Սուրեն Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրեն Մուրադյան
Սուրեն Մուրադյան (1).jpg
Ծնվել է նոյեմբերի 26, 1930(1930-11-26) (88 տարեկան)
Ծննդավայր Ակներ, Հայաստան, ԽՍՀՄ
Մասնագիտություն բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան և դրամատուրգ
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Կրթություն Հայկական պետական մանկավարժական համալսարան
Անդամակցություն Հայաստանի գրողների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն
Աշխատավայր Պիոներ կանչ, Ավանգարդ, Ոզնի և Հայբուսակ
Սուրեն Մուրադյան Վիքիքաղվածքում
Սուրեն Մուրադյան Վիքիդարանում
Suren Muradyan Վիքիպահեստում

Սուրեն Ստեփանի Մուրադյան (1930 թվականի նոյեմբերի 26, Ակներ (Լոռու մարզ), հայ բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, լրագրող: Հայաստանի գրողների միության անդամ (1964ԽՄԿԿ անդամ 1955 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Ստեփանի Մուրադյանը ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 26-ին, Լոռու մարզի Ակներ գյուղում։ 1945 թվականին ավարտել է Ակների յոթամյա, իսկ 1948 թվականին՝ Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցները։ 1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, իսկ 1957 թվականին՝ Մոսկվայի ժուռնալիստիկայի բարձրագույն դասընթացը։ Տարբեր տարիների աշխատել է «Պիոներ կանչ», «Ավանգարդ» թերթերի, «Ոզնի» երգիծաթերթի, «Խորհրդային Հայաստան» ամսագրի, ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրություններում, «Արևիկ» հրատարակչությունում։ 10 տարի դասախոսել է «Հայբուսակ» համալսարանի հումանիտար ֆակուլտետում։

Մանկական անդրանիկ ժողովածուն՝ «Առաջին երգ»-ը, լույս է տեսել 1953 թվականին։ Հրատարակել է մանկական, քնարական, երգիծական շուրջ 130 անուն գիրք, որոնց մեծ մասը թարգմանվել է աշխարհի 17 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, պարսկերեն, լիտվերեն, արաբերեն, վրացերեն, տաջիկերեն, ուդմուրդերեն, ուզբեկերեն և այլն։ Գրել է նաև հեքիաթներ և պիեսներ, որոնք բեմադրվել են մի շարք թատրոններում[1]։ «Լենինի հոլիկը» 1973 թվական) պոեմն արժանացել է «Դետսկայա լիտերատուրա» հրատարակչության համամիութենական մրցանակին։ 1973 թվականին՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի համար Հայաստանի գրողների միության և Հրատպետկոմի 1-ին մրցանակ, 1987 թվականին՝ մրցանակ «Փոքրիկ ուսուցչուհին» ժողովածուի համար, 1993 թվականին՝ ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակ՝ «Ինչու երկու, ինչու մեկ» և «Սիրավեպ՝ ապահարզանից հետո» գրքերի համար, 2002 թվականին՝ ՀԳՄ 1-ին մրցանակ՝ մանկական գրականության գծով, նույն թվականին՝ միանգամից 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մրցանակներ «Արևիկ» մանկական անսամբլի հայտարարած լավագույն երգերի տեքստերի համար: 2000 թվականին պարգևատրվել է Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի շքանշանով, 2005 թվականին՝ Մովսես Խորենացու մեդալով, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով, 2007 թվականին՝ արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակի՝ «Մայրիկն ու հայրիկը» մանկական ժողովածուի համար: Մուրադյանի «Ծաղկամանի գաղտնիքը» պիեսը բեմադրվել է Երևանի Թումանյանի անվան և Գյումրու տիկնիկային թատրոններում։

Ս. Մուրադյանը կատարել է թարգմանություններ Տիչինայից, Սամուիլ Մարշակից, Կոռնեյ Չուկովսկուց, Միխալկովից, Ա․ Բարտոյից։

1964 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 1959 թվականից եղել է Ժուռնալիստների միության անդամ։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համո Սահյան. «Սուրեն Մուրադյանը 7-ից 70 տարեկան ընթերցողների տաղանդավոր բանաստեղծն է»:

Դերենիկ Դեմիրճյան. «Լավ է իր պարզությամբ, բնականությամբ ու անմիջականությամբ «Քարտաշի սերը» բանաստեղծությունը։ Անձնականի և հասարակականի օրգանական ձուլման գեղեցիկ օրինակ»:

Վախթանգ Անանյան. «Չգիտեմ ինչու, երբ կարդում եմ Սուրեն Մուրադյանի համով-հոտով գրած բանաստեղծությունները, կարոտում եմ իմ անցած-գնացած մանկությունը, մեր ծաղկոտ սարերը, ամպերի մեջ ծվարած լեռներն ու քարոտ կածանները: Մարդկանց մասին է գրում Սուրեն Մուրադյանը, քաջության, անձնվիրության, ազնվության, ընկերասիրության և այլ բարձր հատկանիշների մասին, բայց, իմ կարծիքով, այդ ամենի մեջ Լոռվա բնությունն իր մասն ունի, այն չքնաղ երկիրը, ուր աճել և ձևավորվել է այսօրվա շնորհալի բանաստեղծը»:

Սիլվա Կապուտիկյան. «Իմ աչքի առաջ դու հասունացար, դարձար մանուկների ամենափնտրված բանաստեղծը: Իզուր չէ, որ դու մեծ Թումանյանի հողից ես ծնվել: Քո բնավորության ու բանաստեղծությունների մեջ զգում եմ թումանյանական պարզությունն ու անմիջականությունը: Դու հայ մանկաշխարհի սիրված բանաստեղծն ես, մեր գրականության անխոնջ ու անկեղծ նվիրյալը»:

Էդուարդաս Մեժելայտիս. «Կորնեյ Չուկովսկուց ու նրա բժիշկ Այբոլիտից ինչ-որ բան եմ զգում իմ գործընկեր Սուրեն Մուրադյանի մեջ: Սուրեն Մուրադյանի մանկական բանաստեղծություններն իսկական վարպետի գործեր են»:

Խաչիկ Դաշտենց. «Սուրեն Մուրադյանը մեր ամենաշնորհալի գրողներից է: Նա աչքի է ընկնում իր բարձր բարոյականությամբ և վարքով»:

Ռուբեն Զարյան. «Եթե մեկը փոքր-ինչ ճանաչում է Սուրեն Մուրադյանին, անպայման կասի, որ նրա գրչի տակից դուրս եկած ամեն մի տող ազնվագույն զգացումների հարազատ արձագանքն է լինելու: Իսկ ով չի ճանաչում անձնապես, բայց նրա չափածո գործերի ուշադիր ընթերցողն է, առանց կասկածելու կասի, որ դրանց հեղինակը շատ բարի սիրտ ունի»:

Գևորգ Էմին. «Սուրեն Մուրադյանը տասնամյակներ շարունակ բանաստեղծություններ, պոեմներ, շուտասելուկներ ու հանելուկներ է գրում մանուկների համար, անընդհատ հանդիպում ու շփվում է նրանց հետ դպրոցներում, գրադարաններում ու ամառային ճամբարներում, և երևի դրա համար էլ նրա հասակակիցները բոլորը փոխվում են, մեծանում, նույնիսկ ծերանում, իսկ նա միշտ նույն Սուրենն է մնում, նույն ժպտադեմ պատանին»:

Խաժակ Գյուլնազարյան. «Սուրեն Մուրադյանի քնարերգության հիմնական առանձնահատկությունները, որոնցով նա շահել է ամենաանաչառ ընթերցողների՝ մանուկների սերն ու համակրանքը, քնարական անաղարտությունը, մարդկային բարձր հատկությունների փառաբանությունը, բնության զարմանալի խորը ընկալումն ու հիացական արտացոլումը և նաև իր բնօրրանից դուրս աղմկոտ կյանքի հույզերի երևակումն է բարձր հումանիզմի դիրքերից»:

Գեղամ Սարյան. «Սուրեն Մուրադյանի բանաստեղծությունները հաճույքով են կարդում երեխաները: Նրա մանկական ստեղծագործությունները սիրում են ոչ միայն հայ, այլև սովետական մյուս ժողովուրդների երեխաները»:

Սուրեն Մուրադյանի մտքերից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եթե ինձ հարցնեին՝ ո՞րն է մանկական գրողի կոչման առանձնահատկությունը, կասեի՝ զարմանալու հատկությունը։ Մարդը պետք է բոլոր տարիքներում չկորցնի զարմանալու, սիրելու արժանիքը, այլապես նա կդառնա անտարբեր ու չի կարող մանկան նման մաքուր, զարմացած, գեղեցիկ աչքերով նայել կյանքին, մարդկանց։
  • Աշխարհը, իմ պատկերացմամբ, կանգուն է չորս բարոյական սյուների վրա՝ սեր, հավատ, բարություն, աշխատանք։ Փորձիր կտրել այդ սյուներից մեկը՝ առաստաղը փուլ կգա և մեծ աղետ կպատահի։
  • Որտեղ էլ եղել եմ, ինչպիսի նոր վայրերով ու պատկերներով էլ հրապուրվել եմ, իմ ոգևորության, կարոտի և գեղեցկության չափանիշը, բանաստեղծական խտացված կերպարը եղել է իմ ծննդավայրը, իմ Լոռին, իմ Ակներ գյուղը։
  • Ճշմարտությունը պիտի ասել համարձակ, սրտացավությամբ, երբեմն էլ հումորով, բայց ոչ չարությամբ։
  • Ես իմ կյանքն ապրել եմ ոչ թե ուրագի նման՝ «միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ», այլ սղոցի նման՝ «մին դեպի քեզ, մին դեպի մեզ»:
  • «Մանկագիրը մի առավելություն ունի՝ մեր ընթերցողները նախ շատ են, և երկրորդ՝ նրանք ամենաանկեղծն են: Եթե երեխան չհավանի գիրքը, չի շարունակի կարդալ: Մեր իսկական քննադատները մանուկներն են, մեծերը կարող են կեղծել, սուտ ասել, բայց փոքրերը՝ ոչ, եթե չհավանեն, գիրքը կշպրտեն: Այդ առումով մանկագիրն ավելի բախտավոր է»:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953 - Առաջին երգ
  • 1955 - Ինչքան լավ է դրսում, բայց այն ո՞վ է մրսում
  • 1957 - Գառնարածի երգը
  • 1959 - Կյանքի ճանապարհին
  • 1960 - Մկնիկ հարսնացուն
  • 1961 - Իմ հյուրերը
  • 1964 - Ամպիկ
  • 1966 - Մե՞ծ եմ, թե՞ փոքրիկ
  • 1968 - Գարնան մատիտները
  • 1971 - Թագուհին մեր տանը
  • 1973 - Երկնքից երեք խնձոր ընկավ
  • 1976 - Կարմիր ասպետը
  • 1977 - Յոթ ցանկություն
  • 1978 - Հանելուկներով այբուբեն
  • 1979 - Հայաստանի մրգերը
  • 1979 - Ուրախ ձայներ (երգեր Ս. Մուրադյանի տեքստերով)
  • 1984 - Իմ մանկության ձին
  • 1986 - Փոքրիկ ուսուցչուհին (հայերեն և ռուսերեն)
  • 1987 - Բարության ծառը
  • 1988 - Զարուհու արկածները մանկապարտեզում
  • 1990 - Մրգաքաղ
  • 1992 - Ինչու երկու, ինչու մեկ
  • 1997 - Քո իրավունքները
  • 1998 - Հեքիաթներ
  • 2003 - Չափածո հեքիաթներ
  • 2003 - Մկնիկ հարսնացուն
  • 2004 - Արջուկ-լրջուկ
  • 2005 - Ինչու՞ է ուղտը սապատավոր
  • 2006 - Մայրիկի օրորը
  • 2006 - Աշխարհի ամենափոքրիկ թագուհին
  • 2007 - Երկնքից տասը խնձոր ընկավ
  • 2007 - Մայրիկն ու հայրիկը, նույն թվականին արժանացել է ՀԳՄ Վ. Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի
  • 2007 - Հանելուկներով այբուբեն
  • 2007 - Իմ կենդանաբանական այգին
  • 2008 - Ժամանցագիրք
  • 2008 - Յոթ ինչու, յոթ պատասխան
  • 2008 - Երեք խնձոր փոքրիկներին
  • 2009 - Հանելուկներով մրգաստան
  • 2009 - Մանկական երգարան (Ս. Մուրադյանի տեքստերով), 2010 թ. արժանացել է Թեքեյան մշակութային միության Վահան Թեքեյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի
  • 2009 - Մանկական պիեսներ
  • 2009 - Կչկչան հավիկի և Զուզու կովիկի հեքիաթը
  • 2009 - Ծաղկամանի գաղտնիքը (չափածո հեքիաթներ), 2010 թ. արժանացել է Թեքեյան մշակութային միության Վահան Թեքեյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի
  • 2009 - Արևազօծ ծաղկանոց
  • 2010 - Արևներ ու աստղիկներ
  • 2010 - Իմաստուն պապերն ու նրանց թոռները
  • 2010 - Ծաղկամանի գաղտնիքը (մանկական պիեսներ)
  • 2011 - Այբուբեն՝ աղջիկներին
  • 2011 - Ես զինվոր եմ քաջ
  • 2011 - Երկնքից երեք խնձոր է իջնում
  • 2012 - Մանկական գանձարան
  • 2012 - Գրքի թևով, հազար ձևով (Երևան)
  • 2012 - Հեքիաթի աղջիկը
  • 2014 - Աշխարհի ամենափոքրիկ թագուհին (Աիդա Բոյաջյանի նկարազարդմամբ)
  • 2014 - Տասը հեքիաթ (Խորեն Հակոբյանի նկարազարդմամբ)
  • 2014 - Մկնիկ հարսնացուն (մեծերի և փոքրերի երաժշտաթատերախաղ)
  • 2016 - 100 հանելուկ
  • 2016 - Մեկ մանկիկ եմ, մեկ պապիկ եմ (հատընտիր)

Քնարական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 - Հասկեր
  • 1976 - Կապույտ թռչուն
  • 1982 - Ոսկե տերևաթափ
  • 2002 - Բանաստեղծները չեն ծերանում
  • 2005 - Աշնանամուտի զանգեր
  • 2010 - Ձյունոտ ծաղիկներ
  • 2010 - Հայոց մայրաքաղաքները
  • 2010 - Ութսուն ղողանջ
  • 2011 - Սիրո տաղարան
  • 2011 - Ես սիրում եմ քեզ, հայրենի՛ք

Երգիծական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 - Վարդեր և փշեր
  • 1992 - Սիրավեճ ապահարզանից հետո
  • 1999 - Ուրախ երգիծանի
  • 2000 - Երգիծական այբուբեն
  • 2004 - Երգիծատուն
  • 2010 - Եռաժանի ժպիտներ

Գրականագիտական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 - Սերունդների հետ միշտ նորանալով
  • 2000 - Մեծերն իմ կյանքում
  • 2007 - Գրական նամականի
  • 2009 - Սուրեն Մուրադյան. կենսամատենագիտություն
  • 2012 - Մի երկար, լուսարար ճանապարհ
  • 2014 - Թումանյանի հետ

Թարգմանական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 - Գաղտնիքը գաղտնիքով (Գրիցկո Բոյկո)
  • 1979 - Պարտեզի ծաղիկները (Ն. Վերզիլին, Վս. Ռոժդեստվենսկի)
  • 1982 - Մի բուռ սաթ (Նեկրոշյուս Յուոզաս)
  • 1983 - Գնդակը (Ագնիյա Բարտո)
  • 1987 - Այբուբենը՝ ձյան վրա (Վալենտին Լուկշա)
  • 1988 - Հեքիաթ հիմար մկնիկի մասին (Սամուիլ Մարշակ)
  • 1988 - Նամակ բոլոր երեխաներին (Յուլիան Տուվիմ)

Բեմադրված պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկամանի գաղտնիքը (Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն)
  • Պոչատ աղվեսը (Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն)
  • Ծպտված Ձմեռ պապը և Ձյունանուշը (Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն)
  • Կախարդական հեքիաթ (Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն)
  • Անառակ որդու վերադարձը (Երևանի պատանու հանդիսատեսի թատրոն)
  • Արկածային այբուբեն (Երևանի Շուշանիկ և Խորեն Ավետիսյանների անվան կրթահամալիր)
  • Թռչող կարկանդակներ (Երևանի Շուշանիկ և Խորեն Ավետիսյանների անվան կրթահամալիր)
  • Սուտասան Թորոսի արկածները (Գյումրիի տիկնիկային թատրոն)
  • Անտառային ֆանտազիա (Գյումրիի տիկնիկային թատրոն)
  • Սուտասան Թորոսի արկածները (Վանաձորի տիկնիկային թատրոն)
  • Գայլը Ձմեռ պապիկի զգեստով (Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոն)
  • Անտառային հեքիաթ (Արտաշատի պետական թատրոն)
  • Սիրավեճ ապահարզանից հետո (Արտաշատի և Ալավերդու պետական թատրոններ)

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինչպես թռչունները թագավոր ընտրեցին
  • Արժանավոր ժառանգորդը
  • Ծաղիկների թագուհին
  • Երեք խոստովանություն
  • Վախկոտ-պարծենկոտը
  • Գայլը Ձմեռ պապիկի զգեստով
  • Փոքրիկ Կարոն
  • Թագավորն ու ցորենը
  • Մկնիկ հարսնացուն
  • Նապաստակն ու դերձակները
  • Արկածային այբուբեն
  • Ծիծեռնակի բույնը (նաև՝ ռադիոբեմականացմամբ)

Մանկական օպերաների լիբրետոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վախկոտ-պարծենկոտը (երաժշտությունը՝ Էմմա Միհրանյանի), որի հիման վրա Մոսկվայում թողարկվել է հայկական առաջին մանկական ձայնապնակը:
  • Մկնիկ հարսնացուն (երաժշտությունը՝ Ռոբերտ Պետրոսյանի)

Մանկական և էստրադային երգերի տեքստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Մուրադյանը 250-ից ավելի երգերի հեղինակ է, այդ թվում՝

  • «Անհայտ զինվորը», «Առավոտ», «Շնիկի դասը», «Իմ մայրիկը», «Հայ դյուցազնին», «Գյումրի» (երաժշտ.՝ Գեղունի Չթչյանի), որոնք շահել են Կոմպոզիտորների միության և երգչախմբային ընկերության մրցանակներ
  • «Ջանըմ, ջանըմ» կատակերգը, «Հաղթանակ» կանտատը (երաժշտ.՝ Գրիգոր Հախինյանի), որը շահել է Մշակույթի նախարարության առաջին մրցանակը
  • «Արևին ընդառաջ» կանտատը (երաժշտ.՝ Յուրի Գևորգյանի), որը լույս է տեսել նաև Մոսկվայում և Սոֆիայում
  • «Արևազօծ ծաղկանոց» (երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի), 12 երգերի շարք է
  • «Ինքնահավանը» կատակերգը (երաժշտ.՝ Ռոբերտ Պետրոսյանի) շահել է «Սայաթ-Նովա»-2000 համահայկական մրցույթի գլխավոր մրցանակը
  • «Թզուկների երգը», «Հեքիաթային ճանապարհ» (երաժշտ.՝ Մարտին Վարդազարյանի)
  • «Նապաստակի օրորը» (երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի)
  • «Բարության ծառը» (երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի)
  • «Մայրիկն այսօր ուշացել է» (երաժշտ.՝ Հռիփսիմե Խրիմյանի)
  • «Սուտասանը», «Վառվիր խարույկ» (երաժշտ.՝ Ռուսլան Գալստյանի)
  • «Կչկչան հավիկը» (երաժշտ.՝ Լիանա Հարությունյանի)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ, 2005 թ.[2]
  • «Մովսես Խորենացու» մեդալ, 2007 թ.
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2010 թ.
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի ոսկեզօծ մեդալ, 2010 թ.
  • «Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչում, 2010 թ.
  • Թեքեյանի անվան մրցանակ, 2010 թ.
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2015 թ.
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2015 թ.
  • «Գրական վաստակի համար», Գրողների միություն
  • «Եղիշե Չարենց», Գրողների միություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 96 CC-BY-SA-icon-80x15.png