Շաքե Իսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շաքե Իսայան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1990(1990-01-20) (34 տարեկան)
ԾննդավայրՀրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Շաքե Ռոբերտի Իսայան (հունվարի 20, 1990(1990-01-20), Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, լրագրող, 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետը։ 2012 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ռադիոկապի, ռադիոհեռարձակման և հեռուստատեսության մասնագետի որակավորում[1]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-2017 թվականներին եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ։

2017 թվականի ապրիլի 2-ին «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։

Ամուսնացած է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Շաքե Իսայանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. «Շաքե Իսայան. Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագիրը կարեւորագույն նշանակություն ունի երկրի համար». News.am.