Ջոնաթան Սվիֆթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոնաթան Սվիֆտից)
Ջոնաթան Սվիֆթ
անգլ.՝ Jonathan Swift
Ծնվել էնոյեմբերի 30, 1667(1667-11-30)[1][2][3][…]
ԾննդավայրԴուբլին, Լենստեր[1][4][3]
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1745(1745-10-19)[5][1][2][…] (77 տարեկան)
Վախճանի վայրԴուբլին, Իռլանդիա[1]
ԳերեզմանSt Patrick's Cathedral
Գրական անունIsaac Bickerstaff, Lemuel Gulliver, M. B. Drapier և Simon Wagstaff
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, երգիծաբան, փիլիսոփա, իրավապաշտպան, պամֆլետիստ, անգլիկանական քահանա, գրող, գիտաֆանտաստիկ գրող, ակնարկագիր, հրապարակախոս, մանկագիր, արձակագիր, հասարակական գործիչ և քահանա
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Իռլանդիայի թագավորություն[3] և Իռլանդիա
ԿրթությունԹրինիթի քոլեջ, Հարթֆորդ Քոլեջ և Kilkenny College?
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Ժանրերերգիծանք, էսսե, պրիտչա և Պամֆլետ
Ուշագրավ աշխատանքներԳուլիվերի ճանապարհորդությունները, Համեստ առաջարկ և Տակառի հեքիաթը
ԿուսակցությունՏորի
ԱմուսինԷսթեր Ջոնսոն
Համատեղ ապրողEsther Vanhomrigh?
Изображение автографа
Ջոնաթան Սվիֆթ Վիքիքաղվածքում
 Jonathan Swift Վիքիպահեստում

Ջոնաթան Սվիֆթ (անգլ.՝ Jonathan Swift, նոյեմբերի 30, 1667(1667-11-30)[1][2][3][…], Դուբլին, Լենստեր[1][4][3] - հոկտեմբերի 19, 1745(1745-10-19)[5][1][2][…], Դուբլին, Իռլանդիա[1]), անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ։

Առավելապես հայտնի է որպես 4 մասից բաղկացած «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպի հեղինակ (անգլ.՝ The travels into several remote nations of the world by Lemuel Gulliver, first a surgeon, and then a captain of several ships, 1726), որում սրամտորեն ծաղրուծանակի է ենթարկում մարդկային և հասարակական արատները։ Ապրել է Դուբլինում (Իռլանդիա)՝ վարելով Սուրբ Պատրիկի տաճարի ավագ քահանայի (դեկան) պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ (1667-1700)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվիֆթի ընտանիքի և վաղ տարիների մասին տեղեկությունների hիմնական աղբյուրը «Ինքնակենսագրական հատված»-ն է, որը Սվիֆթը գրել է 1731 թվականին., և ընդգրկում է մինչև 1700 թվականի իրադարձությունները։ Այնտեղ ասվում է, որ քաղաքացիական պատերազմի տարիներին Սվիֆթի պապի ընտանիքը տեղափոխվել է Քենթերբերիից Իռլանդիա։

Սվիֆթը ծնվել է իռլանդական Դուբլին քաղաքում ոչ հարուստ, բողոքական ընտանիքում։ Նրա հայրը (կրկին Ջոնաթան Սվիֆթ անունով, 1640-1667) եղել է ցածրակարգ դատարանական աստիճանավոր[6], մահացել է, երբ որդին դեռ չէր ծնվել՝ թողնելով ընտանիքին (կնոջը, դստերը և որդուն) թշվառ իրավիճակում։ Այդ պատճառով տղայի դաստիարակությամբ զբաղվել է հորեղբայր Գոդվինը, իսկ մոր հետ Ջոնաթանը գրեթե չէր հանդիպում։ Դպրոցից հետո նա ընդունվել է Դուբլինի համալսարանի Թրինիթի քոլեջը (1682), որն ավարտել է 1686 թվականին։ Ուսման արդյունքում Սվիֆթը ստացել է բակալավրի աստիճան և ցմահ թերահավատ վերաբերմունք ուներ գիտության նկատմամբ։

Վիլյամ Թեմփլ

Քաղաքացիական պատերազմի հետ կապված, որը սկսվել էր Իռլանդիայում Ջեյմս II թագավորի գահընկումից հետո (1688), Սվիֆթը մեկնում է Անգլիա, որտեղ մնում է 2 տարի։ Անգլիայում նա ծառայում է որպես քաղտուղար իր մոր ծանոթի (այլ տվյալներով՝ հեռու ազգակցի) որդու՝ Ուիլյամ Թեմփլի մոտ, ով ունևոր պաշտոնաթող դիվանագետ էր։ Թեմփլ Սվիֆթ անվամբ առաջին անգամ հանդիպում է Էսթեր Ջոնսոնին (1681-1728, ով սպասուհու դուստր էր և վաղ էր կորցրել հորը։ Էսթերը այդ ժամանակ ընդամենը 8 տարեկան էր։ Սվիֆթը դարձավ նրա ընկերը և ուսուցիչը։

1690 թվականին Սվիֆթը վերադառնում է Իռլանդիա, թեև ավելի ուշ հաճախակի այցելում էր Թեմփլին։ Պաշտոն գտնելու համար Թեմփլը նրան բնութագիր-հանձնարարական տվեց, որում նշված էր լատիներենի և հունարենի լավ իմացություն, ծանոթություն ֆրանսերենի հետ, գերազանց գրականագիտական ընդունակություններ։ Թեմփլը, ինքնին լինելով հայտնի էսսեագետ, կարողացավ գնահատել իր քարտուղարի արտասովոր գրական տաղանդը, տրամադրեց նրան իր ողջ գրադարանը և ընկերական օգնությունը կենցաղային հարցերում, փոխարենը Սվիֆթը Թեմփլին օգնում էր նրա մեծածավալ հուշագրությունների պատրաստման գործում։ Հենց այդ տարիներին է Սվիֆթը սկսում իր գրական ստեղծագործությունները, սկզբում որպես պոետ։ Ազդեցիկ Թեմփլին այցելում էին բազմաթիվ անվանի հյուրեր, ներառյալ թագավոր Վիլհելմը, և նրանց զրույցների դիտումը տվեց անգնահատելի նյութ ապագա երգիծաբանին։

1692 թվականին Սվիֆթը ստանում է մագիստրոսի կոչում Օքսֆորդի համալսարանում, իսկ 1694 թվականին ստանում է հոգևոր աստիճան անգլիական եկեղեցում։ Նա կարգվել էր քահանա իռլանդական Կիլրութ ավանում (անգլ.՝ Kilroot)։ Սակայն շուտով Սվիֆթը, սեփական խոսքերի համաձայն[7], «հոգնած իր մի քանի ամսվա պարտականություններից», վերադառնում է ծառայության Թեմփլի մոտ։ 1696-1699 թվականներին գրում է երգիծական վեպ-առակները՝ «Տակառի հեքիաթը» և «Գրքերի ճակատամարտը» (հրապարակված 1704 թվականին), ինչպես նաև մի քանի պոեմ։ 1699 թվականի հունվարին մահանում է հովանավորը՝ Ուիլյամ Թեմփլը։ Թեմփլը Սվիֆթի այն եզակի ծանոթներից էր, ում մասին Սվիֆթը գրել է միայն բարի խոսքեր։ Սվիֆթը զբաղվում է նոր պաշտոնի փնտրտուքով, դիմում է լոնդոնյան ազնվականներին։ Երկար ժամանակ այդ փնտրտուքները հաջողություն չեն ունենում, բայց դրա փոխարեն Սվիֆթը մոտիկից ծանոթանում է ազնվական բարքերին։ Վերջապես, 1700 թվականին, նա նշանակվում է ծառայող (հոգևորական) Դուբլինի Սբ. Պատրիկի մայր տաճարում։ Այդ շրջանում նա հրապարակում է մի քանի անանուն պամֆլետներ։ Ժամանակակիցները միանգամից նկատում են Սվիֆթի երգիծական ոճի առանձնահատկությունները՝ պայծառությունը, անհաշտությունը, ուղիղ իմաստով բարոյախոսության բացակայությունը։ Հեղինակը քամահրանքով ներկայացնում է իրադարձությունները՝ թողնելով եզրակացությունը ընթերցողի հայեցողությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]