Արտաշես Գեղամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտաշես Գեղամյան
հայ․՝ Արտաշես Գեղամյան
Head of the Delegation of Armenia Artashes Geghamyan (cropped).jpg
Ծնվել է դեկտեմբերի 2, 1949(1949-12-02) (68 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն պետական, քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Անդամություն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
Artashes Geghamyan Վիքիպահեստում

Արտաշես Մամիկոնի Գեղամյան, դեկտեմբերի 2, 1949(1949-12-02), Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ՀԽՍՀ և ՀՀ պետական, քաղաքական, կուսակցական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-3 և 5-րդ գումարումների պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Ճարտարագետ-էլեկտրիկ։ 1988-1990 թթ. եղել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի ունկնդիր (Մոսկվա)։

Ամուսնացած է։ Ունի երկու զավակ։ Պահեստազորի կապիտան է։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971-1978 թթ. աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար, Կարելիայի Ինքնավար Հանրապետությունում Հայաստանի հանրապետական ուսանողական շինջոկատի հրամանատար, ՀԼԿԵՄ կենտկոմում հրահանգիչ, Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար, ՀԼԿԵՄ կենտկոմի ուսանող երիտասարդության բաժնի վարիչ։
  • 1979-1987 թթ. Հայաստանի կոմկուսի կենտկոմի ապարատում աշխատել է հրահանգիչ, սեկտորի վարիչ, տեսուչ, կենտկոմի առաջին քարտուղարի օգնական, կուսակցական-կազմակերպական աշխատանքների բաժնի վարիչի առաջին տեղակալ։
  • 1987-1989 թթ.` ՀԿԿ Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի առաջին քարտուղար։
  • 1989-1990 թթ. եղել է Երևանի քաղաքապետ։
  • 1991-1995 թթ.` «Անդրնավթգազշին» ԲԸ դիտորդական խմբի անդամ, հիմնադրել է «Պրոմեթևս» հայկական ունիվերսալ սակարանը, «21-րդ դար» ՍՊԸ-ն, եղել է այդ հիմնարկների գլխավոր տնօրեն։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվականին հիմնադրել և գլխավորում է «Ազգային Միաբանություն» կուսակցությունը։
  • 1998, 2003 և 2008 թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու։
  • 1995-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք)։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Իրավունք և միաբանություն» դաշինք)։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Իրավունք և միաբանություն» խմբակցության ղեկավար։
  • 2003-2007 թթ.` ԱԺ պատգամավոր /համամասնական ընտրակարգ, ԱՄ կուսակցություն/: ԱՄ խմբակցության ղեկավար։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության, «Պառլամենտականները գլոբալ գործողության համար» միջազգային խորհրդարանական կազմակերպության անդամ։ Եվրախորհրդարանի ամբիոնից հանդես է եկել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և նորանկախ երկրներում ժողովրդավարության զարգացման հարցերով զեկուցումներով։
  • 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից[1]։
Նախորդող
Էդուարդ Ավագյան
Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ
Արտաշես Գեղամյան

10 նոյեմբերի 1989 թ. - 2 հոկտեմբերի 1990 թ.
Հաջորդող
Համբարձում Գալստյան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածներ, հարցազրույցներ, ելույթներ։ Երևան, 2005։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005