Վարազդատ Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարազդատ Կարապետյան
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 10-ից
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր ապրիլի 11, 1974(1974-04-11) (45 տարեկան)
Ծննդավայր Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Վարազդատ Կարապետյան (ապրիլի 11, 1974(1974-04-11), Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը, այնուհետև՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու: Բազմաթիվ գիտական հոդվածների և հետազոտությունների հեղինակ:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-1996 թվականներին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես դրամավարկային քաղաքականության վարչության տնտեսագիտական հետազոտությունների և վճարային հաշվեկշռի վերլուծության բաժնի մասնագետ, ապա՝ նախագահի օգնական:

1996-1997 թվականներին եղել է Մոսկվայի «Միռ նա զեմլե» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն, 1997-1999 թվականներին՝ Մոսկվայի «Տեխնո–ԱՍ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն:

1999-2000 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Գավառի տեղական գանձապետական բաժանմունքի պետի, 2000-2002 թվականներին՝ «Հայագրոբանկ» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը[1]:

2003 թվականինն դարձել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդատու: Աշխատել է «Հայկական Կարիտաս» կազմակերպությունում, Գավառի պետական համալսարանում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունում (GIZ), Atos Consulting ընկերությունում:

2011-2012 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական: 2012 թվականին հունվարից մինչև 2014 թվականի հունիսը ղեկավարել է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը: 2014 թվականին հուլիսին նշանակվել է Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ: 2017 թվականի հուլիսից զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը[2]:

Վարազդատ Կարապետյանը 2018 թվականի մայիսի 1-ին հրաժարական տվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնից և հայտարարեց համաժողովրդական շարժմանը միանալու իր որոշման մասին[3]։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցության դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]