Կաբարդացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաբարդացիներ / Кабардинцы
Ընդհանուր քանակ

մոտ 2 մլն․

Բնակեցում
Թուրքիա Թուրքիա 1 053 000
Ռուսաստան Ռուսաստան 516 826
Հորդանան Հորդանան 69 000
Սիրիա Սիրիա 43 000
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 23 000
Գերմանիա Գերմանիա 15 000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 3 700
Լեզու(ներ)
կաբարդա-չերքեզերեն
Հավատք(ներ)
սուննի իսլամ
Վաղ 1900-ականներին արված կաբարդական ընտանիքի լուսանկար

Կաբարդացիներ (նաև՝ կաբարդիններ կամ կաբարդայներ, կաբ․՝ Къэбэртайхэр-адыгэ կամ Qăbărtajxăr-adǝgă, արաբ․՝ القبرطاي أو القبردي‎), հյուսիսկովկասյան ժողովուրդ։ Բնակվում են Կաբարդա-Բալկարիայում, Կրասնոդարի երկրամասում, Ստավրոպոլի երկրամասում, Կարաչայ-Չերքեզիայում, Ադըղեայում, Հյուսիսային Օսիայում[1], մասամբ՝ Մերձավոր Արևելքի որոշ երկրներում։ Ընդհանուր թիվը Ռուսաստանում՝ 516 826։ Հավատացյալ կաբարդացիները մուսուլմաններ են (մինչև XVIII դար կաբարդացիների մեջ տարածված էր քրիստոնեությունը, պահպանվում էին հեթանոսական պաշտամունքի մնացորդներ)։ Զբաղմունքը՝ հողագործություն, անասնապահություն և արհեստներ։ Կաբարդացիների հայրենիքը Կաբարդա պատմաաշխարհագրական մարզն է։

2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կաբարդա-Բալկարիայում նրանք կազմում են բնակչության 57%-ը։ Խոսում են կաբարդա-չերքեզերեն, որը մտնում է հյուսիսկովկասյան լեզվաընտանիքի աբխազա-ադըղեական լեզվախմբի մեջ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кабардинцы // Большой Энциклопедический словарь. — 2000. // Большой энциклопедический словарь, 2000.
  2. «Перепись 2010. Население по национальности и владении русским языком» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 152