Երջանիկ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երջանիկ Հակոբյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և իրավագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր դեկտեմբերի 19, 1988(1988-12-19) (30 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Երջանիկ Մանվելի Հակոբյան (դեկտեմբերի 19, 1988(1988-12-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, իրավագետ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-2005 թվականներին սովորել է Երևանի թիվ 171 հիմնական դպրոցում։ 2005-2009 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` ստանալով բակալավրի աստիճան։ 2011-2014 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2009-2011 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսից մինչև նոյեմբեր զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի, այնուհետև վարչության պետի պաշտոնը:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։

Մաքսային ծառայության մայոր է:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]