կարգապահությունը խախտելու համար. ՀՀԿ». news.am. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  2. «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  3. 3,0 3,1 «Գևորգ Պապոյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  4. «Իմքայլական պատգամավորը պարզաբանում է, թե ինչպես է ջահել-ջահել՝ 18 տարեկանում դարձել ՀՀԿ-ական». aravot.am.
  5. 5,0 5,1 «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը «Վիքիպեդիայից» համառորեն փորձել է հեռացնել նախկինում իր հանրապետական լինելու փաստը. Դ. Խաժակյան, (արխիվացված 05․11․2021թ․):
  6. «Այդ տրամաբանությամբ, Հայաստանի անկախության հարցում ամենամեծ ներդրումն ունի Ալիևը. «ՉԻ»».
  7. «Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի անկախության հիմնադիրն Ալիևն է» հոդված 4rd.am կայքում, (արխիվացված 26․02․2024 թվականին)։