Տարոն Մարգարյան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Տարոն Մարգարյան | |
![]() | |
![]() | |
Ստանձնեց պաշտոնը՝ | նոյեմբերի 15, 2011 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | հուլիսի 9, 2018[1] |
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Նախորդող՝ | Կարեն Կարապետյան |
Հաջորդող՝ | Հայկ Մարության |
Ծննդյան օր՝ | ապրիլի 17, 1978 (42 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հայր՝ | Անդրանիկ Մարգարյան |
Պարգևներ՝ | «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, Անանիա Շիրակացու մեդալ, Գարեգին Նժդեհ մեդալ, «Անդրանիկ Օզանյան» մեդալ և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ |
Տարոն Անդրանիկի Մարգարյան (ապրիլի 17, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ կուսակցական[2], պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի մայրաքաղաք Երևանի 11-րդ քաղաքապետ: 2018 թվականի հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից[1]:
Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքական-պետական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաղապետություն և վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2001-2003թթ.-ին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ բաժնի պետ։
2003 թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ։ 2005 թ.-ին՝ 27 տարեկանում, ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար, 2008-ին վերընտրվել է նույն պաշտոնում:
Նրա պաշտոնավարման տարիներին Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք[3]: 2009 թվականին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, ապա նույն տարում ընտրվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ[4]:
Երևանի քաղաքապետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից՝ ընտրվելով Երևան քաղաքի ավագանու կողմից[5]՝ փոխարինելով հրաժարական տված Կարեն Կարապետյանին[6]։
2013 թվականին գլխավորել է Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը[7]՝ 2013 թ. «Ավելի լավ Երևան» կարգախոսով[8]։
Ամփոփելով 2013 թ.-ի մայիսի 5-ին կայացած ընտրության արդյունքները՝ ՀՀ ԿԸՀ-ն հայտարարեց, որ Երևանի ավագանու անդամներ են ընտրվել[9]՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից՝ Երևանի ավագանու 42 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից՝ Երևանի ավագանու 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից՝ Երևանի ավագանու 6 անդամ[10]։
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին նաև ակտիվացել են Երևան քաղաքի միջազգային կապերը այլ մայրաքաղաքների ու քաղաքների հետ՝ քույր ու գործընկեր քաղաքների հետ պարբերաբար փոխայցեր կազմակերպելով։ Երևանն ունի 24 քույր քաղաք[11]։ Քույր քաղաքների համագործակցության շրջանակներում ներառված են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներ։
2018 թվականի հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց[1]։
Հասարակական կարծիք [խմբագրել | խմբագրել կոդը]
Տարոն Մարգարյանի ղեկավարման տարիներին առավել հաճախ քննադատության պատճառ են դարձել ճարտարապետական խնդիրները, մասնավորապես հին շենքերի քանդման դեպքերը, որոնցից կարելի է առանձնացնել Կենտրոնական ծածկած շուկայի (Փակ շուկա) կամ թիվ 1 տպարանի շենքի քանդումը[12]՝ պայթեցման եղանակով: Վերջին դեպքում թեև կառույցի մասնավորեցումն ու շինարարության թույլտվությունը առկա է եղել մինչ Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալը[13], սակայն հանրությունը քաղաքապետարանին քննադատել է պայթեցումն ամեն գնով չկանխելու համար[14]:
Տարոն Մարգարյանը քաղաքացիների քննադատության թիրախում հաճախ է հայտնվել նաև տրանսպորտի չլուծված խնդրի, տրանսպորտի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում[15]: 2013 թվականին տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու որոշումը, սակայն, կասեցվել է քաղաքապետի համապատասխան ուղերձից հետո[16]:
2013 թ.-ից ի վեր Տարոն Մարգարյանը քննադատության[17] է արժանացել նաև Երևան քաղաքում աղբահանության ոլորտում տարիներ շարունակ առկա խնդիրների համար[18], սակայն հիմնախնդիրը[19] լուծվել է միջազգային մրցույթի իրականացմամբ, որում հաղթած լիբանանյան Սանիթեք ընկերությունը ստանձնել է Երևան քաղաքի աղբահանության իրականացման պարտավորությունը[20]: «Սանիթեք» ընկերության աշխատանքի մեկնարկով Երևան քաղաքում հին աղբամանները փոխարինվել են նոր աղբամաններով[21], աղբահանությունը սկսել է իրականացվել ժամանակակից տեխնիկական միջոցներով 24 ժամյա աշխատանքային ռեժիմով: Որպես աղբահանության հիմնախնդրի երկրորդ փուլի մեկնարկ քննարկվում է նոր աղբավայրի կառուցման հարցը[22]։
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման առաջին տարիներին բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող բնակիչների կողմից, ովքեր բարձրաձայնել են իրենց խնդրի մասին քաղաքապետարանի և կառավարության շենքերի առջև[23]։ 2015թ.-ի դեկտեմբեր ամսին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սիսակյան 3, Նոր-Արեշ 35 փողոց 127/1 և Արցախի փողոցի 4 նրբանցքի 10/2 հանրակացարանային շենքերում ապրող բնակիչներին հանձնել է նոր բնակարանների բանալիներ:[24][25] Վերջինս 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող ընտանիքների վերաբնակեցման ծրագրի վերջին փուլն էր: Վերաբնակեցման ամբողջ ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ 650 ընտանիքներին նոր բնակարաններ են հանձնվել: Վերաբնակեցվել են հետևյալ հասցեներում բնակվող վթարային շենքերի բնակիչները՝ 4- Բաղրամյան 4-րդ նրբանցք հ.15, Բրյուսով փող. հ. 66 հանրակացարան, Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10/5 և 10/2 հանրակացարանները:
Տարոն Մարգարյանը մի շարք լրատվամիջոցների քննադատության թիրախում է հայտնվել նաև[26] բանակում ծառայած չլինելու համար[27]: Վերջինս, սակայն, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից մինչև համալսարանն ավարտելը արդեն 3 երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված[4]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2016),
- ԼՂՀ Նախագահի կողմից՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (2016թ.),
- ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ բարձրագույն պարգևով «Ոսկե հուշամեդալ» (2016թ),
- «Փոքր Մհեր» կրթահամալիրի «Հայկազունական Փառք» մեդալ (2016թ.),
- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի կողմից՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ (2015թ.),
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալ (2015թ.),
- Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ոսկե մեդալ(2015թ.),
- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ «Համագործակցության համար» մեդալ(2015թ.),
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալ (2015թ),
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ (2015թ.),
- Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից՝ «Ավետիք Իսահակյան» հուշամեդալ(2015թ.),
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից՝ ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալ (2014թ.),
- ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյանի անվան» հուշամեդալ (2014թ.),
- ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Պաշտպանության բանակ» հուշամեդալ (2014թ.),
- Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից` թանգարանային գործում ունեցած ավանդի համար մեդալ,
- ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ(2013թ.), «Անանիա Շիրակացի» մեդալ (2008թ.),
- ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» (2008թ.) և «Անդրանիկ Օզանյան» (2011թ.) մեդալներ,
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալ (2011թ.),
- Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալ (2008թ.),
- Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալ,
- Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալ,
- Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան,
- «Հայաստանի համայնքների միության» կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալ` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար:
Ընտանիք և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միակ որդին ամուսնացած է Գոհար Սարգսյանի հետ, ով ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի քույրն է: Ունի 6 զավակ՝ 5 որդի և 1 դուստր: Ընտանիքը հիմնականում հանրային գործունեություն չի ծավալում, իսկ կինը՝ Գոհար Սարգսյանը ամեն տարի մայրության և գեղեցկության տոնին այցելում է ծննդատներ և նվերներ բաժանում մայրացած կանանց[28]:
Ֆինանսական կարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ 2016 թվականի դրությամբ Տարոն Մարգարյանն ունի 250 մլն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար եվրո[29]: Ըստ տարբեր աղբյուրների, Տարոն Մարգարյանը բնակվում է Ավան վարչական շրջանում գտնվող իր առանձնատանը[30]:
Հասարակական գործունեություն և բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2005թ.-ից ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ և Մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախագահ է[31]։
2010 թվականին ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, 2012 թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում, ապա նաև 2014 թ. փետրվարի 15-ին կայացած ԵԿՄ 10-րդ համագումարում՝ վերընտրվել է:
2012 թվականից ԵՃՇՊՀ խորհրդի նախագահն է։ Նույն համալսարանում էլ սահմանել է «Անդրանիկ Մարգարյանի անվան» կրթաթոշակ, որը շնորհվում է ամեն տարի: 2014 թվականից հանդիսանում է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ[32] և այդ առիթով կառուցել է արդեն թվով 11 նոր շախմատի դպրոցներ Երևանի բոլոր վարչական շրջաններում[33]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Պաշտոնական. Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել»։ Վերցված է 2018-07-09
- ↑ «Տարոն Մարգարյան»։ Հայաստանի Հանրապետական կուսակցության կայք։ Վերցված է 3 Ապրիլ 2019
- ↑ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԵՆ ԱՎԱՆԸ, ԱՐՄԱՎԻՐՆ ՈՒ ՄԵՂՐԱՇԵՆԸ»։ www.panorama.am։ Վերցված է 2016-12-29
- ↑ 4,0 4,1 «yerevan.am | Քաղաքապետ»։ www.yerevan.am։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Երևանի 54-րդ քաղաքապետը Տարոն Մարգարյանն է»։ Արմենպրես։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Կարեն Կարապետյանը հաստատել է, որ հրաժարական է տալիս Երևանի քաղաքապետի պաշտոնից»։ mediamax.am։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով»։ Elections.am։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Ավելի Լավ Երևան - Նախընտրական ծրագիր»
- ↑ «ՀՀԿ-Ն ՀԱՂԹԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ»։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Times.am | ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրության արդյունքները»։ www.times.am։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Երևան»։ Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան։ 2016-12-27
- ↑ «Պայթեցնելով քանդվել է Երևանի կենտրոնում գտնվող նախկին տպարանը»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Արեյանը վստահեցնում է՝ տպարանի շենքը պայթեցման եղանակով քանդելու թույլտվություն չեն տվել»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Քաղաքապետարանը տեղյակ չի եղել. Տ. Մարգարյանը՝ տպարանի շենքի պայթեցման մասին /վիդեո/»։ 1in.am։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Շարունակվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան (տեսանյութ)»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Երևանի քաղաքապետ. Ուղեվարձն ապրիլի 1-ից չի թանկանա»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Աղբահանությունը «Ավելի լավ Երևանում» (տեսանյութ)»։ lurer.com։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Ինչպես է կատարվում աղբահանությունը Երևանում - Life Panorama»։ life.panorama.am։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Աղբահանությունը Երևանում հիմնովին կփոխվի»։ www.civilnet.am։ Վերցված է 2016-12-29
- ↑ ««Սանիթեք»-ն աղբահանություն կանի ամբողջ Երեւանում»։ mediamax.am։ Վերցված է 2016-12-29
- ↑ ««Սանիթեք»-ը դիմում է Երևանի բնակչությանը. մի՛ այրեք աղբամանները - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ»։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Երեւանում նոր աղբավայր կառուցելու համար հատկացվել է հողամաս - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ»։ Վերցված է 2016-12-29
- ↑ 4-րդ կարգի վթարային հանրակացարանի բնակիչները բողոքում են, որ քաղաքապետարանի գործելաոճից
- ↑ «Ամբողջությամբ լուծվել է Երեւանի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը. քաղաքապետ»։ news.am։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Մինչև տարեվերջ կլուծվի մայրաքաղաքի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը»։ hraparak.am
- ↑ «Թիկունքում էլ շատ աշխատանք կա անելու. Տարոն Մարգարյան»։ news.am։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Տարոն Մարգարյանի հպարտությունը»։ Lragir.am։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Տարոն Մարգարյանի կինն այցելել է ծննդատներ»։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Հայտարարագրերի ռեեստր - Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով»։ www.ethics.am։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Հայ պաշտոնյաների շքեղ առանձնատները (ֆոտոշարք) - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը»։ blognews.am։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Կոմիտեներ»։ www.ffa.am։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Տարոն Մարգարյանը՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2016-12-29
- ↑ «Հայաստանի Շախմատային Ֆեդերացիա»։ chessfed.am։ Վերցված է 2016-12-29
|
|
|
- ՀՀԿ անդամներ
- Ապրիլի 17 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի քաղաքապետներ
- Հայ քաղաքական գործիչներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Տնտեսագիտության թեկնածուներ
- Գարեգին Նժդեհ մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ