Աննա Կարապետյան (քաղաքական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Կարապետյան (այլ կիրառումներ)
Աննա Սամվելի Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | 1977 թվականի հունվարի 17 |
Ծննդավայր | Գավառ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա |
Մասնագիտություն | փաստաբան |
Աշխատանք | պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով |
Ամուսին | ամուսնացած չէ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Աննա Կարապետյան (հունվարի 17, 1977[1], Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, փաստաբան[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Կարապետյանը ծնվել է 1977 թվականի հունվարի 17-ին Գավառում։
Մինչև 2013 թվականը սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում, իսկ 2016 թվականին ավարտել է Հայաստանի փաստաբանական դպրոցը։
Աննա Կարապետյանը 2009 թվականին մասնակցել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կանանց լիդերության դպրոցի 26-րդ հոսքի «Հասարակական-քաղաքական գործունեության կազմակերպիչ» ծրագրին, 2011 թվականին՝ Ամերիկյան իրավաբանական ընկերակցության CEELI INC-ի հայաստանյան ներկայացուցչության «Իրավունք բոլորի համար» ծրագրին, 2011-2012 թվականներին՝ Իրավաբանական կլինիկական կրթության օժանդակման կենտրոնի և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLI) ծրագրին, 2015 թվականին՝ ԵԱՀԿ երևանյան գրասեյակի «Միգրանտների ինտեգրման լավագույն փորձը՝ ԵԱՀԿ պարտավորություններին համահունչ» վերապատրաստմանը, 2016 թվականին՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի «Միգրանտների իրավունքները» վերապատրաստման դասընթացներին, 2017 թվականին Գերմանիայի Բունդեսթագում՝ Միջազգային խորհրդարանական համագործակցության ծրագրին։
2013-2014 թվականներին եղել է «Գալիկյան» փաստաբանական գրասենյակի իրավաբան։ 2015-2018 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի օգնական։ 2018 թվականներին հունիսից միչև օգոստոս աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի խորհրդական։ 2018 թվականի օգոստոսի 8-ից միչև 2019 թվականի հունվարի 14-ը եղել է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Կարապետյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցոցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Կարապետյանը ամուսնացած չէ։