Jump to content

Արգիշտի Մեխակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգիշտի Մեխակի Մեխակյան
Դիմանկար
Ծնվել է1986 թվականի օգոստոսի 22
ԾննդավայրԱրմավիրի մարզի Արագած գյուղում
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ
Աշխատանքֆինանսիստ, տնտեսագետ
ԱշխատատուՎաղարշապատի համայնքապետարան
Ամուսինամուսնացած չէ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՔաղաքացիական պայմանագիր
Պարգևներ և
մրցանակներ
«Քաջարի մարտիկ» (2008 թվական, Պաշտպանության նախարարություն)

Արգիշտի Մեխակյան (օգոստոսի 22, 1986(1986-08-22)[1], Արագած, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ տնտեսագետ, Էջմիածնի փոխքաղաքապետ (2018 թ.) Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր[2] (2018-2020)։ Հայաստանի Արմավիրի մարզպետի տեղակալ (2020-2021)։ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար (2021-2024)։ Հայաստանի Արմավիրի մարզպետ (2024 դեկտեմբեր-2025 հուլիս)։ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավար՝ 2025 թվականի նոյեմբերի 16-ից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի օգոստոսի 22-ին Արմավիրի մարզի Արագած գյուղում։

2007-2008 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

Միչև 2003 թվականը սովորել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանում, իսկ 2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

2007 թվականին (փետրվար-հունիս) աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում որպես վերահսկողության բաժնի երկրորդ կարգի մասնագետ, 2008-2010 թվականներին՝ Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ, 2010-2014 թվականներին՝ Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի օգնական։ 2014-2016 թվականներին աշխատել է որպես Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի օգնական, 2017-2018 թվականներին՝ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ մենեջեր։

2018 թվականի օգոստոսից միչև 2019 թվականի հունվար եղել է Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալ։

2006-2007 թվականներին աշխատել է Արմավիրի մարզի Արագած գյուղում որպես USAID-ի հիմնադրված «Արագածի երիտասարդական գործողությունների ակումբի» նախագահ։

2013 թվականին դարձել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ։

Մասնակից է եղել «T.A.L.K» միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրին (2013 թվական, Շվեդիա), երիտասարդական ոլորտի քաղաքականությամբ զբաղվող կազմակերպությունների ուսումնական այցին (2016 թվական, Իռլանդիա

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

2020 թվականի դեկտեմբերի 3-ին վայր է դրել պատգամավորական մանդատը։

2020 թվականի դեկտեմբերի 15-ին նշանակվել է Հայաստանի Արմավիրի մարզպետի տեղակալ։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ազատվել է պաշտոնից։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը Խոյ համայնքում և ընտրվել Խոյի համայնքապետ։

2024 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Արմավիրի մարզպետ։

2025 թվականի հուլիսի 15-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

2025 թվականի նոյեմբերի 16-ին կայացած Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը և ընտրվել Վաղարշապատ համայնքի ղեկավար։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1401&lang=eng
  2. «Արգիշտի Մեխակյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».