Կարեն Սիմոնյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Սիմոնյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Կուսակցություն՝ Լուսավոր Հայաստան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 3, 1988(1988-10-03) (35 տարեկան)
Ծննդավայր Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կարեն Մանվելի Սիմոնյան (հոկտեմբերի 3, 1988(1988-10-03), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Սիմոնյանը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 3-ին, Վանաձորում[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը։ 2011 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ որպես քաղաքագետ։ 2011 թվականին ավարտել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման բաժնի մագիստրատուրան։ 2012 թվականին սովորել է Երիտասարդ առաջնորդների դպրոցում։ 2011 թվականից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գործընթացների և ինստիտուտների ամբիոնի հայցորդ է։ 

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի դասախոս է, 2012-2013 թվականներին եղել է Երևանի պետական պոլիտեխնիկական քոլեջի դասախոս, 2013-2015 թվականներին եղել է Հայաստանի ագրարային համալսարանի դասախոս։ 2013-2019 թվականներին եղել է «Արմաուդիոբուքս» ընկերության հիմնադիր տնօրեն։

2017 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու՝ «Ելք» դաշինքի համապետական ցուցակով։ 2017-2018 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օգնականը։ 2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով։

Ընտանեկան կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները».
  2. ԱԺ պատգամավոր Կարեն Սիմոնյան