Արամ Կոստանյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)
| Արամ Կոստանյան | |
|---|---|
| Ծնվել է | 1894[1] |
| Ծննդավայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | 1937[1] |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան[1] |
| Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Երևանի քաղաքապետ |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Արամ Արսենի Կոստանյան (1894[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1921)։
Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Ուսանելու տարիներին եղել է մարքսիստական աշակերտական խմբակի անդամ։ Հեղափոխական քարոզչական աշխատանքներ է տարել Երևանում, Էջմիածնում, Նոր Բայազետում (հետագայում՝ Կամո, այժմ՝ Գավառ), Մուխումի մարզում և Թիֆլիսում։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո եղել է ներքին գործերի ժողկոմի տեղակալ, գավառային գործադիր կոմիտեի նախագահ, ֆինժողկոմի և հողժողկոմի տեղակալ։ 1934 թվականից եղել է Հայկոոպի վարչության նախագահ, ՀԽՍՀ սննդարդյունաբերության ժողկոմ և Երևանի քաղսովետի նախագահ։ Ընտրվել է ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 620)։ |









