Լևոն Տիգրանյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Տիգրանյանց
Լևոն Տիգրանյանց.jpeg
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1841
Ծննդավայր Երևան, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
 
Պարգևներ

Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Լևոն Ակոբջանի Տիգրանյան (նոյեմբեր 19, 1842 - փետրվարի 16, 1906), հայ բժիշկ, հասարակական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Ուսումը շարունակել է Թիֆլիսում, 1859 թվականից՝ Պետերբուրգում (Կ․ Եզյանի մասնավոր պանսիոնում, ապա՝ բժշկավիրաբուժական ակադեմիայում)։ 1875 թվականին ավարտել է Դորպատի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է Կովկասյան ռազմաճակատ, պայքարել ռուսական բանակում տարածված բծավոր տիֆի համաճարակի դեմ, եղել Էրզրումի նահանգական բժիշկը։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1879 թվականին զորացրվել է և նշանակվել Երևանի քաղաքային բժիշկ, 1880 թվականին՝ «Առողջապահական մշտական հանձնաժողովի» նախագահ, զբաղվել քաղաքի սանիտար հիգենային վիճակի բարելավմամբ։ 1881-1884 թվականներին Երևանում հրատարակել է «Աոողջապահական թերթ» միամսյա հանդեսը։ Տիգրանյանի ջանքերով Երևան է հասցվել Բաշ Ապարանի 40 աղբյուրների ջուրը, բացվել է հիվանդանոց (1890 թվականին)։ Տիգրանյանը մասնակցել է հայ ազգային-ազատագրական շարժմանը, եղել 1881 թվականին Երևանում ստեղծված «Հայասեր-ազգասեր» կազմակերպության հիմնադիրներից, որի հիմնական նպատակն էր Հայաստանի երկու հատվածներում կազմակերպել միաժամանակյա ապստամբություն և այդ միջոցով ստեղծել անկախ Հայաստան։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապեր է հաստատել Կարինի «Պաշտպան հայրենյաց», Մոսկվայի և Թիֆլիսի ազատագրական գաղտնի կազմակերպությունների, ինչպես նաև Կ․ Պոլսի, Վանի և արևմտյան Հայաստանի այլ քաղաքների հայրենասերների հետ։ 1881 թվականին գործուղվել է Իրան՝ պայքարելու ժանտախտի համաճարակի դեմ և, օգտվելով առիթից, Սալմաստով անցել Վան, տեղի ռուս, փոխհյուպատոս Կամսարականի հետ բանակցել հայ ազատագրական շարժման խնդիրների շուրջ։ Գլխավորելով Կովկասի հայոց բարեգործական ընկերության Երևանի մասնաճյուղը՝ կազմակերպել է հանգանակություններ, զանազան միջոցառումներ, որոնց հասույթը հատկացրել է զենք գնելուն և այն արևմտյան Հայաստան տեղափոխելուն։ Ցարական իշխանությունը ազգային-ազատագրական գործունեության մեղադրանքով 1883 թվականին Տիգրանյանին երեք տարով աքսորել է Դորպատ, որտեղից նա անցել է Գերմանիա և Ֆրանսիա, որոշ ժամանակ զբաղվել բժշկությամբ։ Հայրենիք վերադառնալուց հետո՝ 1894 թվականին ընտրվել է Երևանի քաղաքագլուխ, սակայն չհաշտվելով ցարական իշխանությունների կամայականությունների հետ, 8 ամիս անց հրաժարվել է այդ պաշտոնից։

Տիգրանյանի գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրանյանը հայ բժշկագիտության պատմության մեջ առաջին անգամ առաջադրել է կանխարգելիչ բժշկության գաղափարը, ժողովրդի առողջապահության խնդիրը շաղկապել սոցիալ-տնտեսական անհրաժեշտ նախադրյալների հետ։ Նրա ջանքերով Երևանի դպրոցներում մտցվել է ֆիզկուլտուրայի դասավանդում։ Տիգրանյանի «Մարդակազմություն» (1881 թ.) ձեռնարկը երկար ժամանակ օգտագործվել է Երևանի դպրոցներում։ Մանկավարժության հարցերին է նվիրված «Մանկական պարտեզ․․․» (1897 թ.) աշխատությունը։ Կազմել է հայ բժշկական բառարաններ, թարգմանել և հրատարակել է մի շարք բառարաններ։ Տիգրանյանի 1898 թվականին գրված հուշերը («Իմ հիշատակարանը», անտիպ) արժեքավոր նյութեր են պարունակում 19-րդ դարի վերջին քառորդի հայ ազգային-ազատագրական շարժման, ժամանակաշրջանի այլ իրադարձությունների, նշանավոր հասարակական քաղաքական գործիչների (Միքայել Նալբանդյան, Կ․ Եզյան, Մ․ Սանասարյան, Մ․ Լոռիս-Մելիքով, Կ․ Կամսարական) վերաբերյալ։

Կազմած բառարանները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարմնակազմական կամ անատոմիական բառարան լատիներենից և ռուսերենից հայերեն» (1879 թ.),
  • «Բառարան բժշկական բույսերի, լատիներենից հայերեն և ռուսերեն» (1883 թ.)

Թարգմանված բառարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուգո Պոլի «Բժշկարանը» (1892 թ.)

Թարգմանված գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյոթեի «Հերման և Դորոթեա» («Մուրճ», 1895 թ.)
  • Գյոթեի «Ֆաուստ» («Մուրճ», 1899 թ.)
  • Գյոթեի «Տորկվատո Տասսո» («Լումա», 1901 թ.)
  • Գոգոլի «Վերաքննիչ» (1905 թ.)
Նախորդող
Բարսեղ Գեղամյան
18841893
Երևանի քաղաքագլուխ
Լևոն Տիգրանյանց

18941895
Հաջորդող
Արամ Բունիաթյան
18951896
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 701 CC-BY-SA-icon-80x15.png