Զինաիդա Ալեքսանդրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինաիդա Ալեքսանդրովա
Александрова, Зинаида Николаевна
Ծնվել էնոյեմբերի 20 (դեկտեմբերի 3), 1907[1] կամ դեկտեմբերի 3, 1907(1907-12-03)[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 1, 1983(1983-01-01)[1] (75 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և թարգմանչուհի
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերբանաստեղծություն, narrative poetry? և երգ
Պարգևներ
«Աշխատանքի վետերան» մեդալ

Զինաիդա Ալեքսանդրովա (ռուս.՝ Александрова, Зинаида Николаевна, նոյեմբերի 20 (դեկտեմբերի 3), 1907[1] կամ դեկտեմբերի 3, 1907(1907-12-03)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1983(1983-01-01)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծուհի, լրագրող, թարգմանչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ուսուցչի ընտանիքում։ 1919 թվականին որբացել է և հանձնվել է որբանոց։ Ավարտել է յոթնամյա դպրոցը, ապա աշխատանքի է անցել Ս. Խալտուրինի անվան ջուլհակագործական ֆաբրիկայում։ Սովորել է Լենինգրադի տպագրության տեխնիկումում։ Այնուհետև աշխատել է բազմաթիվ պարբերականների խմբագրություններում։ Լենինգրադյան շրջանից հետո աշխատել է Ռյազանի «Երիտասարդության ուղի» թերթում։ Ապա տեղափոխվել է Մոսկվա և «Երիտասարդ գվարդիա» հրատարակչությունում աշխատել որպես մանկական գրականության բաժնի վարիչ։ Այնուհետև աշխատակցել է «Искорка», «Крестьянской газете», «Дружные ребята» պարբերականներին։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է 70-ից ավելի մանկական գրքերի։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր։

Զինաիդա Ալեքսանդրովան հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեր մսուրը (բանաստեղծություն), Ե., Պետհրատ, 1939, 14 էջ։ Ռուսերենից փոխադրեց Մկրտիչ Կորյունը։ Նկարիչներ՝ Վ. Բորոդիչենկո, Բ. Պոկրովսկի։
  • Պահակը (բանաստեղծություն), Ե., Հայպետհրատ, 1940, 14 էջ։ Ռուսերենից փոխադրեց Հայրապետ Հայրապետյանը։ Նկարիչ՝ Կ. Կուզնեցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ПроДетЛит (ռուս.) — 2019.