Մաթևոս Ասատրյան
Մաթևոս Ասատրյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 14-ից | |||
Կրթություն՝ | Երևանի Հյուսիսային համալսարան | ||
Մասնագիտություն՝ | իրավաբան և քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 2, 1985 (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Քուչակ, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() |
Մաթևոս Ասատրյան (դեկտեմբերի 2, 1985, Քուչակ, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, իրավաբան։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաթևոս Ասատրյանը ծնվել է 1985 թվականին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում։ 2003-2005 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
Մինչև 2008 թվականը սովորել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
2012 թվականից մինչև 2019 թվականի հունվարի 14-ը տնօրինել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը։ 2014 և 2017 թվականներին վերապատրաստում է անցել եվրոպական «Լյուդ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» թիմերում և այլ մարզադպրոցներում։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք զավակ։