Հովհաննես Մելիք-Աղամալյան
| Հովհաննես Մելիք-Աղամալյան | |||
![]() | |||
| |||
|---|---|---|---|
| 1904-1910, 1912-1914 | |||
| Նախորդող | Իսահակ Մելիք-Աղամալյան 1898 – 1904 | ||
| Հաջորդող | Հովսեփ Տիգրանով 1910 – 1912, Սմբատ Խաչատուրյանց 1915 – 1917 | ||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
| Ծննդյան օր | 1861 | ||
| Ծննդավայր | Երևան | ||
| Վախճանի վայր | Երևան | ||
| Քաղաքացիություն | |||
| Պարգևներ |
Սուրբ Վլադիմիրի 4-րդ | ||
Հովհաննես Մելիք-Աղամալյան (1861, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), Երևանի յոթերորդ քաղաքագլուխ[1], պաշտոնավարել է 2 անգամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Մելիք-Աղամալյանը ծնվել է 1861 թվականին, տոհմական ազնվական Ղահրաման Մելիք-Աղամալյանի ընտանիքում։ Կրթություն է ստացել Երևանի պրոգիմնազիայում։ 18 տարեկանից անցել է պետական ծառայության, որի ընթացքում տարիներ անց հասել է պալատական խորհրդականի աստիճանի։ 1904 թվականի մարտին, փոխարինելով եղբորը, ընտրվել է Երևանի քաղաքագլուխ, պաշտոնավարելով մինչև 1910 թվականի վերջը։ 1911 թվականին նրան փոխարինում է քաղաքագլուխ Հովսեփ Տիգրանովը, որից հետո՝ 1912 թվականի փետրվարից կրկին նա վերադառնում է իր պաշտոնին։ Պաշտոնավարում է մինչև 1914 թվականի վերջը, պաշտոնը թողնում է առողջական վիճակի վատթարացման պատճառով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նախորդող Իսահակ Մելիք-Աղամալյան 1898 – 1904 |
Երևանի քաղաքագլուխ Հովհաննես Մելիք-Աղամալյան 1904 – 1910, 1912 – 1914 |
Հաջորդող Հովսեփ Տիգրանով 1910 – 1912 Սմբատ Խաչատրյանց 1915 – 1917 |











