Մոզդոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մոզդոկ
Моздок
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀանրապետությունՀյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիա
ՇրջանՄոզդոկի շրջան
ՔաղաքապետՍերգեյ Ջանջակով
Հիմնադրված է1763 թ.
Տվյալ կարգավիճակում1785 թվականից
Մակերես17 կմ²
ԲԾՄ131 մետր
Պաշտոնական լեզուՕսերեն, Ռուսերեն
Բնակչություն 39․232 մարդ (2013)
Ազգային կազմՌուսներ, Օսեր, Հայեր
Կրոնական կազմՈւղղափառներ, ՀԱԵ, Մուսուլմաններ
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(+7) 86736
Փոստային դասիչ363750
Պաշտոնական կայքrso-a.ru/vlast/mozdok/
Մոզդոկ (Ռուսաստան)##
Մոզդոկ (Ռուսաստան)

Մոզդոկ (օսերեն՝ Мæздæг ; ռուս.՝ Моздок), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիայի Մոզդոկի շրջանի վարչական կենտրոն։

Քաղաքը գտնվում է Թերեք գետի ափին՝ Վլադիկավկազից 92 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը՝ 39 232 մարդ (2010), ազգային կազմը՝ ռուսներ  - 62,73 %, օսեր  - 7,66 %, հայեր  - 6,1 %, կումիկներ  - 4,55 %, չեչեններ  - 4,2 %, կաբարդացիներ  - 3,16 %, կորեացիներ  - 2,39 %[1]։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • մսի կոմբինատ
  • հացի գործարան
  • փորձարարական մեխանիկական գործարան
  • կարի ֆաբրիկա

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Լենսկի (1938 - 1998)  - սովետական և ռուսական լրագրող
  • Վլադիմիր Գաբուլով (1983)  - ռուս ֆուտբոլիստ, Մախաչկալայի «Անժի» թիմի և Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահ
  • Էրիկ Կորչագին (1979)  - ֆուտբոլիստ
  • Դենիս Պետրով (1984)  - ռուս երգիչ, «Չելսի» փոփ-խմբի անդամ
  • Յուրի Անդրոպով (1914 - 1984)  - խորհրդային քաղաքական և պետական գործիչ, ԽՄԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղար (1982 - 1984), ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի նախագահ (1967 - 1982)
  • Անատոլի Բարանով (1928 - 1988)  - սովետական գրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1988)
  • Եպիսկոպոս Գայոզ և Պ. Գենցաուրով - XVIII դարի վերջում կազմել են օսական այբուբենը
  • Գրիգորի Մեդնիկյան (1891 - 1974)  - բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Վիկտոր Գոկինաև (1937)  - Ռուսաստանի ռազմական նավատորմի փոխ-ծովակալ

Հայերը Մոզդոկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոզդոկի հիմնադրումից հետո, Եկատերինա II կայսրուհու հրամանով, այստեղ են տեղափոխվել 2 հազարից ավելի հայեր (հիմնականում Ղզլարից), որոնք և դարձել են քաղաքի հիմնական բնակիչները։ Հայկական թաղամասը եղել է ամենամեծը։ 1778-ին կառուցվել է առաջին հայկական եկեղեցին, 1849-ին բացվել է հայկական ծխական դպրոց։ Մոզդոկահայերին թույլատրվել է ունենալ դատարան, որն առաջնորդվել է Աստրախանի հայոց դատաստանագրքով։ Տրվել են նաև առևտրական արտոնություններ։ Հայերը զբաղվել են արհեստներով (աչքի են ընկել պղնձագործները, արծաթագործները, կոշկակարները, դերձակները), այգեգործությամբ։ Մոզդոկում հայերը եղել են մետաքսի հիմնական արտադրողները, տիրել են մոմաձուլական գործարանների մեծ մասին, կարևոր դեր են խաղացել ամբողջ նախակովկասի տնտեսական զարգացման մեջ։ 19-րդ դարի 1-ին կեսին ցարական կառավարությունը սահմանափակել է հայերի իրավունքները (ինչպես Ռուսաստանի բոլոր հայկական գաղութներում), վերացրել դատարանը։ 1794-ին Մոզդոկում կային հայկական 2 եկեղեցի, քաղաքային ուսումնարան, նաև մշակութային և հասարակական կազմակերպություններ։ 19-րդ դարի վերջին Մոզդոկում բնակվել է 4 հազար հայ։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Մոզդոկի ազատագրմանը (1943-ին) մասնակցել է 409-րդ հայկական դիվիզիան։

1980-ական թվականների վերջից Մոզդոկի հայ համայնքը համալրվել է Ադրբեջանից եկած փախստականներով։ 2003 թվականի տվյալներով Մոզդոկում բնակվում է շուրջ 5 հազար հայ։ Զգալի թվով հայեր են բնակվում նաև Մոզդոկի շրջանի Մալգոբեկ, Վեսելովսկ, Տրոիցկ, Կիզլար գյուղերում[2]։

1804 թվականին Մոզդոկում բնակվում էին 1411 հայեր և 811 վրացիներ, ինչը կազմում էր ողջ քաղաքի բնակչության 63 %-ը։ Ներկայումս հայերը քանակությամբ երրորդ ազգությունն են, որոնց բաժինը կազմում է 6,1 %։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [http://www.ethno-kavkaz.narod.ru/mozdok02.html Этнокавказ. Национальный состав Моздокского района по данным переписи 2002(ռուս.)
  2. Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 467-468։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոզդոկ» հոդվածին։