Կոռնեյ Չուկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոռնեյ Չուկովսկի
Корней Чуковский
Chukovsky by Repin.jpg
Ծննդյան անունռուս.՝ Николай Васильевич Корнейчуков
Ծնվել էմարտի 19 (31), 1882[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][1][4]
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1969(1969-10-28)[1][4][2][5][6] (87 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, ակնարկագիր, մանկագիր, լրագրող, գրական քննադատ, գրականության պատմաբան, գրող, արձակագիր և հրապարակախոս
Լեզուռուսերեն[2]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ՊարգևներԼենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Լենինյան մրցանակ
ԱմուսինՄարիա Գոլդֆելդ
ԶավակներԼիդիա Չուկովսկայա, Նիկոլայ Չուկովսկի և Մարիա Չուկովսկայա
Korney Chukovsky Վիքիպահեստում

Կոռնեյ Իվանովիչ Չուկովսկի (ռուս.՝ Корней Иванович Чуковский, իսկականը՝ Նիկոլայ Վասիլևիչ Կոռնեյչուկով, ռուս.՝ Николай Васильевич Корнейчуков, մարտի 19 (31), 1882[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][1][4] - հոկտեմբերի 28, 1969(1969-10-28)[1][4][2][5][6], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), ռուս խորհրդային արձակագիր, բանաստեղծ, քննադատ, գրականագետ, մանկագիր, լրագրող, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1957)։ Օքսֆորդի համալսարանի գրականության պատվավոր դոկտոր (1962-ից)։ Գրողներ Նիկոլայ Չուկովսկու և Լիդիա Չուկովսկայայի հայրն է։

Գործունեություն, ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է հուշագրություններ, գրական ակնարկներ, գրականագիտական աշխատություններ («Չեխովից մինչև մեր օրերը» (1908), «Դեմքեր ու դիմակներ» (1914), «Նեկրասովի վարպետությունը» (1952), «Լենինյան մրցանակ»` 1962, «Ժամանակակիցներ» (1962), «Չեխովի մասին», (1967)) և այլն։

Չուկովսկին առավել հռչակված է իբրև մանկագիր («Չոփ-չոփ արա», 1923, հայ. հրատ. 1955, «Խավարասեր հսկան», 1923, «Այբոլիտ», 1929, հայ. հրատ. «Բժիշկ Այբոլիտ», 1938, «Փոքրիկ երեխաներ», 1928, հետագայում՝ «Երկուսից մինչև հինգ», 1970, «Բիբիգոնի արկածները», 1945, հայ. հրատ. 1972 և այլն)։ Չուկովսկու մանկական չափածո ստեղծագործությունները գրված են խաղի ձևով, հնչուն հանգերով, ուրախ, անմիջական տրամադրությամբ և ունեն հետաքրքրաշարժ սյուժեներ։

Ռուսերեն է թարգմանել Ուոլթ Ուիթմենի «Խոտի տերևներ» (1907)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չուկովսկին պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Жданов В. В. Чуковский К. // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1962. — Т. 8.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 В. Львов-Рогачевский Чуковский, Корней Иванович // Энциклопедический словарь ГранатАлександр Наумович Гранат, 1910. — Т. 48.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Жданов В. В. Чуковский Корней Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 29 : Чаган — Экс-ле-Бен. — С. 252.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Brockhaus Enzyklopädie
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 68 CC-BY-SA-icon-80x15.png