Գևորգ Հանեսօղլյան
Գևորգ Հանեսօղլյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1891 |
Ծննդավայր | Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1937 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Զբաղեցրած պաշտոններ | Երևանի քաղաքապետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Գևորգ Սարիբեկի Հանեսօղլյան (նոյեմբերի 8, 1891, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1937), Հայաստանում հեղափոխական շարժումների մասնակից, կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1904-1920 թվականներին աշխատել է Հայաստանի տարբեր տպարաններում և մասնակցել քաղաքական ցույցերի ու գործադուլների։ 1920 թվականին գործուն մասնակցություն է ունեցել Մայիսյան ապստամբությանը, որի համար հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի։ 1921 թվականին նշանակվել է Հայաստանի արհմիությունների կազմբյուրոյի պատասխանատու քարտուղար։ Դաշնակցության 1921 թվականի փետրվարյան խռովության ժամանակ կռվել է Ղամարլուի (Արտաշատ) ճակատում։ 1924-1930 թվականներին կուսակցական աշխատանք է տարել Երևանում ու Գյումրիում, 1930-1931 թվականներին եղել է ՀԽՍՀ Ժողտնտխորհի, 1933-1934 թվականներին՝ Հայաստանի Արհմիությունների խորհրդի նախագահ։ 1934-1936 թվականներին Հայաստանի ՀԿ (բ) կ Երևանի քաղկոմի քարտուղարն էր, իսկ 1936 թվականի նոյեմբերից՝ ՀԽՍՀ-ի Կենտգործկոմի նախագահ։ Եղել է ՀԿ (բ) կ Կենտկոմի բյուրոյի, ՀամԿ (բ) կ Անդրերկրկոմի անդամ։ Ընտրվել է Անդրֆեդերացիայի և ՀԽՍՀ Կենտգործկոմների անդամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 221)։ ![]() |