Ալեքսանդր Շահսուվարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Հարությունի Շահսուվարյան
Ծնվել է1888(1888)
Մահացել է1938(1938)
ԱզգությունՀայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Մասնագիտությունհեղափոխական
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ

Ալեքսանդր (Սաշա) Հարությունի (Արտեմի) Շահսուվարյան, (1888, Ելիզավետպոլ - 1938), բոլշևիկ հեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ (1907

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1910), սովորել Դորպատի (Տարտու) համալսարանում (1912-1915

Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է Ներսիսյան դպրոցում սովորելիս, Դորպատում ընտրվել է ՌՍԴԲԿ ընդհատակյա ուսանողական կոմիտեի անդամ։ 1915 թվականին վերադարձել է Ելիզավետպոլ և կատարել հեղափոխական աշխատանք։ 1915-1917 թվականներին կուսակցական-կազմակերպչական գործունեություն է ծավալել բանակում (Հյուսիսային Իրան)։ Դիլմանում ընտրվել է զինվորների դեպուտատների սովետի նախագահ։ 1917-1921 թվականներին գործել է Թիֆլիսում, ընտրվել ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի Նախագահության անդամ և քարտուղար, ՎԿ(բ) կ ընդհատակյա Կենտկոմի անդամ, ապա՝ ՌԿ(բ) կ Կովկասյան բյուրոյի անդամության թեկնածու։ Երեք անգամ ձերբակալվել է և բանտարկվել Մետեխի, Քութայիսի և Բաթումի բանտերում։ Վրաստանում խորհրդային ռեժիմ հաստատվելուց հետո նշանակվել է Թիֆլիսի Հավլաբար, Մեյդանի և Նավթլուղ շրջանների հեղկոմի նախագահ։ 1922 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1922-1923 թվականներին Շահսուվարյանն եղել է ՀԿ(բ) կ ԿԿ-ի բաժնի վարիչ, 1924-1928 թվականներին՝ ՀԿ(բ) կ ԿԿ-ի քարտուղար։ 1929-1931 թվականներին՝ Անդրֆեդերացիայի աշխատանքի ժողկոմի տեղակալ, 1931-1934 թվականներին՝ ՀԽՍՀ բանգյուղտեսչության ժողկոմի տեղակալ։ 1935 թվականին նշանակվել է ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ 1937 թվականին միաժամանակ ընտրվել է Երևանի քաղաքային սովետի նախագահ։ Եղել է ՎԿ(բ) կ և ՀԿ(բ)կ ԿԿ-ների Նախագահության, ՀԽՍՀ և ԱՍՖՍՀ Կենտգործկոմների անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 428 CC BY-SA icon 80x15.png