Արմեն Եղիազարյան (քաղաքական և հասարակական գործիչ)
Արմեն Եղիազարյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 14-ից | |||
Կուսակցություն՝ | Լուսավոր Հայաստան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | հունիսի 1, 1980 (42 տարեկան) | ||
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() |
Արմեն Էդիկի Եղիազարյան՝ (հունիսի 1, 1980, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Եղիազարյանը ծնվել է 1980 թվականի հունիսի 1-ին, Վանաձորում[2]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ֆակուլտետի կառավարում բաժինը։ 2005 թվականին ավարտել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարում բաժնի մագիստրատուրան՝ ստանալով կառավարման մագիստրոսի կոչում։
Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2000-2006 թվականներին եղել է «Պիրամիդա Կվինտ» ՍՊԸ տնօրեն։
2002 – 2003 «Վանաձորում Սահմանադրական բարեփոխումների լուսաբանում ուսանողների շրջանում» ծրագրի համակարգող։
2003 – 2004 «Վանաձորում ՀԿ-ների և համայնքի միջև կապի հզորացում» ծրագրի աշխատանքների կազմակերպիչ, կամավոր։
2003 (օգոս.-նոյ.) «Բնակչության իրազեկություն բարձրացում Վանաձոր, Ստեփանավան և Տաշիր քաղաքներում» ծրագրի համակարգող։
2004 (հունվ.-ապր.) «Հասարակության ներգրավածությունը դեբեդ գետավազանի էկոլոգիայի պաշտպանության հասարակական խորհրդի աշխատանքներում» ծրագրի ղեկավար։
2004 (հունվ.-օգոս.) «Վանաձորի Տարոն-4 թաղամասի խաղահրապարակաների կառուցում» ծրագրի համակարգող։
2006-2007 «Լիար սոցիալական բարեփոխումների կենտրոն» սոցիալական հասարակական կազմակերպություն «Վանաձորում կայացած սոցիալական համագործակցություն» ծրագրի համակարգող
2007-2010 թվականներին՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղի վարկային մասնագետ, 2010-2015 թվականներին եղել է ֆինանսական խորհրդատու։
2008 (սեպ.-դեկտ.) «Տեղական ինքնակառավարման գործունեությանը հասարակության ներգրավվածության խթանում» ծրագրի ղեկավար։
2009-2019 թվականներին եղել է «Կովկասյան քաղաքների ցանց» Վանաձոր-Ռեգեն համագործակցության (GIZ) շրջանակներում «Վանաձորի տնտեսական զարգացման կենտրոն» ծրագրի ղեկավար։
2015-2017 թվականներին եղել է «Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե» (CISP) ոչ առեւտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի համակարգող, «Բիզնես պլանի պատրաստում» թեմայով դասընթացավար (թրեյներ)։
2001-2019 թվականներին եղել է «Լոռու մարզի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր անդամ, 2009-2019թթ ՀԿ նախագահ։
2016-2019 թվականներին հանդիսացել է Վանաձոր քաղաքի ավագանու մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։ "
2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով։
Ընտանեկան կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է ունի երեք զավակ։