Կարապետ Եզյան
| Կարապետ Եզյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 5, 1835[1][2] |
| Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] |
| Մահացել է | մայիսի 31, 1905[1][2] (69 տարեկան) |
| Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Լազարյան ճեմարան[1][3] և Սանկտ Պետերբուրգի համալսարան[1] |
| Մասնագիտություն | պատմաբան և բանասեր |
Կարապետ Հարությունի Եզյան (սեպտեմբերի 5, 1835[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 31, 1905[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]), բանասեր, պատմաբան, բարերար, ազգային-պահպանողական։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարապետ Եզյանը ծնվել 1835 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Մոսկվայում՝ Ռուսական կայսրության մշակութային և վարչական կարևոր կենտրոններից մեկում։ Նրա կրթությունը սկսվել է Լազարյան ճեմարանում, որը XIX դարում համարվում էր հայ կրթական կյանքի կարևորագույն հաստատություններից մեկը, ապա շարունակել Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների բաժինը։ Հայագետ,արևելագետ իսկական գաղտնի խորհրդական Կարապետ Հարությունի Եզյանը 1904 թվականի նոյեմբերի 6-ին Ռուսաստանի մայրաքաղաքի ԳԱԱ հայ հասարակայնության կառավարության, լուսավորության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիսավոր նշեց 50 -ամյակը[4]։ Ելույթ ունեցողները ընդգծում են, որ Կ.Եզյանը ուսանելի ճանապարհ է անցել։ Եզյանը ամբողջ կյանքում եղել է հայ ժողովրդի խաղաղ քաղաքակրթական առաջընթացի ջատագով[4]։ Իբրև գրական գործիչ Կ. Եզյանը լուրջ և ճանաչված գիտնական էր։ Կ. Եզյանը ուրույն դեմք էր և վառ անհատականություն։ Նա քննադատում էր ոչ միայն կղերաֆեոդալական հետադիմությանը,այլև «Հյուսիսափայլի» լիբերալիզմը։
Հետագայում նա ուսումը շարունակել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների բաժնում, որտեղ ստացել է հիմնարար գիտելիքներ լեզուների, պատմության և արևելագիտության բնագավառներում[5]։
Ավարտելուց հետո Եզյանը ներգրավվել է պետական ծառայության մեջ՝ պաշտոնավարելով ներքին գործերի, ապա՝ լուսավորության նախարարություններում։ Նրա գործունեությունը կապված էր վարչական և կրթական խնդիրների հետ, ինչը հետագայում արտացոլվել է նաև նրա բարեգործական գործունեության մեջ[5]։
1886 թվականին այցելել է Կարինի Սանասարյան վարժարան, հովանավորել այն և Նոր Նախիջևանի Գոգոյան, Թիֆլիսի Հովնանյան միջնակարգ օրիորդաց դպրոցները։ Զբաղվել է Սանասարյան և Իզմիրյան կտակների իրականացմամբ, ինչը կարևոր դեր է ունեցել հայկական կրթական և մշակութային հաստատությունների ֆինանսավորման գործում, նյութապես օժանդակել Ղևոնդ Ալիշանի «Այրարատ» և «Սիսական» աշխատությունների հրատարակությանը։ Այս գործունեությունը վկայում է, որ Եզյանը մեծ նշանակություն էր տալիս հայ կրթական համակարգի և հայագիտության զարգացմանը[6][7]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարապետ Եզյանը զբաղվել է գիտական և հրատարակչական գործունեությամբ՝ հանդես գալով որպես պատմագիտական աղբյուրների հրատարակիչ և մեկնաբան։ Նրա կողմից հրատարակված աշխատությունները կարևոր նշանակություն ունեն հայ պատմագիտության համար[8]։
Առաջաբաններով, ծանոթագրություններով հրատարակել է Ղևոնդի «Պատմություն»-ը (1887 թվական), Հովհան Դարդելի «Ժամանակագրություն հայոց»-ը (1891 թվական) և այլն։ «Ներքին կյանք հին Հայաստանի» (1859 թվական) աշխատության համար ստացել է արևելյան լեզուների մագիստրոսի գիտական աստիճան։ Այս աշխատությունը նվիրված է հին Հայաստանի սոցիալական, տնտեսական և վարչական կյանքի ուսումնասիրությանը[9]։
Այս աշխատանքներում նա հանդես է եկել ոչ միայն որպես հրատարակիչ, այլև որպես մեկնաբան՝ ներկայացնելով պատմական աղբյուրների գիտական մշակում։
«Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ժողովրդի հետ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական աշխատությունն է «Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ժողովրդի հետ» (1898 թվական) ուսումնասիրությունը, որը հայ-ռուսական հարաբերությունների պատմության կարևոր աղբյուրներից է[10]։ Գրքի առաջաբանը պատմական տեսություն է ռուսական կառավարության՝ հայերի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ՝ Պետրոս Մեծի ժամանակաշրջանից մինչն XIX դար։ Աշխատության երկրորդ մասում զետեղված են վավերագրեր, որոնք վերցված են տարբեր դիվանատներից և վերաբերում են 1698-1736 թվականներին։ Այս փաստաթղթերը հնարավորություն են տալիս ուսումնասիրելու հայ-ռուսական հարաբերությունների իրական պատմական հիմքերը[10]։ Եզյանը, որոշակի տեղ հատկացնելով հայ ժողովրդի դերին ռուս-հայկական հարաբերություններում, այնուամենայնիվ, կարևոր նշանակություն է տվել անհատների գործունեությանը և կրոնական գործոնին՝ ընդգծելով դրանց ազդեցությունը պատմական գործընթացների վրա[11]։
Գիտական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարապետ Եզյանի գործունեությունը կարևոր նշանակություն ունի հայ պատմագիտության և աղբյուրագիտության զարգացման մեջ։ Նրա աշխատությունները առանձնանում են վավերագրական նյութերի կիրառմամբ և պատմական փաստերի համակողմանի ներկայացմամբ[12]։
Նա համարվում է այն գիտնականներից մեկը, ով նպաստել է հայ-ռուսական հարաբերությունների ուսումնասիրության գիտական հիմքերի ձևավորմանը[12]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Внутренняя жизнь древней Армении ,Санкт-Петербург, 1859.
- Сношения Петра Великого с армянским народом, Санкт-Петербург, 1898.
- Ս. Էջմիածնի Մայր աթոռի և Ռուսաց կառավարութեան յարաբերութիւնների ծագումը, Թիֆլիս, 1904։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 https://www.georgianencyclopedia.ge/ka/form/3108
- ↑ Эзов, Герасим Артемьевич (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1907. — Т. доп. IIа. — С. 898.
- 1 2 Սարուխանյան, Նորայր (2013). Հայ պատմագիտությունը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին. Երևան ՀՀ ԳԱԱ. էջեր էջ՝ 427.
- 1 2 Эзов, Герасим Артемьевич // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона. — СПб., 1907. — Т. доп. IIа. — С. 898.
- ↑ https://www.georgianencyclopedia.ge/ka/form/3108
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հ. 3, Երևան, 1977, էջ 567–568։
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հ. 3, Երևան, 1977, էջ 567–568։
- ↑ Эзов, Герасим Артемьевич // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона. — СПб., 1907. — Т. доп. IIа. — С. 898.
- 1 2 Сношения Петра Великого с армянским народом. — СПб., 1898.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հ. 3, Երևան, 1977, էջ 567–568։
- 1 2 Հայկական սովետական հանրագիտարան, հ. 3, Երևան, 1977, էջ 567–568։
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Եզյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 486)։ |