Ասատուր Ասրիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասատուր Ասրիյան
(24-րդ) Երևան Երևանի քաղաքապետ
հունվարի 4, 1931 - դեկտեմբերի 13, 1931
Նախորդող Սերգեյ Մարտիկյան
Հաջորդող Արամայիս Երզնկյան
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1892
Ծննդավայր Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 13, 1931(1931-12-13)
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ

Ասատուր Ասրիյան (1892, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1931(1931-12-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական գործիչ, Երևանի քաղաքապետ (1931), ԽՄԿԿ անդամ (1917)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1892 թվականին Թիֆլիսում։ 1917 թվականին դարձել է ԽՄԿԿ անդամ։ Ապա ձերբակալվել է Մենշևիկների կողմից և 2 տարի անցկացրել բանտում։ Ազատ արձակվելուց հետ շարունակել է հեղափոխական գործունեությունը։ Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև 1922 թվականը աշխատել է Թիֆլիսի տրամվայի հավաքակայանի տնօրեն, ապա աշխատանքի է անցել Թիֆլիսի գավգործկոմում, եղել է տնտեսական բաժնի վարիչը՝ 1922-1929 թվականներին։

1929 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել քաղխորհրդում։ 1931 թվականի հունվարի 4-ին նշանակվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։

Մահացել է 1931 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ծանր հիվանդության պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանի նախկին քաղաքապետները. Համառոտ կենսագրություններ և պաշտոնավարման տարեթվեր. Ասատուր Ասրիյան
  2. «Асриян Асатур», Հայազգ էլեկտրոնային հանրագիտարան