Մկրտիչ Կորյուն
Մկրտիչ Կորյուն | |
---|---|
Ծննդյան անուն | Կորյուն Գրիգորի Մկրտչյան[1] |
Ծնվել է | մայիսի 19, 1913[1] |
Ծննդավայր | Ղզըլ-Չախչախ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 20, 1984[2] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1937)[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու[1] (1947) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Մկրտիչ Կորյուն Վիքիքաղվածքում | |
Մկրտիչ Կորյուն Վիքիդարանում |
Մկրտիչ Կորյուն (Կորյուն Գրիգորի Մկրտչյան (մայիսի 19, 1913[1], Ղզըլ-Չախչախ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 20, 1984[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր։ Բանասիրական գիտությունների թեկնածու։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։ Ժամանակակից հայ գրականության ամենաինքնատիպ դեմքերից մեկն է, արժանավոր ժառանգորդը միջնադարյան առակագիրների՝ Գոշի, Այգեկցու և ապա Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկրտիչ Կորյունը ծնվել է 1913 թվականին Ղարսում։ Եղեռնի տարիներին Մկրտիչ Կորյունի ընտանիքը գաղթում է Ղարսից և բնակություն հաստատում Գյումրիում։ 1929 թվականին նա ավարտում է տեղի յոթնամյա դպրոցը։
1932 թվականին հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Տեմպերի հերոսները» վերնագրով։ Նույն թվականին Կորյունը ընդունվում է Երևանի պետական համալսարանի լեզվագրական բաժինը։ 1937 թվականին ավարտում է համալսարանը և նվիրվում իր սիրած գործին՝ մանկավարժությանն ու մանկական գրականությանը։
Հայրենական պատերազմի ավարտից հետո Կորյունը նոր եռանդով շարունակում է իր գրական գործունեությունը
։ 1947 թվականին ՀԳԱ Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտում դիսերտացիա է պաշտպանում «Հասկերը որպես մանկական գրական ամսագիր» թեմայով և ստանում բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[3]։
Ստեղծագործական
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկրտիչ Կորյունը հայ առակագրության գանձարանը հարստացրեց իր սեփական, ինքնուրույն և մնայուն առակներով, որոնք թարմություն և նորություն բերեցին մեր բազմադարյան առակագրությանը։ Հրատարակված է Կորյունի շուրջ հինգհարյուր առակ, որոնք աչքի են ընկնում լավ կառուցվածքով, ռեալիստական պարզությամբ, գաղափարական հագեցվածությամբ[4]։
Հեղինակի առակների շարքը էլ ավելի հարստացնում է «Մարդն ու առյուծը», «Խոզն ու կարապը», «Տհասը», «Մեղուն», «Մարդու կոչումը», «Ագռավն ու իր ճուտը», «Ծիծեռնակն ու կկուն», «Աշխատասեր մրջյունը» և այլ շատ ու շատ առակներ, որոնք ունեն դաստիարակչական բովանդակություն և երեխաները հաճույքով են ընթերցում։ Կորյունի մանկական հմայիչ բանաստեղծությունների այն շարքը, որ տեղ է գտել հայ գրականության մեջ, իսկապես մանկական արժեքավոր ստեղծագործություններ են։ Այդ գործերը երեխաների մեջ արթնացնում են ազնվություն, աշխատասիրություն, մարդասիրություն[5]։
Բազմաժանր և բեղմնավոր հեղինակ է Կորյունը։ Հետաքրքիր են կարդացվում նաև նրա հեքիաթները, որտեղ պարզ արտահայտվում է մեր ազգային կոլորիտը։
1948 թվականին հրատարակվել է Կորյունի «Դպրոցական թատրոն» հեքիաթ-պիեսների ժողովածուն։ «Դպրոցական թատրոն»-ը մեծ հաջողություն ունի դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում, նրանց թատերականացված հանդեսների սիրված նյութերից է։
Հեղինակը մատուցման հետաքրքիր ձև է գտել իր «Մեսրոպ Մաշտոցը ու հայոց տառերը» պոեմ-պիեսի համար, ուր տառերը հանդես են գալիս որպես գործող անձինք։ Այնքան հերոս, որքան տառ, և այդ հերոսները մի դեպքում մեղմ են ու բարի, մի այլ դեպքում կոշտ են, առնական, սակայն բոլոր դեպքերում ճակատագիր են ու կենսագրություն, հայրենիք ու հայրենասիրություն։
Կորյունի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, և ինքն էլ թարգմանել է Ալիշեր Նավոյի, Խետագուրովի, Կռիլովի, Մարշակի, Լերմոնտովի, Չուկովսկու, Մայակովսկու, Նեկրասովի շատ գործեր, կալմիկական «Ջանգար» էպոսը։
Մեջբերումներ Մկրտիչ Կորյունի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկրտիչ Կորյունը Խնկո-Ապոր նման, մշակում է կենցաղային, բարոյախոսական առակներ, նյութ վերցնելով կենդանիներին, բնության ուժերը և մարդկանց։ |
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կյանքի և սիրո երգեր, Յերևան, 1937, 92 էջ։
- Հեքիաթներ, Երևան, 1941, 64 էջ։
- Մանկական պիեսներ, Երևան, 1944, 96 էջ։
- Առակներ, հեքիաթներ, պատմվածքներ, Երևան, 1945, 60 էջ։
- Կամո, Երևան, 1947, 224 էջ։
- Իմ նվերը, Երևան, 1954, 52 էջ։
- Կամո, Երևան, 1955, 204 էջ։
- Մանուկների հետ, Երևան, 1956, 168 էջ։
- Կամո, Երևան, 1958, 408 էջ։
- Մանկական երկեր, Երևան, 1959, 252 էջ[6]։
- Հեքիաթներ։ Պիեսներ, Երևան, 1961, 168 էջ։
- Առակներ, Երևան, 1964, 56 էջ։
- Դասընկեր, Երևան, 1967, 184 էջ։
- Հանելուկներ, Երևան, 1970, 92 էջ։
- Իմ ընթերցարանը, Երևան, 1971, 148 էջ։
- Առակներ, Երևան, 1973, 308 էջ։
- Հատընտիր, Երևան, 1976, 260 էջ։
- Անմեղ կատակներ, Երևան, 1980, 156 էջ։
- Մանկական աշխարհ, Երևան, 1982, 236 էջ[7]։
- Դպրոցական թատրոն, Երևան, 1984, 204 էջ։
- Թոռան և պապի աչքերով (բանաստեղծություններ), Երևան, 1986, 144 էջ։
- Երկեր, հատ. 2. Պատմվածքներ, Հեքիաթներ, Հանելուկներ, Թարգմանություններ, Երևան, 2005, 284 էջ։
- Երկեր, հատ. 1. Մանրապատումներ, Առակներ, Հանելուկներ, Երևան, 2007, 336 էջ։
- Առակներ, Երևան, 2009, 144 էջ։
- Հատընտիր, Երևան, 2014, 428 էջ։
Թարգմանություններ և փոխադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զինաիդա Ալեքսանդրովա, Մեր մսուրը (բանաստեղծություն), Ե., Պետհրատ, 1939, 14 էջ։ Նկարիչներ՝ Վ. Բորոդիչենկո, Բ. Պոկրովսկի։
- «Թարգմանչաց արվեստ» շտեմարան:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանշյան Հ. Մկրտիչ Կորյուն.- Ե.։ ՀՍՍՀ բարձ. կրթ. մինիստր., 1983.- 54 էջ։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Գրիգորյան, Մ. Կորյունի «Կամո»-ն։ «Գրական թերթ», 1948, № 5:
- Դանշյան Հ. Մ., Կորյունի նոր ժողովածուն։ (Անմեղ կատակներ ժողովածուի մասին), Սովետ. գրակ., 1981, N 11, էջ 145-146։
- Լալախանյան Ս., Մանկական աշխարհ։ (Ծննդյան 70-ամյակի առթիվ), Ավանգարդ, 1983, 3 հունիսի։
- Մանուկյան Ս., Երախտաշատ մանկագիրը։ (Մկրտիչ Կորյունի ծննդյան 70-ամյակի առթիվ).- Սովետ. Հայաստան, 1983, 19 հունիսի։
- Մկրտչյան Մ., Բազմաժանր գրողը։ (Ծննդյան 70 ամյակի առթիվ).Սովետ. մանկավարժ, 1983, N 5, էջ 74-76։
- Մուրադյան Ս., Մանկագրի վաստակը.- Հայրենիքի ձայն, 1983, 29 հունիսի։
- Հարյան Գ., Անխոնջ մշակը։ Գրական թերթ, 1984, 28 դեկտեմբերի։
- Ղազանչյան Ե., Դաստիարակում են այնպես։ (Գրականություն §դպրոցական թատրոն¦ ժողովածուի մասին.- Սովետ. Հայ. 1984. 1 հունիսի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 642.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
- ↑ «Zarkfoundation - Մկրտիչ Կորյուն». zarkfoundation.com.
- ↑ «ՀԱԱՀ-ի գիտական գրադարան քարտարան, Կորյուն, Մկրտիչ Գրիգորի». koha.anau.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Կորյուն , Մկրտիչ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Կորյուն, Մկրտիչ (1959). Մանկական երկեր. Հայպետհրատ.
- ↑ Մկրտչյան), Մկրտիչ Կորյուն (pseud van Կորյուն Գրիգորի (1982). Մանկական աշխարհ։ բանաստեղծություններ, հեքիաթներ. Սովետական գրող.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մկրտիչ Կորյունի մի քանի առակներ(չաշխատող հղում)
- Մկրտիչ Կորյունի մասին «Նոյյան տապանի» հիշարժան տարեթվերում
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Կորյուն» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Կորյուն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 642)։ |
- Մայիսի 19 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 20 մահեր
- 1984 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ մանկագիրներ
- Մանկագիրներ այբբենական կարգով
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ