Բաբկեն Թունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բաբկեն Թունյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 6, 1980(1980-09-06)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունտնտեսագետ, լրագրող, քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Բաբկեն Էդիկի Թունյան (սեպտեմբերի 6, 1980(1980-09-06)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքական գործիչ, տնտեսագետ, լրագրող, 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Իմ քայլը դաշինք խորհրդարանական խմբակցության անդամ[2], ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2019-2021)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում։ 2001 թվականի ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը։ 2003 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Տնտեսագիտության մագիստրոս։ 2007 թվականին՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) «Տնտեսագիտություն և հանրային կառավարում» երեքամսյա դասընթացը։ Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների՝ Կոնֆլիկտաբանություն և բանակցություններ (2006 թվական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Երևան), Թրեյնինգ՝ թրեյներների (դասախոսների) համար (2006 թվական, Լոնդոն), աշխատանքային պրակտիկա «BBC Parliament» հեռուստաալիքում (2007 թվական, Լոնդոն), Ընտրական պրոցեսներ, մամուլի ազատություն, Հայաստան-ԵՄ հարաբերություններ (2011 թվական, Փարիզ, Ստրասբուրգ), International Visitor Leadership ծրագիր (2011 թվական, ԱՄՆ)։ 1998-1999 թվականներին եղել է Հայկական Կարմիչ խաչի ընկերության փախստականների և միգրացիայի բաժին պետի օգնական։ 2000–2002 թվականներին՝ Բնական ակտիվ նյութեր արտադրողների և արտահանողների հասարակական կազմակերպության նախագահի օգնական։ 2005-2018 թվականներին աշխատել է «168 ժամ» թերթի և 168.am կայքի տնտեսական մեկնաբան, տնտեսական խմբագիր։ 2005-2006 թվականներին՝ «ԹիՎի 5» հեռուստաալիքի մարզական լուրերի թարգմանիչ և խմբագիր։ 2007–2009 թվականներին ՝ «3 Միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 2009 -2012 թվականներին՝ «ԲԵ-ՎԻՏ» ընկերության հիմնադիր տնօրեն։ Արժանացել «Լավագույն լուսաբանման համար» մրցանակների՝ (2006 թվական, Բրիտանական խորհուրդ), (2013 թվական, ՀՀ բանկերի միություն), (2014 և 2016 թվականներ, ՀՀ վարչապետ)։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։ 2015 թվականին հիմնադրել և մինչև 2019 թվականի հունվաի 14-ը ղեկավարել է B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակը։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 2019-2021 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

2021 թվականին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ 2021 թվականի օգոստոսից` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 2022 թվականի հուլիսից` հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1342&lang=eng
  2. «Բաբկեն Թունյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».