Վարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Ղուկասյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Վարդան Ղուկասյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 20, 1961 (65 տարեկան) կամ ապրիլի 25, 1977[1] (49 տարեկան) |
| Ծննդավայր | Լենինական |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ, ուսուցիչ և գործարար |
| Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
| Կուսակցություն | Հայաստանի կոմունիստական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Վարդան Կոլյայի Ղուկասյան (հունվարի 20, 1961 կամ ապրիլի 25, 1977[1], Լենինական), հայ գործարար, պետական գործիչ, ուսուցիչ, տնտեսագետ, Գյումրի քաղաքի քաղաքապետ (2000-2012 և 2025 թվականի ապրիլի 16-ից 2025 թվականի հոկտեմբերի 21-ը[2]), ՀՀ Ազգային ժողովի 6-րդ և 7-րդ գումարման պատգամավոր[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդան Ղուկասյանը 1984 թվականին ավարտել է Վանաձորի առևտրատնտեսական տեխնիկումը։ 2001 թվականին ավարտել է Շիրակի էկոնոմիկայի և կառավարման համալսարանը։ 2008 թվականին՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Պատմության և իրավունքի ուսուցիչ է։
Գործարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականից մինչև 1987 թվականը եղել է «Սպարտակ» կոոպերատիվի հիմնադիր ղեկավարը։ 1994 թվականից զբաղվում է ֆերմերային գործունեությամբ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականից մինչև 2008 թվականը երեք անգամ ընտրվել և ղեկավարել է Գյումրի քաղաքը։ 2004-2008 թվականներին եղել է ՀՀ նախագահին առընթեր ՏԻՄ մշտական գործող հանձնաժողովի անդամ։
2017 թվականի ապրիլի 2-ին «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր[4]։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։
2025 թվականի ապրիլի 16-ին ավագանու անդամների 18 կողմ ձայներով Վարդան Ղուկասյանը կրկին ընտրվել է Գյումրի քաղաքի ղեկավար[5]։
Սկանդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին վառելու կոչ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ ամբիոնում «Իրավունքի կողմ» ՀԿ ղեկավար տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին պետք է «վառել» հրապարակում[6][7]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդան Ղուկասյանը պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ոսկե պսակով (2002թ.), «Ֆրիտյոֆ Նանսեն» (2006թ.), ՀՀ վարչապետի (2006թ.) հուշամեդալներով, «Հակոբ Մեղապարտ» (2006թ.), «Անանիա Շիրակացի» (2006թ.) մեդալներով, «Գրողների բարերար» բարձրագույն պարգևով (2007թ., ՀԳՄ)։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է «Առաքելական եկեղեցու ուղիղ վարդապետությունն ընդդեմ աղանդավորական մոլորության», համահեղինակ՝ «Գյումրի քաղաքը և մարդիկ» գրքերի։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի չորս զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Վարդան Ղուկասյանը կալանավորվեց, համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցվեցին». www.azatutyun.am. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Վարդան Կոլյայի Ղուկասյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում
- ↑ «Ովքեր են 6-րդ գումարման ԱԺ պատգամավորները ըստ ապրիլի 2-ի ընտրությունների նախնական արդյունքների». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Technologies, Peyotto. «Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրու համայնքապետ». iravaban.net. Վերցված է 2025 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Դրանց պետք ա վառել. Վարդան Ղուկասյան
- ↑ Armenian MPs call for trans activist to be burned alive after historic speech
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 20 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ապրիլի 25 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գյումրու քաղաքապետներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- Հայ գործարարներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ տնտեսագետներ
- Հայ քաղաքական գործիչներ