Արայիկ Ռազմիկի Աղաբաբյան (մարտի 19, 1962(1962-03-19)[1], Արմավիր), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ ԲՀԿ և ԲՀԿ խմբակցության անդամ։
1990 թ. ընտրվել է Ժողովրդական պատգամավորների առաջին գումարման Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի պատգամավոր։
1991-1995 թթ. - Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի պատասխանատու քարտուղար։
1995-1996 թթ. - Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։
1996-1998 թթ. - Արմավիրի մարզպետի խորհրդական։
1998-1999 թթ. - Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների մարզային ծառայությունների համակարգման վարչության պետ։
1996-1999 թթ. - Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ։
2008 թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ[2]։
2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2012 թ. հունիսի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։