Ալբերտ Բազեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Մուշեղի Բազեյան
Albert-Bazeyan.jpg
Դրոշ
Երևանի քաղաքապետ
օգոստոսի 9, 1999 - հունվարի 10, 2001
Նախորդող Սուրեն Աբրահամյան
Հաջորդող Ռոբերտ Նազարյան
 
Կուսակցություն՝ Հանրապետություն
Կրթություն՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ Մանկավարժական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ուսուցիչ
Դավանանք Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 28, 1956
(66 տարեկան)
Ծննդավայր Լանջաղբյուր, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
 
Պարգևներ
Հայաստանի Մարտական խաչ շքանշան

Ալբերտ Մուշեղի Բազեյան (մայիսի 28, 1956, Լանջաղբյուր, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Երևանի քաղաքապետ (1999-2001[1]

Ծնվել է 1956 թ., Կամոյի շրջանի (այժմ՝ Գավառ) Լանջաղբյուր գյուղում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը` մարզիչ-մանկավարժ մասնագիտությամբ։
  • 1984-1987 թթ. սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրայում։ Մանկավարժական գիտությունների թեկնածու։ Պարգևատրվել է 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով (1996 թ.)[2]:

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976-1977 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
  • 1978-1979 թթ. աշխատել է «Աշխատանք» կմԸ-ում մարզիչ-մեթոդիստ։
  • 1980-1982 թթ. աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ մարզիչ, դասախոս։
  • 1982-1984 թթ. գործուղվել է Մոսկվա՝ որպես ստաժոր-հետազոտող։
  • 1988-1993 թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում եղել է գիտաշխատող։
  • 1993-1994 թթ. ՀՀ ՊՆ-ում եղել է վարչության պետ։
  • 1993 և 1995 թթ. ընտրվել, 1997 թ. վերընտրվել է ԵԿՄ վարչության փոխնախագահ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 76 ընտրատարածք)։ 1998 թ. փետրվարի 4-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ։ «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար։
  • 1999 թ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ ԱԺ նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ։
  • 1999-2001 թթ.` Երևանի քաղաքապետ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Արդարություն» խմբակցության անդամ։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ։
  • 2005 թ. հիմնադրել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը։
  • 2007 թ. նախաձեռնել է կուսակցության միավորման գործընթաց «Դաշինք» և Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունների հետ, որը ձախողվել է։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար
Ալբերտ Բազեյան

հունվար - մարտ, 1998
Հաջորդող
Սմբատ Այվազյան
Նախորդող
Կարապետ Ռուբինյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ալբերտ Բազեյան

փետրվարի 4, 1998 - օգոստոսի 9, 1999
Հաջորդող
Յուրի Բախշյան
Նախորդող
Սուրեն Աբրահամյան
Երևանի քաղաքապետ
Ալբերտ Բազեյան

օգոստոսի 9, 1999 - հունվարի 10, 2001
Հաջորդող
Ռոբերտ Նազարյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ
Ալբերտ Բազեյան

2001 - 2005
Հաջորդող
Արամ Սարգսյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ
Ալբերտ Բազեյան

2005 - 2007
Հաջորդող
Վաղարշակ Հարությունյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երևանի նախկին քաղաքապետները»։ https://www.yerevan.am։ Վերցված է 2017 թ․ հունվարի 22 
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2017 թ․ հունվարի 22