Սարգիս Ալեքսանյան (քաղաքական գործիչ)
Սարգիս Ալեքսանյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 14-ից | |||
Կուսակցություն՝ | Լուսավոր Հայաստան | ||
Կրթություն՝ | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | նոյեմբերի 30, 1983 (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Սարգիս Ռոբերտի Ալեքսանյան (նոյեմբերի 30, 1983, Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Ալեքսանայնը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 30-ին, Տավուշի մարզի Բերդավան գյուղում[2]:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համակարգչային համակարգերի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետը՝ որպես տեղեկատվական համակարգերի (IS) մասնագետ: 2009 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի կոչում:
Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2009-2010 թվականներին եղել է «Իմեքս Գրուպ» ՍՊԸ ինժեներական պատվերներ իրականացնող: 2010 թվականին «Ինտեր լոտո» ՍՊԸ-ում աշխատել է որպես համակարգչային օպերատոր: 2013-2018 թվականներին «Հորիզոն» ՍՊԸ-ում աշխատել է որպես ճարտարագետ[3]:
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու «Ելք» դաշինքի համապետական ցուցակով[4]: 2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով: Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ է:
Ընտանեկան կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները»
- ↑ ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյան
- ↑ Ալեքսանյան Սարգիս։ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ • ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցություն»։ Լուսավոր Հայաստան կուսակցություն։ Վերցված է 09/03/2019
- ↑ «ԵԼՔ դաշինքի համապետական ցուցակը»։ Լուսավոր Հայաստան Կուսակցություն։ Վերցված է 09/03/2019