Մխիթար Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթար Զաքարյան
Ծնվել է1971 թվականի դեկտեմբերի 10
ԾննդավայրԱգարակ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
Աշխատանքպատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով

Մխիթաքր Զաքարյան (դեկտեմբերի 10, 1971(1971-12-10), Ագարակ, Նաիրիի շրջան), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 10-ին Ագարակում։

1993-1994 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Մասնակցել է մարտական գործողություններին, վիրավորվել եւ զորացրվել։

1995 թվականին ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկա բաժինը։

1995-1998թթ. աշխատել է Մեղրի քաղաքի հարկային պետական տեսչությունում։

1998-2000 թվականներին՝ ՀՀ հարկային պետական տեսչության 4-րդ վարչության Սյունիքի տարածքային բաժնի օպերլիազոր։

2000-2001 թվակններին եղել է ՀՀ պետեկամուտների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի ավագ օպերլիազոր։

2001-2002 թվակններին եղել է նույն վարչության ռեգիոնալ 6-րդ բաժնի Կապանի բաժանմունքի ավագ օպերլիազոր, ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի ԴՊ վարչության Սյունիքի բաժնի ավագ տեսուչ։

2002-2007 թվակններին եղել է ՄՊԴ վարչության Մեղրիի տարածքային խմբի գլխավոր տեսուչ, խմբի գլխավոր մաքսային տեսուչ, խմբի ղեկավար։

2007-2008 թվակններին՝ «Վիլա Տրանս» ՍՊԸ տնօրեն։ Ամուսնացած է, ունի 4 զավակ։

2020 թվականին մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Վիրավորվել է հոկտեմբերի սկզբին[2]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2016 թվականներին եղել է Ագարակի քաղաքապետ, 2016-2021թթ.՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի բազմաբնակավայր համայնքի ղեկավար։

2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

2022 թվականի հոկտեմբերի 22-ին ըստ իր դիմումի պատգաավորակա լիազորությունները դադարեցվել են[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգեւատրվել է «Մարտական ծառայության համար» եւ «Վազգեն Սարգսյան» մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մխիթար Զաքարյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. Արմենիա, Sputnik (20201007T0914+0400). «Մեղրիի քաղաքապետը վիրավորվել է Արցախում». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. «Ազգային Ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանի ՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարվելու մասին արձանագրություն» (PDF). parliament.am. 22/10/2022. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.