Հայրապետ Հայրապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայրապետ Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1874[1][2] |
Ծննդավայր | Տանակերտ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | մարտի 7, 1962[1][2] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մասնագիտություն | մանկագիր և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Հայաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1893)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Պիոներ կանչ[1] |
Պարգևներ | |
Հայրապետ Հայրապետյան Վիքիդարանում |
Հայրապետ Սարդարի Հայրապետյան (դեկտեմբերի 1, 1874[1][2], Տանակերտ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 7, 1962[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2][3]), հայ մանկագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1950), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրապետ Հայրապետյանը ծնվել է Նախիջևանի Տանակերտ գյուղում։ 1888-1893 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ աշակերտել է Պերճ Պռոշյանին և Հովհաննես Հովհաննիսյանին։ Այնուհետև շուրջ 40 տարի ուսուցչություն է արել Մեղրիում, Սիսիանում, Մոզդոկում, Քութայիսում, Դերբենդում, Աստրախանում, Պյատիգորսկում, Երևանում և այլ վայրերում, ուսուցանել է հայերեն, մանուկների մեջ սերմանել բարին ու գեղեցիկը։ 1933-1955 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր (1930-1970)[4]
1931 թվականին լույս է տեսել Հայրապետյանի առաջին ժողովածուն՝ «Մեղուների կոմունան»։ Այնուհետև հրատարակվել են նրա «Թռչուններ» (1935), «Իմ երգերը» (1939), «Փնջիկ» (1948), «Հուշեր մանուկ օրերից» (1956), «Խանն ու հովիվը» (1959), «Բալիկների համար» (1961), «Փիսիկի դասը» (1966), «Ծիտն ու տղան» (1971), «Վերջին փաթիլները» (1974) բանաստեղծությունների, հեքիաթների, պոեմների, առակների ժողովածուները։
Հայրապետյանը գրել է հիմնականում մանուկների համար. նրա ներշնչանքի աղբյուրը բնությունն է՝ գարունը, ծաղիկները, թռչունները, կենդանիները։ Նրա ստեղծագործություններին բնորոշ է մանկան հոգեբանության և մտածողության նուրբ ընկալումը։ Հայրապետյանի «Ձնծաղիկ», «Գարուն», «Ծառատունկ», «Մայիս», «Անցան...», «Առվակն ու մանուշակը», «Աշուն», «Սիրուն գիշեր» և բազմաթիվ այլ բանաստեղծություններ առանձնանում են իրենց անմիջականությամբ, պարզությամբ ու քնարականությամբ։
Հայրապետյանը գրել է նաև «Գայլ Վահան» (1943) պատմական պոեմը, հայկական դպրոցների համար կազմել մայրենի լեզվի դասագրքեր (1930-1970 թվականներ)։ Ռուսերենից թարգմանել է Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Իվան Կռիլովի, Սամուիլ Մարշակի, Սերգեյ Միխալկովի, Դանիել Դեֆոյի, Ջեկ Լոնդոնի, Գրիմ եղբայրների, Ջոնաթան Սվիֆտի և այլ գրողների ստեղծագործություններից։ Հայրապետյանի բանաստեղծությունների տեքստերով գրվել են մանկական երգեր[5]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրապետ Հայրապետյանի անունով է կոչվում Երևանի թիվ 78 հիմնական դպրոցը։ Հուշատախտակ ապրելավայրում Երևան փ. Խորենացի 12 շենքին
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեղուների կոմունան, Ե., Պետհրատ, 1931, 5 էջ։
- Կոլխոզի համար, Ե., Պետհրատ, 1934, 14 էջ։
- Թռչուններ, Ե., Պետհրատ, 1935, 16 էջ։
- Ուրախ Հրայրը և սագի սայլը, Ե., Պետհրատ, 1936, 30 էջ։
- Նապաստակի և աղվեսի հեքիաթը, Ե., Պետհրատ, 1938, 15 էջ։
- Բանաստեղծություններ, Յերևան, 1938, 84 էջ։
- Իմ յերգերը, Յերևան, Պետհրատ, 1939, 220 էջ։
- Ցողիկն ու Շաղիկը, Երևան, Հայպետհրատ, 1941, 36 էջ։
- Կապավորը, Երևան, Հայպետհրատ, 1942, 36 էջ։
- Գայլ Վահան (պատմական պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1943, 18 էջ։
- Ճագարն ու աղվեսը, Երևան, Հայպետհրատ, 1945, 14 էջ։
- Կովն ու ճագարը, Երևան, Հայպետհրատ, 1947, 14 էջ։
- Փնջիկ, Երևան, Հայպետհրատ, 1948, 48 էջ։
- Իմ երգերը, իմ հայրենիքը, բնության երգեր, Երևան, Հայպետհրատ, 1951, 160 էջ։
- Անհնազանդ ուլիկը, Երևան, Հայպետհրատ, 1953, 13 էջ։
- Հուշեր մանուկ օրերից, Երևան, 1956, 80 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1957, 256 էջ։
- Խանն ու հովիկը (հեքիաթներ), Երևան, Հայպետհրատ, 1957, 60 էջ։
- Գուրգենիկը, Արան ու ես, Երևան, Հայպետհրատ, 1958, 8 էջ։
- Խանն ու հովիվը, Երևան, Հայպետհրատ, 1959, 57 էջ։
- Բալիկների համար, Երևան, Հայպետհրատ, 1961, 328 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Պոեմներ, Երևան, «Հայաստան», 1965, 244 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Առակներ, Ավանդություններ, Հեքիաթներ, Հուշեր մանուկ օրերից, Երևան, «Հայաստան», 1965, 240 էջ։
- Փիսիկի դասը, Երևան, «Հայաստան», 1966, 6 էջ։
- Ծիտն ու տղան, Երևան, «Հայաստան», 1971, 8 էջ։
- Վերջին փաթիլները, Երևան, 1974, 168 էջ։
Թարգմանություններ և փոխադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Հոկտեմբեր (գեղարվեստական քրեստոմատիա, թարգմանեցին Հ. Հայրապետյան, Սիմակ, Հ. Պետրոսյան, Տ. Հախումյան), Ե., Պետհրատ, 1927, 112 էջ։
- Բիանկի Վ., Միօրիկներ, Ե., Պետհրատ, 1929, 10 էջ։
- Բիանկի Վ., Ինչի համար է պոչը, Ե., Պետհրատ, 1931, 9 էջ։
- Պոլոնսկի Ե., Գյուղն ու քաղաքը, Պետհրատ, 1931, 32 էջ։
- Կոնդիան է., Կաղիններ և լուցկիներ, Ե., Պետհրատ, 1934, 10 էջ։
- Դարոշին Մ., Պավլիկ Մորոզով, Ե., Պետհրատ, 1934, 26 էջ։
- Ռասպի Ե., Մյունխհաուզենի արկածները, Ե., Պետհրատ, 1934, 93 էջ։
- Սվիֆտ Ջ., Գուլիվերը լիլիպուտների մոտ, Ե., Պետհրատ, 1934, 34 էջ։
- Մարշակ Ս., Հիմար մկնիկը, Ե., Պետհրատ, 1935, 8 էջ։
- Չուկովսկի Կ., Ճուտիկը, Ե., Պետհրատ, 1935, 9 էջ։
- Աբրամով Ա., Պտտան, Ե., Պետհրատ, 1935, 15 էջ։
- Բարտո Ա., Մրոտ աղջիկը, Ե., Պետհրատ, 1935, 12 էջ։
- Բիանկի Վ., Որտեղ խեցգետիններն են ձմեռում, Ե., Պետհրատ, 1935, 15 էջ։
- Բիանկի Վ., Միօրիկներ, Ե., Պետհրատ, 1935, 9 էջ։
- Դեֆո Դ., Ռոբինզոն (վերամշակումը Լ. Տոլստոյի), Ե., Պետհրատ, 1935, 47 էջ։
- Զինդե Վ., Ձյունե Լենինը, Ե., Պետհրատ, 1935, 19 էջ։
- Իլին Մ., Թե ինչպես ավտոմոբիլը ման գալ սովորեց, Ե., Պետհրատ, 1935, 39 էջ։
- Կլոկովա Մ., Գնանք լողանանք, Ե., Պետհրատ, 1935, 9 էջ։
- Կլոկովա Մ., Ոսկեմազիկը, Ե., Պետհրատ, 1935, 16 էջ։
- Մարշակ Ս., Միստեր Տվիստեր, Ե., Պետհրատ, 1935, 36 էջ։
- Լեսկով Ն., Ժամապահը, Ե., Պետհրատ, 1935, 20 էջ։
- Տոլստոյ Լ., Փոքրիկ պատմվածքներ, Ե., Պետհրատ, 1935, 8 էջ։
- Տոլստոյ Լ. Փիսիկը, Ե., Պետհրատ, 1935, 14 էջ։
- Տոլստոյ Լ., Ծիտն ու ծիծեռնակը, Ե., Պետհրատ, 1935, 8 էջ։
- Բարտո Ա., Լալկան աղջիկը, Ե., Պետհրատ, 1936, 16 էջ։
- Բիանկի Վ., Մրջնիկի արկածները, Ե., Պետհրատ, 1936, 15 էջ։
- Գավրիլով Պ., Եգորկան, Ե., Պետհրատ, 1936, 59 էջ։
- Գերշենզոն Մ., Ջո պապիկը, Ե., Պետհրատ, 1936, 20 էջ։
- Ժիտկով Բ., Կապկի մասին, Ե., Պետհրատ, 1936, 24 էջ։
- Կասսիլ Լև, Սառույց ցրտաշունչ, Ե., պետհրատ, 1936, 16 էջ։
- Գերշենզոն Մ., Ամենագետի հանելուկները, Ե., Պետհրատ, 1935, 40 էջ։
- Կոռնիլով Բ., Թե ինչպես մեղրից արջի ատամներն սկսեցին ցավել, Ե., Պետհրատ, 1936, 15 էջ։
- Նեկրասով Ն., Մոսի ապերը և նապաստակները, Ե., Պետհրատ, 1936, 14 էջ։
- Տարախովսկայա Ե., Մետրոպոլիտեն, Ե., Պետհրատ, 1936, 16 էջ։
- Տոլստոյ Ա., Նիկիտայի մանկությունը, Ե., Պետհրատ, 1936, 104 էջ։
- Ստիվենսոն Ռ., Գանձերի կղզին, Ե., Պետհրատ, 1937, 221 էջ։
- Բիանկի Վ., Անտառի տնակները, Ե., Պետհրատ, 1937, 14 էջ։
- Գայդար Ա., Չորրորդ շերտափոկը, Ե., Պետհրատ, 1937, 29 էջ։
- Լոնդոն Ջեկ, Գայլը, Ե., Պետհրատ, 1937, 34 էջ։
- Կոն Ֆ., Ինչպես ազատեցին տասը մահապարտներին, Ե., Պետհրատ, 1937, 13 էջ։
- Կվիտկո Լ., Նամակ Վորոշիլովին, Ե., Պետհրատ, 1937, 8 էջ։
- Մամին- Սիբիրյակ Դ., Որսորդ Եմելյան, Ե., 1937, 16 էջ։
- Օստրովսկի Ն., Անդրեյ Պտախան և Վասիլյուկը (հատված «Փոթորկածիններ» վեպից), Ե., Պետհրատ, 1937, 15 էջ։
- Բլագոևա Ա., Իսպանիայի ժողովրդական տրիբունը, Ե., Պետհրատ, 1938, 38 էջ։
- Վիշնևսկի Վ., Շչորս, Ե., Պետհրատ, 1938, 42 էջ։
- Բարտո Ա., Լալկան աղջիկը, Ե., Պետհրատ, 1938, 12 էջ։
- Կարինսկի Վ., Ագռավներն ու կատուն, Ե., Պետհրատ, 1938, 15 էջ։
- Այծի թաղումը (ռուսական ժողովրդական հեքիաթ), Ե., Պետհրատ, 1939, 9 էջ։
- Կուպեր Ֆ., Վերջին մոհիկանը, Ե., Պետհրատ, 1940, 476 էջ։
- Բիանկի Վ., Պոչերը, Ե., Օետհրատ, 1940, 14 էջ։
- Նեկրասով Ն., Բրդոտ գեներալը, Ե., Պետհրատ, 1940, 16 էջ։
- Զոշչենկո Մ., Պատմվածքներ Լենինի մասին (թարգմանության հեղինակակից Հ. Մազմանյան), Ե., 1940, 52 էջ։
- Զինաիդա Ալեքսանդրովա, Պահակը (բանաստեղծություն), Ե., Հայպետհրատ, 1940, 14 էջ։ Նկարիչ՝ Կ. Կուզնեցով։
- Մարշակ Ս., Բեղավոր-շերտավոր, Ե., Հայպետհրատ, 1941, 14 էջ։
- Մարշակ Ս., իմ կենդանաբանական այգին, Ե., Հայպետհրատ, 1941, 13 էջ։
- Տաբենկինա Ա., Տայգայում, Ե., Հայպետհրատ, 1941, 15 էջ։
- Ֆեդերչենկո Ս., Տատիկի այծը, Ե., Հայպետհրատ, 1941, 9 էջ։
- Թեմուրի երդումը, Ե., Հայպետհրատ, 1942, 85 էջ։
- Միխալկով Ս., Այսպես, Ե., Հայպետհրատ, 1942, 20 էջ։
- Գրուշեցկայա Խ., Լվացվելու, Մայկա փիսիկի և փոքրիկ Մանիկի մասին, Ե., Հայպետհրատ, 1944, 18 էջ։
- Միտչել Լ., Ճիկ-ճիկ, Ե., Հայպետհրատ, 1944, 7 էջ։
- Կռիլով Ի., Առակներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Հ. Հայրապետյանը), Ե., Հայպետհրատ, 1944, 28 էջ։
- Ալլադինն ու կախարդական լամպը, Ե., Հայպետհրատ, 1945, 45 էջ։
- Բիլև Ն.,Դելֆիններ, Ե., Հայպետհրատ, 1946, 32 էջ։
- Կոնչալովսկայա Ն., Եկեք հաշվենք, Ե., Հայպետհրատ, 1947, 16 էջ։
- Ժիտկով Բ., ինչ տեսա ես, Ե., Հայպետհրատ, 1948, 199 էջ։
- Տոլստոյ Լ., Պատմվածքներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Հ. Հայրապետյանը), Ե., Հայպետհրատ, 1958, 71 էջ։
- Կուպեր Ֆ., Վերջին մոհիկանը, Ե., Հայպետհրատ, 1959, 439 էջ։
- Ստիվենսոն Ռ., Գանձերի կղզին, Ե., Հայպետհրատ, 1959, 541 էջ։
- Նեկրասով Ն., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Հ. Հայրապետյանը), Ե., Հայպետհրատ, 1962, 108 էջ։
- Գրիմմ եղբայրներ, Նապաստակն ու ոզնին, Ե., «Հայաստան», 1969, 8 էջ։
- Ալլադինը և կախարդական լամպը, Ե., «Հայաստան», 1973, 35 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 273 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 279.
- ↑ «Հայրապետյան Հայրապետ, Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրապետ Հայրապետյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 205)։ |
- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 7 մահեր
- 1962 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ մանկագիրներ
- Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի (1918-1920) 1-ին գումարման պատգամավորներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ