Էդուարդաս Մեժելայտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդաս Մեժելայտիս
լիտ.՝ Eduardas Mieželaitis
Ծնվել էհոկտեմբերի 3, 1919(1919-10-03)[1][2]
ԾննդավայրՊակրուոյիս, Šiauliai County, Լիտվա
Վախճանվել էհունիսի 6, 1997(1997-06-06)[1][2] (77 տարեկանում)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանաստեղծ, հեղինակ, թարգմանիչ և գրող
Լեզուլիտվերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Lithuania.svg Լիտվա
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԼենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Լենինյան մրցանակ «Աշխատանքի վետերան» մեդալ Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Ժողովուրդների բարեկամության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
Էդուարդաս Մեժելայտիս Վիքիքաղվածքում

Էդուարդաս Մեժելայտիս (հոկտեմբերի 3, 1919(1919-10-03)[1][2], Պակրուոյիս, Šiauliai County, Լիտվա - հունիսի 6, 1997(1997-06-06)[1][2], Վիլնյուս, Լիտվա)՝ լիտվացի ականավոր բանաստեղծ։ Նա լիտվերեն թարգմանել է Նարեկացու, Քուչակի, Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Ե. Չարենցի, Պ. Սևակի ստեղծագործություններից, հայ մշակույթի և գրականության մասին գրել է մի շարք հոդվածներ։ «Մարդը» բանաստեղծությունների ժողովածուն, որի համար Մեժելայտիսը 1966-ին արժանացել է Լենինյան մրցանակի, հայերեն է թարգմանել Պ. Սևակը (Երևան, 1965)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լիտվայի Պակրուոյան շրջանի Կարեիվիշկիայ գյուղում։ 1923 թվականին Էդուարդասը ծնողների հետ մեկնել է Կաունաս։ 1939 թվականից սովորել է Կաունասի Վիտաուտաս Մեծի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Հաջորդ տարվա ձմռանը համալսարանը տեղափոխվեց Վիլնյուս, և ինքն էլ գալով մայրաքաղաք, ստեղծել է ընդհատակյա կոմսոմալական կազմակերպություն։ Նույն թվականից աշխատել է "Կոմյաունիմո տեսա" (լիտ. «Komjaunimo tiesa», «Комсомольская правда») թերթի խմբագրությունում։ Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում մեկնել է ԽՍՀՄ-ի ներքին շրջաններ։ 1943 թվականից եղել է լիտվական 16-րդ դիվիզիայում որպես զինվորական թղթակից։ Վերադառնալով Լիտվա, զբաղեցրել է Լիտվայի Կոմսոմոլների կենտկոմի (Կենտրոնական կոմիտե) քարտուղարի պաշտոնը (1944-46)։ 1946-ից խմբագրել է կոմսոմոլական «Յաունիմո Գրյատոս», լիտ. «Jaunimo gretos», «Երիտասարդաց շարքեր») ամսագիրը։ 1954-59 թվականներին եղել է Լիտվայի Գրողների Միության քարտուղարը։ 1962-70 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1975 թվականից եղել է Լիտվայի խորհրդային հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահի տեղակալը։ Էդուարդաս Մեժելայտիսը մահացել է 1997 թվականին, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։

Գրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1935 թվականին՝ ընդհատակյա կոմսոմոլական ալմանախում և գիմնազիայի թերթում։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուներն են «Lyrika» («Լիրիկա», 1943) և «Tėviškės vėjas» («Քամին հայրենիքից» 1946)։ 1946 թվականին Լիտվայի խորհրդային գրողների համաժողովի ժամանակ ենթարկվել է խիստ քննադատության՝ "անսկզբունքային ստեղծագործության" համար։ Դրանից հետո զբաղվել է թարգմանությամբ՝ թարգմանելով Ա. Պուշկինի, Մ. Լերմոնտովի, Տ. Շեվչենկոյի, Շ. Պետյոֆի ստեղծագործությունները, և հրատարակել է մի քանի մանկական բանաստեղծությունների գրքույկներ։ Հեղինակել է «Եղբայրական պոեմ», «Մարդը», «Ինքնանկար», «Արևը սաթի մեջ», «Սաթե թռչուն», «Հաց և բառ», «Գիշերային թիթեռնիկներ», «Այստեղ Լիտվան է» և այլ ստեղծագործություններ։ Սրանցից նրան լայն ճանաչում բերեց «Մարդը» բանաստեղծությունների ժողովածուն։ Ունի նաև «Հայաստան» խորագրով բանաստեղծությունների շարք։

Մեժելայտիսը և Հայաստանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեժելայտիսը երեք անգամ (1969, 1979, 1982 թվականներին) տարբեր առիթներով այցելել է Հայաստան։ Նա այնքան է սիրել այս երկիրն ու ժողովրդին, որ իր զգացմունքները բնութագրել է այսպես.

Aquote1.png Ինձ համար յուրաքանչյուր հանդիպում իմ սիրելի Հայաստանի հետ նշանավոր իրադարձություն է։ Հայաստանի հետ շփումը ինձ համար ավելին է, քան բարեկամությունը։ Դա իմ ուշացած սերն է, սակայն մի տարբերությամբ, այն ծնունդ էր առել դեռ վաղուց՝ իմ ծաղկող երիտասարդության տարիներից։ Այդ իսկ պատճառով էլ այն այդքան ուժեղ է՝ ինչպես առաջին սերը։ Aquote2.png


Մեժելայտիսը Հայաստանը համարել է իր երկրորդ հոգևոր հայրենիքը։ Ուսումնասիրելով Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները, խոստովանել է, որ եթե Հայաստանում ստեղծված լիներ միայն «Մատեան ողբերգութեան» երկը, այդ էլ բավական էր՝ ընդունելու հայ ժողովրդի վիթխարի ավանդը՝ համամարդկային մշակույթի մեջ։ Լիտվացի բանաստեղծը հայ ժողովուրդին համարում էր հոգեհարազատ՝ իր ավանդույթներով ու ազգային մտածելակերպով։ Նա ընդհանուր շատ բաներ էր տեսնում հայ և լիտվացի ժողովուրդների բնավորության, պատմական ճակատագրի, լավատեսության մեջ։ Այդ է պատճառը, որ իր ստեղծագործության մեջ զգալի տեղ հատկացրեց Հայաստանին ու հայոց մեծերին։ Նա լիտվերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և այլ գրողների ստեղծագործություններ։ Սիրելով Հայաստանը, այս երկրին է նվիրել բանաստեղծությունների ու հոդվածների երեք շարք՝ «Հայաստան», «Քարե գինի» (թարգմ.՝ Վ. Դավթյանի, 1985 թ.) և «Իմ կրկնակի Արարատ» (թարգմ.՝ Ա. Կրկյաշարյանի)։ Նա եղել է Ծիծեռնակաբերդում, որից հետո, ազդվելով Մեծ Եղեռնի պատմություններից, գրել է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող «Լյա մինոր» բանաստեղծությունը (թարգմ.՝ Վ. Դավթյանի), որը երգի է վերածել հնագույն երաժշտության «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժիշտը (Գրիգոր Դանիելյան)։ Այն երգվել է մոտ երեսուն երկրում՝ Գևորգ Իգնատիոս Հաջյանի կատարմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brockhaus Enzyklopädie
  3. Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 300։