Խաժակ Գյուլնազարյան
Խաժակ Գյուլնազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1918[1][2] |
Ծննդավայր | Երևան, Երևանի նահանգ |
Վախճանվել է | 1995[1][2] |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Օշական |
Մասնագիտություն | արձակագիր և գրականագետ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1941) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1972) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Պարգևներ | «Պատվո նշան» շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ և ՀԽՍՀ պետական մրցանակ |
Խաժակ Գյուլնազարյան Վիքիքաղվածքում | |
Խաժակ Գյուլնազարյան Վիքիդարանում |
Խաժակ Մեսրոպի Գյուլնազարյան (1918[1][2], Երևան, Երևանի նահանգ - 1995[1][2], Երևան, Հայաստան (թաղված է Օշական գյուղում)), հայ արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972, մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից: ԽՄԿԿ անդամ 1962 թվականից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը: 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Զորացրվելուց հետո սովորել և ավարտել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան: 1950 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1950 թվականին «Հայրենական պատերազմի արտացոլումը խորհրդահայ արձակում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1972 թվականին «Հայ քննադատական միտքը 1920-ական թվականներին» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան, ինչպես նաև ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ։ 1985 թվականին արժանացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ կոչմանը[3]:
Խաժակ Գյուլնազարյանի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն, էստոներեն, մոլդավերեն, տաջիկերեն, վրացերեն, ղազախերեն, լատիշերեն, լիտվերեն:
Ստեղծագործություններում անդրադարձել է Հայրենական մեծ պատերազմին՝
- «Ոսկի որոնողները», 1964, ժողովածու
- «Ինչ-որ տեղ վերջանում է հորիզոնը», 1966, վեպ
- «Պատվո քարը», 1970, ժողովածու
- «Նռանի», 1971, պատմավեպ
- «Չուղարկված նամակներ», 1975
- «Գիրք անակնկալ», 1985, ժողովածու
Գրել է նաև մանուկների և պատանիների համար՝
- «Լավ ճանապարհորդներ», 1953
- «Օրերի ճանապարհը», 1962
- «Մեռած աշխարհի ակամա բնակիչները», 1968
- «Սինանտրոպ-պիտեկանտրոպ», 1977
- «Հետքեր գետնի վրա և գետնի տակ», 1984
Գրականագիտական աշխատություններից են՝
- «Վախթանգ Անանյան» (1963)
- «Աթաբեկ Խնկոյան» (1968)
- «Հայ քննադատական միտքը 1920-ական թվականներին» (1971)
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրական հարցերը նախառևոլյուցիոն շրջանի հայ պարբերական մամուլում, Երևան, 1954, 159 էջ:
- Կեսօր (վիպակ, պատմվածքներ), Երևան, 1957, 172 էջ[4]:
- Շարքերում (վիպակ, պատմվածքներ), Երևան, 1959, 244 էջ:
- Ակնարկներ հայ մանկական գրականության պատմության, Երևան, 1961, 247 էջ:
- Օրերի ճանապարհը, Երևան, 1962, 392 էջ:
- Ոսկի որոնողները (պատմվածքներ), Երևան, 1964, 391 էջ:
- Հակոբ Հակոբյանի կյանքի և գործունեության տարե-գրությունը (հեղինակակից), Երևան, 1965, 298 էջ:
- Ինչ–որ տեղ վերջանում է հորիզոնը, Երևան, 1966, 408 էջ[5]:
- Մեռած աշխարհի ակամա բնակիչները: Անտեսանելի ստվերներ, Երևան, 1968, 232 էջ:
- Պատվո քարը (պատմվածքներ, վիպակներ), Երևան, 1970, 348 էջ[6]:
- Նռանի (պատմավեպ), Երևան, 1971, 420 էջ:
- Հայ քննադատական միտքը 1920–ական թվականներին, Երևան, 1971, 368 էջ:
- Չուղարկված նամակներ (պատմվածքներ), Երևան, 1975, 340 էջ:
- Սինանտրոպ-պիտեկանտրոպ, Երևան, 1977, 300 էջ:
- Две повести: Пер. с арм, Дет. лит., 1978, 302 էջ[7]:
- Մոռացկոտ ծերունու հեքիաթը: Հեքիաթ դպր. կրտսեր տարիքի համար, Սովետական գրող, 1980, 64 էջ[8]:
- Իմ տան բաց պատուհանները (պատմվածքներ, վիպակներ), Երևան, 1981, 436 էջ:
- Օրերի ճանապարհը, Երևան, 1982, 376 էջ:
- Հետքեր գետնի վրա և գետնի տակ (վիպակներ), Երևան, 1984, 216 էջ:
- Դեռ դպրոց չենք գնում (մանկական պատմվածքներ), Երևան, 1987, 238 էջ[9]:
- Իմ նկարիչ Գոռը: Պատմվածքներ, Արևիկ, 1988, 60 էջ[10]:
- Երկեր, հատ. 1–2, Երևան, 1989:
- Ջրաղաց (վեպ, վիպակ, պատմվածքներ), Երևան, 1989, 560 էջ[11]:
- Մեր գյուղի հանաքները, Երևան, 1991, 112 էջ[12]:
- Ձախորդ Փանոս և Քաջ Նազար (վեպ), Երևան, 2003, 143 էջ:
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վեցերորդը; Տղան քայլում է պատի վրայով; Զրույց շան հետ (պատմվածքներ): «Գարուն», 1967, № 4, էջ 47-54։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1972
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 1985
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Գյուլնազարյան Խաժակ Մեսրոպի (1957)։ Կեսօր (հայերեն)։ Հայպետհրատ
- ↑ Գյուլնազարյան Խաժակ, Gyulnazaryan Khazhak (2014-07-22)։ Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը: Where the Horizon Ends (հայերեն)։ Yavruhrat Publishing։ ISBN 9789939011172
- ↑ Գյուլնազարյան Խաժակ Մեսրոպի (1970)։ Պատվո քարը (հայերեն)։ Հայաստան
- ↑ Գյուլնազարյան Խաժակ Մեսրոպի (1978)։ Две повести: Пер. с арм (ռուսերեն)։ Дет. лит.
- ↑ Գյուլնազարյան Խաժակ Մեսրոպի (1980)։ Մոռացկոտ ծերունու հեքիաթը: Հեքիաթ դպր. կրտսեր տարիքի համար (հայերեն)։ Սովետական գրող
- ↑ Գյուլնազարյան Խաժակ Մեսրոպի (1987)։ Դեռ դպրոց չենք գնում (հայերեն)։ Լույս
- ↑ Գյուլնազարյան Խաժակ Մեսրոպի (1988)։ Իմ նկարիչ Գոռը: Պատմվածքներ (հայերեն)։ Արեւիկ։ ISBN 9785807700445
- ↑ Գյուլնազարյան Խաժակ Մեսրոպի (1989)։ Ջրաղաց: Վեպ, վիպակներ, պատմվածքներ (հայերեն)։ Արեւիկ։ ISBN 9785807702128
- ↑ Գյուլնազարյան Խաժակ Մեսրոպի (1991)։ Մեր գյուղի հանաքները (հայերեն)։ Հայաստան։ ISBN 9785540014519
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1918 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- 1995 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Հայ արձակագիրներ